Գեղեցիկ բառեր. վտանգված  անվտանգություն

25/07/2018 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 21-ի համարում

Էներգետիկ անվտանգություն, էներգետիկայի զարգացման ռազմավարություն…: Գեղեցիկ արտահայտություններ են, չէ՞: Բացի գեղեցիկ լինելուց, նաեւ, մի տեսակ, հզոր են հնչում, լսողին տալիս են ապահովության եւ հպարտության զգացում: Անկասկած քաղաքացին իրեն լավ կզգա, եթե իրեն համոզեն, որ ինքը ապրում է մի երկրում, որտեղ ապահովված է էներգետիկ անվտանգությունը, որտեղ էներգետիկան զարգանում է ռազմավարության համաձայն: Սա է, թերեւս, պատճառը, որ վերջին շրջանում մեր պաշտոնյաները հաճախ են արտաբերում այդ արտահայտությունները: Երեկ այս թեմաների շուրջ խոսելու առիթ ուներ ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, որը Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրները» թեմայով քննարկման հիմնական բանախոսն էր:

Նա կարճ ներկայացրեց ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որը բոլորովին վերջերս է ընդունվել: Հենց այս ռազմավարությունն էլ, ըստ բանախոսի, կոչված է ապահովելու մեր երկրի էներգետիկ անվտանգությունը: Այդ ռազմավարությամբ, ըստ էության, ենթադրվում է փակել ատոմակայանը, կառուցել այլ էլեկտրակայաններ: Եւ դրանով հանդերձ, մեր իշխանությունները համարում են, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրները կլուծվեն: Էներգետիկ անվտանգություն հասկացությունը չափազանց ընդգրկուն է եւ միայն էլեկտրակայանների առկայությամբ այդ խնդիրը ոչ մի կերպ լուծված համարել հնարավոր չէ: Օրինակ, լրացուցիչ ապացույցի կարիք չի զգում այն պնդումը, որ ցանկացած համակարգի անվտանգության երաշխիքներից մեկն էլ այդ համակարգը տարբեր տեսակի մութ խաղերից զերծ պահելն է:

Այս տեսանկյունից մեր էներգետիկ համակարգում մութ խաղերի պակաս չի զգացվում: Նույնիսկ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ իրենց ծավալներով ամենամեծ խաղերը գնում են հենց էներգետիկայի բնագավառում: Օրինակ, հիմա ոչ ոք հստակ ասել չի կարող, թե ում են պատկանում մեր բաշխիչ ցանցերը: Երեկվա քննարկման ժամանակ փորձ արվեց պրն Գալստյանից պարզել, թե ով է այդ սեփականատերը: «Որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա, որ բաշխիչ ցանցերը պատկանում են ՌԱՕ ԵԷՍ-ին, այն, ինչ գրվում է թերթերում, պաշտոնական ինֆորմացիա չէ»,- պնդում է մեր էներգետիկայի փոխնախարարը: Այսինքն՝ վերջինս պաշտոնական չի համարում հենց ՌԱՕ ԵԷՍ-ի ֆինանսական հաշվետվությունը, որը այդ կառույցի ամենապաշտոնական փաստաթուղթն է: Կամ էլ չի ուզում հավատալ, որովհետեւ այդ դեպքում կստացվի, որ մեր էներգետիկան դուրս է եկել էներգետիկայի  նախարարության վերահսկողությունից:

Սա արդեն նշանակում է, որ մեր էներգետիկ անվտանգության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Մի պահ պրն Գալստյանը ընդհանրապես հերքեց, թե ՌԱՕ ԵԷՍ-ի հաշվետվության մեջ նման բան կա գրված: Ըստ փոխնախարարի, այնտեղ բոլորովին ուրիշ բան կա գրված. «ՌԱՕ ԵԷՍ-ի սայթում տպագրված է, որ իրենք հայտարարել են մրցույթ Հրազդանի ՋԷԿ-ի  տնօրենի համար եւ առաջարկել են որոշակի գումար»,- ասում է պրն Գալստյանը: Այս հայտարարությունը առավել ուշագրավ է, քանի որ դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ Գալստյանը պաշտոնապես հայտարարեց, որ ՌԱՕ ԵԷՍ-ը Հայաստանում այլ սեփականություն չունի, բացի «Սեւան-Հրազդան» կասկադից: Եթե Հրազդանի ՋԷԿ-ը չի պատկանում ՌԱՕ ԵԷՍ-ին, ապա ինչո՞ւ է ՌԱՕ ԵԷՍ-ը մրցույթ հայտարարում Հրազդանի ՋԷԿ-ի տնօրենի համար:

Այլ կերպ ասած, նույնիսկ մեր էներգետիկայի բնագավառի պաշտոնյաներն են խճճվում մեր էներգետիկ հզորությունների սեփականատերերի մասին խոսելիս: Այսինքն՝ այն, ինչ կատարվում է մեր էներգետիկայում, ժողովուրդը կբնորոշեր «Շունը տիրոջը չի ճանաչում» ասացվածքով: Եւ այս պայմաններում կարելի՞ է արդյոք խոսել երկրի էներգետիկ անվտանգության մասին: Իսկ ինչպե՞ս է պատահում, որ այսպես է պատահում: Խնդիրն այն է, որ մեր էներգետիկ ընկերությունները Ռուսաստանի համար խաղաթուղթ են դարձել Հայաստանի հետ հարաբերությունները պարզելու խաղերում: Ավելի ճիշտ, կոնկրետ Պուտինի եւ Քոչարյանի միջեւ ինչ-ինչ հարաբերություններ կարգավորվում են մեր էներգետիկ ձեռնարկությունները տալ-առնելով: Հենց այդ խաղերի արդյունքում մեր երկու խոշոր էներգաարտադրող ընկերություններ դարձան ՌԴ սեփականությունը:

Դրա դիմաց Ռուսաստանը վճարեց ոչ թե փող, այլ ընդամենը ներեց Հայաստանի` իրեն ունեցած պարտքը: Դա եղավ ՀՀ-ում նախագահական ընտրությունների շրջանում, եւ այդ ընկերությունները Ռուսաստանին փոխանցելուց հետո վերջինս անվերապահորեն ճանաչեց Քոչարյանի լեգիտիմությունը: Սա է էներգետիկ անվտանգության նկատմամբ մեր իշխանությունների ունեցած վերաբերմունքը: Իսկ մնացածը` տարբեր զեկույցները, ելույթները, բարձրագոչ հայտարարությունները, ընդամենը ձեւականություն են: Էներգետիկ անվտանգության մասին մեր իշխանավորների պատկերացումները շատ նման են երկրի անվտանգության մասին ունեցած պատկերացումներին:

Օրինակ՝ մերոնք համոզված են, որ մեր երկրի անվտանգության երաշխիքը տարածաշրջանում ամենահզոր բանակն ունենալն է: Նույնն էլ էներգետիկայի ոլորտում է` եթե ունենք շատ էլեկտրակայաններ, ապա մեր էներգետիկ անվտանգությունը ապահովված է: Սա, իհարկե, անվտանգության բաղադրիչներից մեկն է: Բայց իրական երաշխիքը պետք է լինեին, օրինակ, այն նավթամուղներն ու գազամուղները, որոնք չէին շրջանցի Հայաստանը: Մյուս երաշխիքը համակարգում իրականացվող գործարքների առավելգույն թափանցիկությունն է: Սրանք են լուծելու մեր ոչ միայն էներգետիկ, այլ ընդհանրապես անվտանգության հարցերը: Մինչդեռ մեր իշխանությունները դրա վրա թքած ունեն: Կարեւորը, որ գեղեցիկ բառեր ու արտահայտություններ հնչեն:

Հայկ Գեւորգյան

Տպել
2638 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային