ՔՊ-ում ներկուսակցական թեժ պայքար է. քաղաքապետի թեկնածուները նախընտրական ծրագրերով էին եկել

Քիչ առաջ ավարտվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Երեւանի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի հետ կապված որեւէ հարցի:

Նիստից հետո վարչության անդամները նշեցին, որ օրակարգում եղել է ինքնառաջադրված չորս թեկնածուների՝ Ալեն Սիմոնյանի, Սրբուհի Ղազարյանի, Զառա Բաթոյանի եւ Հայկ Մարությանի ծրագրերի քննարկումը: Նրանց պատասխաններից ենթադրելի էր, որ վարչության նիստում թեժ քննարկում է եղել, սակայն վերջնական արդյունքի չեն կարողացել գալ:

Այս անգամ իրենց նախընտրական ծրագրերն են ներկայացրել Հայկ Մարությանը եւ Սրբուհի Ղազարյանը:

Քաղաքապետի հավանական թեկնածու Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ թեկնածուի հետ կապված ընդհանուր որոշման չեն եկել:

«Դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել, քննարկումները շարունակվում են: Այն անուններն են, որոնք շրջանառվում են, ուրիշը չկա»:

ՀԺ-ի հարցին, թե ինչու ինքը պետք է լինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն, Սիմոնյանը պատասխանեց. «Առանց մեկնաբանությունների»:

Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն էլ ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց, որ նիստում քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները՝ Երեւանի կառավարման հարցում:

Նա ՔՊ-ի անդամ չէ, իսկ իր թեկնածու լինելու մասին էլ ասաց. «2014-ից ներկայացրել ենք ՔՊ-ի Երեւանի կառավարման ծրագիրը, ունեմ 20 տարվա փորձ Երեւանի կառավարման ոլորտներում, մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ եմ»:

Ինքնառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր թեկնածուների առաջադրումներն են քննարկել: Թե ինչու պետք է ինքը լինի քաղաքապետի թեկնածու, Բաթոյանը պատասխանեց, որ այդ մասին նախ կներկայացնի կուսակիցներին եւ հետո նոր միայն հանրությանը:

Ի դեպ, մինչեւ հուլիսի 27-ը ՔՊ-ականները կարող են ինքնառաջադրվել որպես կուսակցության թեկնածու: Դաշինքով ընտրություններին մասնակցելու հետ կապված էլ քննարկումներն ըստ ՔՊ-ականների շարունակվում են: ՔՊ վարչության հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթ:

Տպել
12074 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին