Մ. Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատարին

Հուլիսի 24-ին, Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին հանդիպումը Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու ֆոտիսի հետ էր։

Նախարարության հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար ու ընդգծեց․ «Այն, որ իմ առաջին այցը կատարեցի դեպի Կիպրոս արդեն իսկ ազդակ է, որ մենք, իսկապես բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները եւ պատրաստ ենք դրանք ավելի ամրապնդելու»։

Ջերմորեն ողջունելով նախարարին՝  Ֆոտիու ֆոտիսը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար։ «Ես տեսնում եմ, թե որքան ակտիվ եք Դուք, հետեւում եմ Ձեր հանդիպումներին։ Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ մենք միշտ աջակցում ենք ձեզ, իսկ դուք՝ մեզ»,-նշեց պարոն Ֆոտիուն։

Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձավ նաեւ Կիպրոսի Հանրապետությունում բնակվող հայերին ու նրանց խնդիրներին՝ նշելով, որ իրենք միշտ փորձում են աջակցել հայկական համայնքին, որպեսզի վերջիններս պահպանեն իրենց ազգային դիմագիծը։ «Մենք դա անում ենք հայկական դպրոցներին ու եկեղեցիներին աջակցելով։ Մենք ուզում ենք, որ հայերը չկտրվեն իրենց արմատներից: Մենք էլ ունենք սփյուռք ու քաջատեղյակ ենք, թե ինչ խնդիրների են բախվում հայրենիքից հեռու բնակվող մարդիկ»։

Անդրադարձ կատարվեց նաեւ համատեղ իրականացվելիք հնարավոր ծրագրերին՝ կարեւորելով այդ ծրագրերում որքան հնարավոր է երիտասարդներին ներգրավելու գաղափարը։

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ հանդիպելու է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, մասնակցելու է «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը։

Տպել
626 դիտում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին