Հայաստանը Վաշինգտոնի եւ Մոսկվայի խաչմերուկում

(մաս երրորդ)

Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների տաղանդավոր դիվանագետ կարդինալ Ռիշելյեի հայտնած բազմաթիվ արժեքավոր մտքերի մեջ կա մեկը, որը հնչում է որպես քաղաքական անքննելի կատեգորիա, որպես անանց պատգամ իրենից հետո եկող սերունդներին, այն է` «Բանակցել անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմում են» (les n՛egotiations permanents). Հայկական դիվանագիտությունն ի սկզբանե որդեգրել է այս պոստուլատը, իսկ ադրբեջանականը` ոչ, ինչն էլ արգելակում է ղարաբաղյան կոնֆլիկտի փակուղուց դուրս գալուն։ Հավանաբար՝ նույն տրամաբանությամբ են առաջնորդվում այս աշխարհի ուժեղներ Պուտինն ու Թրամփը, որոնց պետությունները մտել են սառը պատերազմի հորձանուտ, եւ, իրենց իսկ խոստովանությամբ, հավասարակշռում են Երրորդ համաշխարհայինի եզրին։ Այնպես որ նրանց գագաթնաժողովն անկախ կոնկրետ արդյունքներից ողջունելի է եւ հուսադրող։

Քաղաքական գործընթացներում որպես կանոն գործում է հաջորդականության եւ համեմատության գործոնը։ Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մարդկանց հիշողության եւ ուղեղների մեջ ասոցացվում է Յալթայի 1945 թվականի Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ հանդիպման հետ, որտեղ փորձ արվեց կանխորոշել  համաշխարհային պատերազմին հաջորդող աշխարհակարգը, ինչպես նաեւ 1975 թվականին Հելսինկիում կայացած «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության» համաժողովը` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովրդների ինքնորոշման վերաբերյալ հռչակած սկզբունքներով, որի վրա կառուցվում է (կամ պետք է կառուցվի) հայ-ադրբեջանական քառորդ դար մխացող կիսապատերազմի խաղաղ կարգավորումը։

43 տարի անց հելսինկյան ներկա հանդիպումը կարեւորվում է նաեւ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի լիդերները, տարբեր մոտիվացիաներով առճակատվում են եւ անցած երկու տարում ընդամենը հպանցիկ կոնտակտներ են ունեցել տարբեր ֆորումների լուսանցքներում։

Այնպես որ, ներկա գագաթնաժողովը, ինչ կողմից էլ որ մոտենալու լինենք, ունի անանց նշանակություն համաշխարհային քաղաքականության, միջազգային հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների համար։

Իսկ ի՞նչ կտա այդ հանդիպումը Հայաստանին։ Բնական հարց, որը հետաքրքրում է հայ քաղաքացուն, որն ի դեպ, իմ դիտարկումներով, խիստ քաղաքականացված է եւ միեւնույն ժամանակ գտնվում է տարբեր քաղաքական մեկնաբանությունների հատման կիզակետում։

Դատելով հանդիպման օրակարգից` կարող ենք ասել, որ հայերի ու ամբողջ մարդկության համար կարեւորագույն խնդիրը Հելսինկիում եղել է խաղաղության պահպանման, սպառազինությունների մրցավազքի կասեցման եւ պատերազմի արգելման խնդիրը։ Հատկապես քննարկվել է «Ստրատեգիական հարձակողական զենքի» պայմանագիրը, որի գործունեության ժամկետն ավարտվում է 2021 թվականին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, որեւէ հատուկ նորություն, համաձայնություն կամ իրադրության սրում չկա, ինչը վատ նորությունից լավ է։

Եթե համագործակցության այս ոլորտում բանակցությունները  եղել են փակ ռեժիմով (տետ ա տետ) ապա մյուս հարցերի շուրջ`  Ուկրաինա, Սիրիա, Իրան, ինֆորմացիան քիչ թե շատ հայտնի է հասարակությանը եւ կարելի է գալ հետեւյալ եզրակացության. դրական ճեղքում ռուս-ամերիկյան հարաբերություններում չի գրանցվել, սակայն բացարձակ անհաջողություն նույնպես չկա։ Հելսինկին փաստեց, որ Պուտինն ու Թրամփը շարունակելու են հաղորդակցությունը։ Թրամփն այսօր արդեն հրավիրել է Պուտինին այցելել ԱՄՆ։ (Իսկական կովբոյ, որը թքած ունի հատուկ ծառայությունների եւ զինվորականների վրա)։

Սակայն, մեզ համար հարցերի հարցը հետեւյալն է. նախագահներն արդյոք խոսե՞լ են ԼՂ-ի վերաբերյալ ուղղակիորեն, հազիվ թե։ Սակայն յուրաքանչյուր տեղաշարժ գերտերությունների հարաբերություններում, հատկապես, ռազմական եւ ջերմամիջուկային ուղղությամբ, միջնորդված, անդրադառնում են տարածաշրջանի, հետեւաբար ԼՂ-ի հիմնահարցի վրա։ Այսպիսին է միջազգային հարաբերությունների արդի իրողությունն ու առանձնահատկությունը։

Իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկան կարեւոր է մեզ համար։ Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը եւ փորձում է զարգացնել բազմակողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, որոնք նախկին իշխանությունների օրոք գտնվել են ցածր, խիստ ցածր, աննշան  մակարդակի վրա։ Չմտնելով նման փաստի պատճառների նրբությունների մեջ, ասենք, որ ներկա իշխանություններն ունեն բոլոր հնարավոր պայմաններն ու միջոցները այդ վիճակը շտկելու, հայ-ամերիկյան հարաբերություններին նոր շունչ եւ պատշաճ բովանդակություն հաղորդելու համար։

Եվ հակառակը, անգամ եթե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները մնան ստագնացիոն վիճակում կամ գնան վատթարացման ճանապարհով, Հայաստանը որպես այդ երկուսի հետ բարեկամ երկիր, առաքելություն ունի նպաստելու իրավիճակի շտկմանը։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների Հայաստանը միակ անհրաժեշտ ստատուս-քվո ունեցող երկիրն է, որն ի զորու է դրան։

Բացի այդ թավշյա հեղափոխության հաղթանակը, ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, հասարակության դեմոկրատացման գործընթացները, անհաշտ պայքարը կոռումպիայի եւ քրեօլիգարխիկ համակարգի դեմ Ամերիկայի հետ նոր տիպի համագործակցություն սկսելու ամենահուսալի կռվաններն են։

Սակայն այս քաղաքական կուրսի իրացումը պահանջում է լավ հղկված, ճկուն եւ ժամանակակից դիվանագիտական հմտություն։

Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագիտության ուղղությամբ։ Ուղիղ, հորիզոնական կապերի հաստատում ամերիկյան ղեկավարության եւ քաղաքական ողջ համակարգի հետ։ Միայն Մինսկի համանախագահների ամերիկյան ներկայացուցչի հետ համագործակցությունը բավարար չէ եւ չի ընդգրկում երկկողմ հարաբերությունների անհրաժեշտ շրջանակը։ Մեր կարծիքով, իր մեջ թերություն է պարունակում նաեւ ամերիկահայության ողջ պոտենցիալը Վաշինգտոնի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման խնդրի տակ դնելը։ Ամենեւին չժխտելով այդ խնդրի բարոյա-քաղաքական կարեւորությունը` հատկապես սփյուռքի  համար, ժամանակն է հրաժարվել գործողության նման ձեւաչափից, որն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեղմ ասած չի արդարացնում իրեն։

Հայկական արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու դեպքում, ինչի հրամայականը հիմա դառնում է անհետաձգելի, հուսով ենք, որ ամերիկյան քաղաքականության վեկտորը հատուկ տեղ կգրավի այդ փաստաթղթում։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային հուսով ենք, որ առիթ կհանդիսանա ամերիկյան ղեկավարության հետ շփվելու եւ աշխատելու համար։ Սա արդեն ԱԳՆ-ի, դեսպանության եւ սփյուռքի համար մեկ խնդիրը պետք է լինի։ Երեւի, այդպես էլ կա։

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Տպել
8147 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք