Գիտություն եւ տեխնիկա. վերջնագիր ՀՀ ղեկավարությանը

25/07/2018 schedule13:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 21-ի համարում

Երեկ ավելի քան հազար գիտաշխատողներ վերջնագիր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Եթե վերջիններս գիտաշխատողների աշխատավարձը եռապատիկ չափով չբարձրացնեն, եթե Հայաստանի բյուջեի 3 տոկոսը չհատկացնեն գիտությանը եւ եթե գիտաշխատողների աշխատանքային պայմանները կտրուկ չբարելավեն, գիտաշխատողներն անցնելու են գործնական քայլերի: Բանն այն է, որ այսօր ՀՀ բյուջեից գիտությանը հատկացվում է ընդամենը 0,97 տոկոս ֆինանսավորում: Արդյունքում, գիտության ոլորտի աշխատողները ստանում են շատ ավելի ցածր աշխատավարձ, քան հավաքարարները: Օրինակ, դոկտորի աշխատավարձն այսօր Հայաստանում կազմում է 26 հազար դրամ: Դա, բնականաբար, խիստ վիրավորում է գիտաշխատողներին եւ, փաստորեն, ժամանակ առ ժամանակ ստիպում ակտիվանալ:  

Բայց լրջորեն գիտությամբ զբաղվելու համար մեր գիտնականներին խանգարում է ոչ միայն ցածր աշխատավարձը: Նրանք հայտարարում են, որ անհնար է եղած հնամաշ տեխնիկայով որեւէ լուրջ գիտական հետազոտություն կատարել, եւ մշտական թերֆինանսավորումն է պատճառը, որ իրենք չեն կարողանում կատարել իրենց առաքելությունը: «Տպավորությունն այնպիսին է, որ հանրապետության ներկա իշխանություններին չի հետաքրքրում երկրի գիտության այսօրվա վիճակն ու վաղվա ճակատագիրը: Նման վերաբերմունքի հետեւանքն ավելի քան տեսանելի է՝ կադրերի արտահոսք, սերնդափոխության անհնարինություն, գիտական դպրոցների քայքայում, հանրապետության տնտեսության համար կարեւոր կիրառական նշանակություն ունեցող հիմնարար գիտության սահմանափակում եւ այլն»,- ասված է Քոչարյանին ուղղված բաց նամակում, որի տակ ստորագրել են ավելի քան 1000 գիտնականներ` բացառապես դոկտորներ եւ գիտության թեկնածուներ՝ Հասմիկ Աղաբաբյան, Սամվել Առաքելյան, Աննա Բոյաջյան, Ազատ Սարգսյան... Ստորագրահավաքն, ի դեպ, դեռ շարունակվում է:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ երկրի գիտական ներուժը դեռ չի որոշել, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց վերջնագիրը, այդ դեպքում կոնկրետ ինչ գործնական քայլերի են իրենք դիմելու: Երեկ, երբ մենք հետաքրքրվեցինք այս հարցով, պարզվեց, որ «Հայաստանի գիտնականներ» նորաստեղծ կազմակերպությունն իր պարբերական հանդիպումների ժամանակ չի կարողացել հստակ որոշում կայացնել: Ըստ ամենայնի, խոսքը գնում է հանրահավաքների մասին: Գիտնականների ժամանակ առ ժամանակյա այս ակտիվացումները, սակայն, արդեն պարզապես զավեշտի են վերածվում: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է, նրանք նույն երգն են երգում:

Անգամ 2001 թվականին տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ մեր ազգի մտավորական այս խավը իր հերթական ակտիվացման բռնկման պահին գոռգոռալով պահանջում էր գիտության ֆինանսավորումը բյուջեից դարձնել 3 տոկոս, բարձրացնել իրենց աշխատավարձը եւ այլն: Մի խոսքով, նույն պահանջները, որոնք ներկայացվում են մի քանի տարի անց: Բայց, փաստորեն, աշխատավարձերի չնչին բարձրացումներից հետո բողոքի այդ ալիքն անցավ: Գիտնականների ներկայացրած եւ ոչ մի այլ պահանջ այդպես էլ չբավարարվեց: Ընդ որում, այն ժամանակ եւս նրանք կրկին խոսում էին վերջնագրի տոնով: Այնինչ, երբ բոլորովին վերջերս ԳԱԱ ակադեմիկոս, ֆունդամենտալ գրադարանի տնօրեն Անրի Ներսիսյանը կոնկրետ փաստերով ու ապացույցներով լուրջ մեղադրանքներ ներկայացրեց ակադեմիայի նախագահությանը եւ մասնավորապես նախագահ Ֆադեյ Սարգսյանին, գիտնականների կողմից եւ ոչ մի արձագանք չեղավ:

Բայց, փաստորեն, ֆինանսական լուրջ չարաշահումներ թույլ տալու մեջ մեղադրելով Ֆադեյ Տաճատիչին՝ նույն Անրի Ներսիսյանն, ըստ էության, ապացուցում էր, թե որտեղից է գալիս գիտնականների եւ գիտության այսօրվա վիճակը: Ստացվում է, որ գիտնականներին իրականում բոլորովին այլ բան է անհրաժեշտ: Եթե նրանք ցանկացած բարեփոխման մասին խոսակցություն սկսելու դեպքում զինվում են սվիններով եւ եթե սեփական իսկ նախագահության հասցեին հնչած կոռուպցիոն մեղադրանքների ժամանակ վախվորած պատերի տակ են մտնում, ստացվում է, որ իրականում նրանց պետք է միայն զբաղվել ոչ թե գիտությամբ, այլ փող ստանալ ոչինչ չանելու դիմաց: Ու հենց այդ պահանջն էլ թեկուզ մասնակիորեն բավարարված տեսնելուց հետո ազգի գիտական ներուժը շատ արագ դադարեցնում է բողոքները:

Անգամ գիտաշխատողներից մեկը՝ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Գեւորգյանն էր երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ խոստովանում, որ այն հայտարարությունը, որ երեկ տարածեցին գիտնականները, անողնաշար ու անդեմ հայտարարություն է: Համենայնդեպս, նույն ԳԱԱ տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ միայն 2004 թվականին ակադեմիան որպես աշխատավարձ վճարել է 860 միլիոն դրամ, գույքի եւ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար ծախսել է 137 միլիոն դրամ, իսկ արդեն շինարարության համար՝ 1 միլիարդ 26 միլիոն դրամ: Բայց դա, փաստորեն, գիտնականներին չի հուզում, ու թերեւս իզուր չէր հենց գիտնականներից մի քանիսի երեկվա այն կանխատեսումը, որ իրենք հետեւողական քաղաքականության ծրագիր չունեն, ուստի եւ չեն կարող հակամարտ լինել ու որեւէ բանի հասնել:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1275 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին