ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ. Փաշինյանը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հուլիսի 26-ին եւ 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Նա հիշեցրել էր, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Միեւնույն ժամանակ նա բացատրել է, թե ինչու է ինքը մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքին:

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել է՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը «մեր նպատակը չէ»:

«Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,- նշել է վարչապետը:

Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի եւ մաքսային համագործակցության, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել էին ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Տպել
1899 դիտում

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած