Հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար. Մամեդյարով

Սեպտեմբերին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

«Այո, հանդիպում նախատեսվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք: Կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կամ ավելի շուտ: Սեպտեմբերին է նախատեսվում: Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, Մամեդյարովի խոսքով, այժմ նման քննարկումներ չեն ընթանում: «Հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար»,- հայտարարել է Մամեդյարովը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է պարբերականին, որ Երեւանն առաջարկ է ստացել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին, սակայն ժամկետները վերջնականապես համաձայնեցված չեն:

«Համանախագահներն առաջարկել են նախարարների եւս մեկ հանդիպում անցկացնել: Երբ վերջնականապես համաձայնեցվեն հանդիպման վայրն ու ժամկետները, մենք այդ մասին նախապես կհայտնենք»,- ասել է Բալայանը:

Մամեդյարովի եւ Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Տպել
4459 դիտում

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

Հ. Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է ևս մեկ ինքնակամ շինություն, այս անգամ՝ Գյուրջյան փողոցում

Լոռու ներկայիս մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական մարզպետի հետ ընտրապայքարի մասին

Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Սերժ Սարգսյանից երկու տարի պահանջվեց, որ Խաչատուրովը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինության մասին

Համաներման շրջանակներում մինչ այժմ ազատ է արձակվել 451 դատապարտյալ

Շիրակի մարզպետն իր հաշվին արձակուրդ կգնա, նա էլ է ՔՊ թեկնածու

Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք (տեսանյութ)