Բացահայտվել են 15 մլն դրամի չարաշահումներ՝ սգո ծառայությունների մատուցման ընթացքում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների եւ սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ եւ սգո ծառայություններ մատուցող «ՌԵՔՎԻԵՄ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016թթ.ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ առերեւույթ խուսափելով հարկային պարտավորությունների լիարժեք կատարումից։

Այսպես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն ՝ ընկերության տնօրենը, հարկերի վճարումից խուսափելու նպատակով խախտելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, նույն օրենքի 7-րդ հոդվածի եւ «ՀՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվառման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, 2014-2016թթ. ընթացքում ընկերության իրականացրած գործունեության վերաբերյալ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ կեղծ տվյալներ։

Այն է`

- 2015-2016 թթ. հաշվետու ժամանակահատվածների համար հարկային տեսչություն է ներկայացրել միայն շրջանառության հարկի հաշվարկներ, մինչդեռ նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով պետք է ներկայացներ նաեւ շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի մասով հաշվարկներ:
- 2014թ. 4-րդ եռամսյակի համար կազմված շրջանառության հարկի հաշվարկում պակաս է հաշվարկել ընկերության շրջանառության հարկի շրջանառությունը:
- 2016թ. մարտ ամսին ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված ապրանքների դիմաց հարկային տեսչություն ներկայացրած ներմուծման հարկային հայտարարագրում պակաս է նշել ավելացված արժեքի հարկի հարկվող բազան, ինչպես նաեւ չի հաշվարկել եւ վճարել ներմուծված ապրանքների համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը:

Միեւնույն ժամանակ, խախտելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության կողմից 25.07.2013թ-ին թիվ 1259-Ն որոշմամբ ընդունված «Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստն արձանագրելու» կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձեւակերպել իր ընկերությունում փաստացի աշխատող թվով 8 անձի աշխատանքի ընդունումը, ինչպես նաեւ՝ եկամտային հարկի հաշվարկներում չի ներկայացրել այդ աշխատակիցների մասով վճարված եկամուտներն ու այդ եկամուտներից պահվող հարկի գումարները:

Դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 15.267.217 դրամ՝ ներառյալ տույժերն ու տուգանքները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում մասնակի՝ 6,7 մլն դրամի չափով, վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, իսկ մնացածի վճարումը կիրականացվի հարկային մարմնի հետ կնքվելիք ժամանակացույցին համապատասխան:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Տպել
2029 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան