«Փյունիկի» 5 խաղացող Ղազախստանի վիզա չի ստացել. մրցակից ակումբը ուշացրել է փաստաթղթերը

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի 5 ֆուտբոլիստի մուտքի արտոնագիր չի տվել, որովհետեւ «Տոբոլը» միգրացիոն ծառայության միջոցով նրանց հրավեր չի ուղարկել: Թիմակիցների հետ այսօր՝ հուլիսի 25-ին, Ղազախստան՝ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Տոբոլի» դեմ առաջին խաղին մասնակցելու չեն կարողացել մեկնել Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, Բակար Բալդեն, Դիդյե Կադիոն եւ Անդրիա Դրագոեւիչը: ՀՀ-ում Ղազախստանի հյուպատոսը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ այս ֆուտբոլիստները այն երկրներից են, որոնց քաղաքացիներին Ղազախստան մեկնելու համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր, հետեւաբար «Տոբոլը» միգրացիոն ծառայության միջոցով նրանց համար պետք է հրավեր ձեւակերպեր, ինչը չի արել:

«Փյունիկից» ՀԺ-ին ասացին, որ ակումբը արել է իրենից պահանջվող ամեն բան: Դիմել է «Տոբոլին», որպեզի նշված ֆուտբոլիստների համար հայտ ներկայացնեն միգրացիոն ծառայություն, սակայն ղազախական կողմը ուշ է սկսել զբաղվել այդ հարցերով:

Տեղի ունեցածը քննարկվում է ոչ միայն հայկական, այլեւ ռուսական մամուլում: Ֆուտբոլային ճանաչված գործակալ Դմիտրի Սելյուկը, որը ներկայացնում է Մոհամեդ Կոնատեի շահերը, հացրազրույց է տվել sport24.ru-ին: Նա նշել է, որ իր հաճախորդը Ղազախստանում կացության կարգավիճակ ունի, եւ երկիր մուտք գործելու հետ կապված պետք է խնդիր չունենար: Նա կարծիք է հայտնել, որ ղազախական ակումբը փորձ է կատարել պատասխանատու խաղից առաջ մրցակցին զրկել կարեւոր խաղացողներից: Կոնատեն, օրինակ, որակավորման առաջին փուլի «Վարդարի» դեմ առաջին խաղում խփել է հանդիպման միակ գնդակը ու հաղթանակ պարգեւել իր թիմին: Պատասխան խաղում դուբլի հեղինակ է դարձել Բալդեն, ու «Փյունիկը» հաղթել է 2:0:

«Փյունիկի» մարզիչ Անդրեյ Տալալաեւը այսօր նախախաղյա ասուլիսի ժամանակ չի ցանկացել պատասխանել հարցին՝ արդյոք այդ ֆուտբոլիստների փաստթղթային խնդիրներ լուծվել են, թե ոչ: Ինչպես փոխանցում են ղազախական ԶԼՄ-ները, նա միայն նշել է, որ իրենք արժանի փոխարինողներ ունեն:

«Մեր կազմում կան բավականաչափ խաղացողներ, որոնք կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի խաղադաշտում ստիպեն հարգել իրենց»,- ասել է նա:

«Տոբոլ»-«Փյունիկ» խաղը կկայանա վաղը: Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 31-ին:

Տպել
1195 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է