Դատական գործընթացների հետեւանքով քաղաքացին զրկվել է 240 հազար դոլարով գնած առանձնատնից

Քաղաքացի Սեյրան Հարությունյանը 2016 թվականի ամռանը «Գալա» անշարժ գույքի գործակալության միջոցով առանձնատուն է գնել եւ ընկել դատական քաշքշուկների մեջ: Այսօր քաղաքացուց պահանջում են ազատել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 41/14 հասցեում ձեռքբերված առանձնատունը, որի համար նա 240 հազար դոլար գումար է վճարել:

Սեյրան Հարությունյանի խոսքով՝ նշված առանձնատունը գնելուց մեկ ամիս առաջ այն տեսել է, սակայն նախկին սեփականատերը 280 հազար դոլար է պահանջել, վերջինս էլ հրաժարվել է: Մեկ ամիս չանցած, Սեյրան Հարությունյանին զանգահարել է ոմն Տիգրան Համբարձումյան, ներկայացել նույն առանձնատան սեփականատեր, հայտարարել, որ պատրաստ է 240 հազար դոլար գումարի դիմաց վաճառել այն:

Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 41/14 հասցեում գտնվող առանձնատունը

Վերջինս Սեյրան Հարությունյանին ներկայացրել է առքուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ առանձնատունը պատկանում է իրեն: Կեղծ փաստաթղթի հիման վրա Նոր Նորքի նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի միջոցով իրականացվել է առքուվաճառք, ապա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջոցով գործարքը հաստատվել եւ Սեյրան Հարությունյանին տրվել է առանձնատան «օրինական» սեփականաշնորհման վկայական:

«Տիգրան Համբարձումյանը ներկայացավ տան սեփականատեր, ասաց, որ տունն ինքն է կառուցել տվել, ուղղակի ինչ-ինչ պատճառներով ձեւակերպված է ընկերոջ անունով, այն մարդու, որի հետ ես գնի շուրջ չէի կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Տիգրանի հետ պայմանավորվեցինք, որ մի քանի օրից տունը կձեւակերպի իր անունով, կգնանք նոտարով, կադաստրով կհաստատենք: Եվ այդպես էլ արեցինք»,- մեզ հետ զրույցում պատմեց Սեյրան Հարությունյանը:

20 օր անց, երբ արդեն առանձնատունը կահավորել են եւ սկսել այնտեղ ապրել՝ Սեյրան Հարությունյանին զանգահարել է Նորքի նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանը, հայտնել, որ ինչ-որ խնդիր կա տան հետ կապված: «Էդվարդ Մակարյանը հայտնեց, որ Տիգրան անունով ՊԵԿ-ի քննչականից ինչ-որ վարորդ է եկել, 50 միլիոնը գերազանցող գույքի առքուվաճառք կատարել եւ ավելացված արժեքի հարկ չի վճարել: Տեսել են՝ գույքն այն տունն է, որը վաճառվել է մեզ»,- ասաց Սեյրան Հարությունյանը:

Էդվարդ Մակարյանի բացահայտումից հետո հայտնվել է նաեւ առանձնատան իրական սեփականատերը՝ քաղաքացի Ավետիս Գալստյանը: Հարուցվել է քրեական գործ: Կեղծ առքուվաճառքով զբաղված Տիգրան Պետրոսյանը մի քանի ամիս անց հայ-վրացական անցակետն անցնելիս ձերբակալվել է եւ մինչ օրս էլ գտնվում է անազատության մեջ, սակայն այս ընթացքում մասնակցել է սույն գործով դատական բոլոր պրոցեսներին:

Ավելի ուշ Սեյրան Հարությունյանին հայտնի է դարձել, որ Մոլդովական 41/14 հասցեում գտնվող առանձնատունը «Հայբիզնեսբանկ»-ում գրավ է դրված: Առանձնատան սեփականատերը՝ գինեգործությամբ եւ կոնյակագործությամբ զբաղվող բիզնեսմեն Ավետիս Գալստյանը, 90 միլիոն դրամի դիմաց այլ անշարժ գույքի հետ առանձնատունը եւս դրել է գրավ:

Ավետիս Գալստյանը դատարան է դիմել, պահանջելով վերադարձնել իր առանձնատունը: Գործը քննվել է Նոր նորքի առաջին ատյանի դատավոր Նաիրա Մարգարյանի դատավարությամբ, որն ավելի ուշ աշխատանքի է անցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Սույն թվականի մայիսի 10-ին դատարանի վճռով Սեյրան Հարությունյանի եւ Տիգրան Պետրոսյանի միջեւ գործարքն անվավեր է ճանաչվել եւ ամբողջությամբ բավարարվել Ավետիս Գալստյանի՝ Սեյրան Հարությունյանին սեփական տարածքից վտարելու հայցապահանջը: 

Սեյրան Հարությունյանի քաղաքացիական գործով փաստաբան Արտակ Ոսկանյանի խոսքով՝ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, կայացնելով վճիռ, որտեղ ոչ մի ձեւով չի հիշատակվում քաղաքացի Սեյրան Հարությունյանի օդում վճարած 240 հազար դոլարի եւ անօթեւան մնալու հարցը: Փաստաբան Ոսկանյանի խոսքով՝ սույն գործով դատաքննությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 8-ին՝ պատասխանող կողմի բացակայությամբ:

«Մայիսի 8-ին, երբ ՀՀ Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում, Երեւան քաղաքի կենտրոնական բոլոր փողոցներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը դադարեցված էր, ինչն անհնարին էր դարձրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ՝ Նազարբեկյան թաղամաս 40 հասցեի նստավայր ներկայանալը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Ոսկանյանը:

Վերջինս վստահեցրեց, որ նիստի օրը՝ մայիսի 8-ին, Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի նստավայրում դատարանի աշխատակազմը չի պատասխանել ոչ մի հեռախոսազանգի, եւ պատասխանող կողմը չի կարողացել ոչ մի կերպ տեղյակ պահել:

ՀԺ-ն կապ հաստատեց կռվախնձոր դարձած առանձնատան իրական սեփականատեր Ավետիս Գալստյանի հետ: Վերջինիս խոսքով՝ մինչ առքուվաճառքը կեղծարար (իր բնորոշմամբ) Տիգրան Պետրոսյանին չի ճանաչել, սակայն Սեյրան Հարությունյանը վստահեցնում է, որ դատական նիստերի ժամանակ Ավետիս Գալստյանի եւ Տիգրան Պետրոսյանի խոսակցությունից կարելի է վստահ լինել, որ մինչ այդ էլ են իրար ճանաչել:

Ավելին՝ նախքան Տիգրան Պետրոսյանից առանձնատուն գնելը Սեյրան Հարությունյանը ճանաչել է առանձնատան իրական սեփականատիրոջը՝ Ավետիս Գալստյանին, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց Ավետիս Գալստյանը. «Սեյրանը եկավ, ես իրենից 280 հազար դոլար էի ուզում, չբարիշեցինք, թողեց գնաց»:

Ավետիս Գալստյանի խոսքով՝ որդու՝ Վահե Գալստյանի ստորագրությունը Տիգրան Պետրոսյանը կեղծել է, որն ավելի ուշ փորձաքննության արդյունքում է պարզվել, սրա եւ եւս երկու հանգամանքի համաձայն, դատարանը հօգուտ Ավետիս Գալստյանի է վճիռ կայացրել: Դատարանը որպես ապացույց հիմք է ընդունել նաեւ այն հանգամանքը, որ առքուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարի կնիքը եւ ստորագրությունը կեղծ է, ինչը դատարանում հաստատել է նոտար Էդվարդ Մակարյանը, նշել, որ իրենց կողմից ոչ մի գործարք չի հաստատվել:

Դատավարության ժամանակ որպես երրորդ կողմ հանդես է եկել նաեւ «Հայբիզնեսբանկ»-ը եւ վկայություն տվել, որ ոչ մի փաստաթուղթ չի տրամադրել, քանի որ առանձնատունը գրավադրված է որպես անշարժ գույք:

Նշված երեք փաստաթղթերը կեղծելու հաշվին Տիգրան Պետրոսյանը կարողացել է առանձնատունը վաճառել: «Պետության երեք տարբեր գերատեսչություններ փաստաթուղթ են տրամադրել ինձ, կեղծ գործարք են հաստատել, սակայն արդյունքում բոլորն անմեղ են ու մաքուր, տան իրական սեփականատերը տուժող կողմ է, իսկ այն, որ ինձնից գումար են վերցրել եւ հիմա տնից հանում են, դա ոչ մի տեղ չի հիշատակվում: Դատավոր Նաիրա Մարգարյանն էլ քննելու ենթակա հազարավոր գործերը թողած՝ չգիտես ինչու հապշտապ այս գործն էր քննել, մայիսի 8-ին նիստ հրավիրել, երբ ամբողջ հանրապետությունը գործադուլ էր հայտարարել եւ քաղաքը կաթվածահար էր: Նաիրա Մարգարյանը վճիռ է կայացրել մայիսի 8-ին եւ ընդամենը 2 օր անց՝ մայիսի 10-ին, հրապարակել, նման «գերազանց» աշխատանքի համար էլ երեւի նրան տեղափոխեցին վերաքննիչ քաղաքացիական դատարան»,- ասաց Սեյրան Հարությունյանը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն, ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, գոհունակությամբ հայտնել էր, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են պահպանել մասնագիտական բարձր որակներ: Ըստ այդմ, քաղաքացիական գործեր քննող դատավորներից Երեւան քաղաքի լավագույն արդյունքներ գրանցած դատավորների շարքում գտնվող Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանն ավելի ուշ՝ սույն թվականի մայիսի 17-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Տպել
8408 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով