Հայ-ռուսական հարաբերություններում նկատվում են «բելառուսականացման» սիմպտոմներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցություններից առաջ արած «Ռուսաստանն ի զորու է կանխել պատերազմի վերսկսումը Ղարաբաղում» հայտարարությունը մեծ արձագանք ստացավ:

Երկու ժամից ավել տեւած ասուլիսի ժամանակ վարչապետը մի քանի անգամ շեշտեց Ռուսաստանի կարեւորությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ փաստացի Մոսկվային «կարգելով» որպես տարածաշրջանում էսկալացիա թույլ չտվողի հիմնական պատասխանատու:

«Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում»,- ասաց նա: Այլ կերպ ասած, Փաշինյանը, բազմիցս նշելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորության մասին, զուգահեռաբար բացեիբաց Ռուսաստանի վրա դրեց հակամարտության գորտում ստատուս-քվոյի պաշտպանի պատասխանատվությունը: Այլ կերպ ասած, եթե պատերազմ է լինելու, ապա միայն Ռուսաստանի «դաբրոյով»:

Փորձագետները, իհարկե, կառարկեն Փաշինյանին՝ նշելով, որ Կրեմլի ազդեցությունը Բաքվի վրա պետք չէ գերագնահատել, քանի որ այն շատ սահմանափակ է: Ազդեցության լծակներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է, իսկ մյուսը Հայաստանի համար շատ անընդունելի սպառազինությունների մատակարարումը: «Եթե Հայաստանի պարագայում կան ազդեցության քաղաքական, տնտեսական, անվտանգության բաղադրիչներ, Ադրբեջանի դեպքում Մոսկվայի ազդեցության գործիքները մի քանիսն են՝ ԼՂ հակամարտություն եւ սպառազինությունների մատակարարում»,- մեզ հետ զրույցում նշեց ռուսաստանցի փորձագետ, ՌԴ արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանով:

Նրան երկրորդում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որի կարծիքով սպառազինությունների վաճառքը որքան էլ Հայաստանին դուր չգա, ունի հստակ տրամաբանություն: «Այդ կերպ, Ռուսաստանն իրենից կախվածության մեջ է դնում Ադրբեջանին, քանի որ սպառազինությունների վաճառքին հետեւում է դրանց վերանորոգման, վերազինման, արդիականացման ու պահեստամասերով ապահովելու գործընթացը: Սա ապահովում է Ադրբեջանի ռազմական համալիրի թափանցիկության որոշակի աստիճան նաեւ ՀՀ-ի համար»,- նշում է Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանը, որպես ՌԴ դաշնակից, տեղյակ է այդ մատակարարումներից:

Ի դեպ, վերջին պնդումը տարբեր ժամանակներում մի քանի անգամ արել են նաեւ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարները:

Փորձագետների՝ Ադրբեջանի վրա ՌԴ-ի ազդեցության լծակների սահմանափակության մասին պնդումները, կարծես համոզիչ են: Ազդեցության մասշտաբների սահամանափակ լինելու մասին պատկերն ամբողջանում է, երբ հիշում ենք, թե ինչպես Ադրբեջանն ուղղակի անտանելի ֆինանսական պայմաններ ստեղծեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում Ռուսաստանի ներկայության համար ու ստիպեց Մոսկվային հեռանալ այնտեղից:

Սրան պետք է գումարել նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը որպես կասպիական եւ Հյուսիսային Կովկասի հետ սահմանակից պետություն մեծ կարեւորություն է ներկայացնում Մոսկվայի համար: «Ռուսաստանը Հարավային Կովկասում կորցրել է Վրաստանին, չի պատրասվում կորցնել նաեւ Ադրբեջանին: Չնայած Հայաստանի հետ ՌԴ-ն դաշնակից է, սակայն Ադրբեջանն էլ կարեւոր է: Բաքվի հետ ՌԴ-ն կարող է վարվել այնպես, ինչպես Վրաստանի հետ 2008 թ.-ին միայն այն պարագայում, եթե Մոսկվայի համար Ալիեւը հավասարվի Սահակաշվիլիին»,- նշում է ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Եթե իսկապես Ռուսաստանի ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա թույլ են, ապա ինչու էր այդքան վստահ խոսում Փաշինյանը՝ նշելով, որ դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ չի տա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Վարչապետին այս պարզ իրողությունները հայտնի՞ չեն, որ Ալիեւը կարող է անգամ Մոսկվա զանգելուց առաջ եւ հետո կտրուկ սրել իրավիճակը շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին, թե՞ նրա խոսքերն այլ ենթատեքստ ունեն:

Իրականում, Մոսկվան Բաքվի վրա ազդելու այլ բավականին մեծ լծակ ունի: Այն է՝ հնարավորինս ուժեղացնել Հայաստանը:

Այնուամենայնիվ, փորձագետները հակված են կարծելու, որ Փաշինյանի այս եւ նման հայտարարություններն իրականում խոսում են այլ բանի մասին: Այն է՝ թեպետ «թավշյա հեղափոխությունից» Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն փոխվում են այդ հարաբերություններում առկա շեշտադրումները: Ի դեպ, թե՛ հայ-ռուսական, թե՛ Հայաստան-ԵՄ ուղղություններում: Հայաստանը, գովեստների ու բարեկամության մասին հայտարարություններին զուգահեռ, սկսել է բարձրաձայնել խնդիրների մասին:

Օրինակ՝ մի կողմից Փաշինյանը խոսում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, ՀՀ տնտեսությունում Ռուսաստանի գործոնի, ԼՂ հարցում ՌԴ դերի ու ԵԱՏՄ-ի կարեւորության մասին, սակայն մյուս կողմից՝ բաց հայտարարում, որ «ավելի էժան գազ ենք ուզում», ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանման պատասխանատվությունը դնում Մոսկվայի վրա, Փանիկում միջադեպը որակում սադրանք, իսկ Սանկտ-Պետերբուրգ մեկնում «ԵԱՏՄ-ի աշխատանքը չպարալիզացնելու համար»:

Այլ կերպ ասած, հայ-ռուսական հարաբերություններում «բելառուսականացման» սիմպտոմներ են նկատվում: «Կարծում եմ, որ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ավելի շատ կնմանվեն ռուս-ղազախական կամ ռուս-բելառուսական հարաբերություններին»,- նշում է քաղաքագետ Միքայել Զոլյանն ու շտապում հավելել, որ դաշնակցային հարաբերությունները, իհարկե, կպահպանվեն, սակայն առկա խնդիրները եւս լռության չեն մատվի:

Տպել
6923 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան