Վլոգեր Նաս Դեյլիի այցը Հայաստան հոգացել են քաղավիացիայի եւ զբոսաշրջության կոմիտեները

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում հայտնի վլոգեր Նաս Դեյլին (Nas Daily), որը սոցցանցերի աստղ է եւ միլիոնավոր հետեւորդներ ունի: Դեյլին Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում իր համար բացահայտել եւ տեսանյութեր է հրապարակել այսպիսի թեմաներով` «այստեղ փոքրուց շախմատ են խաղում», «ցայտաղբյուրից կարող ես ուզածիդ չափ ջուր խմել», «կա մի վայր, որտեղ ձգողականությունը չի գործում», «փողոցներում անվաչմուշկների վրա անվախ վազում է անմահ ծերունին»:

Դեյլին իր հրապարակած տեսանյութերից մեկում խոսում էր, որ չավարտված պատերազմի պատճառով մարդիկ ականների վրա պայթում են՝ նկատի ունենալով, որ պատերազմից հետո դժվար է վերականգնվել: Ուշագրավ է, որ այս տեսանյութից հետո ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ պատասխանատվություն չի կրում տեսահոլովակների բովանդակության համար։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ կոմիտեն դիմել է Դեյլիին՝ Հայաստանի վերաբերյալ իր հետագա տեսահոլովակներում շարունակել ներկայացնել Հայաստանը՝ որպես ապահով եւ գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

ՀԺ-ն զրուցեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի եւ առաջխաղացման բաժնի պետ Գոհար Ալոյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է կոմիտեն պարզաբանում տվել Դեյլիի տեսանյութի վերաբերյալ:

Հարցին, թե ինչու է վլոգերի տարածած տեսանյութի վերաբերյալ կոմիտեն պարզաբանում տալիս, արդյո՞ք կոմիտեն է ֆինանսավորել նրա այցը Հայաստան եւ մնացած ծախսերը, Ալոյանը պատասխանեց, որ տեղեկացել են, որ Դեյլին Թուրքիայում է, քաղավացիայի կոմիտեն հոգացել է նրա միակողմանի ծախսը դեպի Հայաստան, իսկ զբոսաշրջության կոմիտեն հոգացել եւ հոգում է գիշերակացի եւ տրանսպորտային հարցերը: Դեյլին Հայաստանում է օպերատորի հետ:

Դիտարկմանը, թե արդյո՞ք Հայաստանը կարիք ունի նման գովազդի, որի ժամանակ նաեւ խոսվում է պատերազմից հետո դժվար վերականգնման մասին, Ալոյանը արձագանքեց. «Երբեւէ չի դրվել որեւէ պահանջ եւ սահմանափակում որևէ ճանաչողական այցի մասնակցի ձեւավորվելիք նյութի վրա: Repat Armenia հիմնադրամը որպես այցի նախաձեռնող կողմ ուղեկցում է Nas-ին իր բոլոր ուղևորություններում և օգնում է թեմատիկ բովանդակությամբ», - նշեց Ալոյանը:

Հարցին, թե ինչքա՞ն գումար է ծախսվել նրանց վրա, Ալոյանը դժվարացավ պատասխանել, քանի որ վլոգերի այցը Հայաստան դեռ շարունակվում է:

«Նա շուտով տեսանյութ կհրապարակի այն մասին, որ Հայաստանում ցանկանում է բնակարան գնել եւ մարդկանց խորհուրդ կտա գալ այստեղ ներդրումներ անել», - նշեց Ալոյանը:

Հարցին, թե արդյո՞ք էլի է այսպիսի դեպք եղել, որ պետական միջոցներով զբոսաշրջությունը զարգացնելու համար այլ երկրներից մարդկանց գալու եւ կեցության ծախսերը կոմիտեն հոգա, Ալոյանը պատասխանեց, որ եղել են եւ դրանք նախատեսված ծախսեր են:

Տպել
2588 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)