ՊԵԿ-ը թիրախավորում է խոշոր հարկ վճարողներին. հայտարարություն

25/07/2018 schedule15:37

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ եւ հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները:

ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր եւ միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների հետ իրազեկման եւ տեղեկացման գործիքակազմի կիրառմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են տարվում, որոնք հիմնականում առնչվում են կանխիկ գործարքների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու, աշխատողներին սահմանված կարգով գրանցելու եւ գործարքների կատարումը սահմանված կարգով փաստա­թղթավորման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը:

Այնուամենայնիվ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանը անհիմն միջամտելուն կամ առկա են նաեւ նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչությանը հետեւյալ կոնտակտային տվյալներով.

1) Փոստային հասցե՝ ք. Երեւան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչություն,

2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

Տպել
1628 դիտում

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած