Թալինում մանկապարտեզ կփակվի. քաղաքապետը միտումնավո՞ր է նպաստել դրան

Արագածոտնի մարզի Թալին համայնքի N2 մանկապարտեզի գործունեությունը օգոստոսի 1-ից դադարելու է: Այդպիսի որոշում կայացրել է քաղաքի ավագանին՝ պատճառաբանելով երեխաների փոքր թիվը:

Փակվող մանկապարտեզի աշխատակազմը տագնապած է գործազուրկ դառնալու հեռանկարից՝ համոզված, որ նոր աշխատանք գտնելը գրեթե անհնար է լինելու: Նրանք վստահ են, որ քաղաքային իշխանությունները իրադարձությունները միտումնավոր այնպես են զարգացրել, որ այսօր հայտարարեն մանկապարտեզում քիչ երեխա լինելու մասին:

«Նկատի ունենալով Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում երեխաների թվի կտրուկ նվազումը՝ կապված երեխաների մեծ մասի դպրոց հաճախելու հետ եւ մանկապարտեզ հաճախելու նոր դիմումների բացակայությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով մնացած (10-15) երեխաներին Թալինի թիվ 3 մանկապարտեզում տեղավորելու հնարավորությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է` 2018թ. օգոստոսի 1-ից դադարեցնել Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի գործունեությունը»,- մասնավորապես ասվում է հունիսին 28-ին ընդունված փաստաթղթի մեջ: 

N2 մանկապարտեզի աշխատակիցները նկատում են, որ դեկտեմբերի վերջին՝ ձմեռային արձակուրդ մեկնելուց առաջ, մանկապարտեզն ունեցել է 107 սան: Փետրվարին հաստատությունը չի վերաբացվել, ինչպես արվել է սովորաբար: Զուգահեռ նաեւ լուրեր են տարածվել, թե N2 մանկապարտեզը փակվելու է, ու այդ պատճառով էլ, ըստ մեզ ներկայացվածի, ծնողները սկսել են իրենց երեխաներին տեղափոխել N3 մանկապարտեզ կամ ընդունելության համար դիմել այնտեղ, որովհետեւ փետրվարից այն նորից գործել է: N2-ը վերաբացվել է մարտին, որտեղ վերադարձել են ընդամենը 20 երեխա:

Մեզ հետ զրույցում աշխատակիցները հավաստիացնում էին, որ N2 մանկապարտեզում մշտապես երեխաների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան N3-ում, մինչեւ որ պատկերը փոխվեց այս տարվա սկզբին: «Մենք ողջ կոլեկտիվով հունվարի 31-ին գնացել ենք քաղաքապետարան՝ քաղաքապետ պարոն Արամյանի մոտ, որպեսզի իմանանք՝ ինչու չի բացվում մեր մանկապարտեզը: Մեզ ոչ ոք չընդունեց: Դիմեցինք մարզպետարան, ոչ մի արձագանք, տարածքային կառավարման նախարարություն, ոչ մի արձագանք: Որովհետեւ պարոն Արամյանը ասում է՝ չկա երեխա, չկա մանկապարտեզ: Բա ո՞ւր են մեր երեխաները, ինչի՞ համար է խաբեությամբ տարել այնտեղ, ասելով, որ 2-րդ մանկապարտեզը այլեւս չի բացվելու»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Արդեն այս օրերին Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանն ընդունել է փակվող մանկապարտեզի աշխատակցներին: Նրանք խնդրել են մի քիչ ժամանակ տալ, որպեսզի մանկապարտեզի գործունեությունը չդադարարեցնելու կողմնակից ծնողներից ստորագրություններ հավաքեն: Ասել են, որ հակառակ դեպքում 15 կին դառնալու է գործազուրկ: Քաղաքապետը մերժել է՝ միաժամանակ առաջարկելով դիմել զբաղվածության գործակալություն, որտեղ միգուցե կարողանան օգտակար լինել այդ մարդկանց:

N2 մանկապարտեզը փակելու Սարգիս Արամյանի վճռականությունը այստեղ աշխատողները կապում են նախկին տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանի հետ տեղի ունեցածի հետ: Վստահեցնում են, որ քաղաքապետն անհիմն պատճառաբանությամբ նրան հեռացրել է պաշտոնից, ինչից հետո Հովհաննիսյանը դիմել է դատարան: Առաջին ատյանի դատարանի վճիռը եղել է հօգուտ քաղաքապետի: Վերաքննիչ դատարանը, սակայն, վճիռը բեկանել է: Այժմ N2 մանկապարտեզում կարծում են, որ քաղաքապետն այս անգամ էլ առաջնորդվում է «չկա մանկապարտեզ, չկա խնդիր» սկզբունքով:

Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրեցին, N3 մանկապարտեզում խնամի-ծանոթ տարբերակով բազմաթիվ աշխատակիցներ կան. «Տնօրենի քույրը աշխատում է գործավար-մեքենագրուհի, քաղաքապետի կնոջ քույրը՝ խոհարարի օգնական, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կինը՝ տնտեսվար, իր ընկերոջ կինը աշխատում է հաշվապահ, այդ նույն հաշվապահի տալը աշխատում է դաստիարակ: Ռուսերենի դաստիարակը պարոն Արամյանի հորեղբոր հարսն է, համ այնտեղ է աշխատում, համ մեզ մոտ: Մեզ մոտ ռուսերենի դաստիարակի հաստիք է զբաղեցնում, այդտեղ աշխատում է որպես դաստիարակ: Եթե մեր մանկապարտեզում կրճատում է գնում, քաղաքապետն ասում է՝ բյուջե չունեմ, ինչի համար է երկու խմբի համար աշխատում ռուսերենի դաստիարակը: Որ իր բարեկա՞մն է: Բա մե՞նք ով ենք: Մենք ոչ ո՞ք ենք: Մենք տեր չունենք, բարեկամ չունենք, թիկունք չունենք: Ուր գնանք աշխատենք: Հենց էնպես էսքան մարդու դարձրել են գործազուրկ ու հոգեկան ներվային հիվանդներ: Մարտ ամսից մենք բոլոր աշխատողներով հոգեկան սթրես ենք ապրել, մեր բոլորի սիրտը ցավում է, որ խմբերում տեղ չի եղել, 33 երեխայով աշխատել ենք, էսօր մենք չունենք երեխա, որ աշխատենք»:

Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը հրաժարվեց խնդրի վերաբերյալ հեռախոսով որեւէ մեկնաբանություն տալ: Տնօրեն Ամալյա Սահակյանն էլ թեպետ չմերժեց, բայց պարզաբանեց շատ կարճ: Նա, ի դեպ, միաժամանակ ղեկավարում է եւ 2-րդ եւ 3-րդ մանկապարտեզները: N2-ի տնօրենի աշխատանքային պարտականությունները նրա վրա են դրված 2017-ի փետրվարից: «Այո, մանկապարտեզի գործունեությունը դադարեցվելու պատճառը երեխաների թիվն է, միտումնավոր բան չկա: Ծնողին ինչպե՞ս կարող ես պարտադրել, ասել՝ երեխայիդ տար այն մանկապարտեզ: Դա ծնողի որոշումն է, ցանկացել են, տարել են մյուս մանկապարտեզ: Ուրիշ հարցերի չեմ պատասխանի»,- ասաց տիկին Սահակյանը: Այդուհանդերձ, նկատեցինք, որ ըստ մեզ փոխանցվածի, N2 մանկապարտեզը տարեսկզբին ուշ է վերաբացվել, դրա համար էլ երեխաներին ծնողները N3 մանկապարտեզ են տեղափոխել: «Դե չգիտեմ, այդ հարցերը ինձ մի տվեք: Ես չեմ մանկապարտեզ բացող-փակողը: Ես ձեզ ընդամենը ասում եմ՝ այո, պատճառը երեխաների թիվն էր եւ ծնողների ցանկությունը: Ծնողի իրավունքն է, որտեղ ցանկանա, այնտեղ էլ կտանի երեխաներին»,- պատասխանեց տնօրենը եւ հրաժեշտ տվեց:

Տպել
8247 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ