ՀԴՄ չտրամադրելը, չգրանցված աշխատողներ ունենալը դարձել է օրինաչափություն. ՊԵԿ-ը հայտնում է

25/07/2018 schedule19:35

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելը եւ չգրանցված աշխատողներ ունենալը, կարծես թե, դարձել է օրինաչափություն եւ վարքագծի փոփոխություն տեղի չի ունենում։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հանրային սննդի ոլորտի գործունեության հարկման համակարգի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է.

Օրենսդրական փոփոխությունների մասով.

ՀՀ հարկային օրենսգրքում հանրային սննդի ոլորտին վերաբերող փոփոխություններին ծանոթանալու համար բավարար ժամանակ եւ հնարավորություններ ընձեռված են եղել հարկ վճարողներին: Ընդ որում, կատարված փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հարկերը վճարել՝ ելնելով իրացման շրջանառություն ծավալից, որը կարծում ենք հարկման տեսանկյունից առավել արդարացի է, քանի որ նախկին կարգավորումներով ըստ էության նույն ելակետային տվյալներ ունեցող, սակայն տարբեր իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում էին նույն հարկի գումարը:

Վարչարարության մասով.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բազմիցս իրազեկման տարբեր գործիքների միջոցով (գրավոր ծանուցումների, հեռախոսազանգերի, հանդիպումների եւ այլն) մշտապես հորդորել է հարկ վճարողներին ամբողջությամբ եւ ժամանակին հաշվարկելու եւ վճարելու իրենց հարկերը, փաստաթղթավորել գործարքները, տպել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները, չունենալ չգրանցված աշխատողներ, քանի որ նշված ռիսկերի առակայության պարագայում հարկային մարմնի արձագանքն անխուսափելի է: Ընդ որում, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 25.01.2018թ. ժամը 11.00–ին ք. Երեւան, Ահարոնյան փող. 43 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքի դահլիճում, որտեղ վերջիններիս ներկայացվել են ոլորտում առկա ռիսկերը եւ առաջարկվել փոխել վարքագիծը:

Սակայն՝ հանրային սննդի ոլորտում իրականացված վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ վերջիններիս կողմից հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելը եւ չգրանցված աշխատողներ ունենալը կարծես թե դարձել է օրինաչափություն եւ վարքագծի փոփոխություն տեղի չի ունենում, ինչի մասին են վկայում նաեւ այդ ոլորտում իրականացված ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքները:

Միաժամանակ հարկ է նշել, որ հարկային մարմինը հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան:

Տպել
5558 դիտում

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան