Ես բունտերից չեմ վախենում. ՊԵԿ նախագահը՝ փոքր ու միջին բիզնեսմեներին

Պահանջեք օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գործարարները բողոքում են, որ նախկինում ՀՀԿ օլիգարխների համար գրված օրենքներով իրենց տուգանում են, գործարարները պահանջում են բարելավել օրենսդրական դաշտը։

«Դուք էլ պահանջեք օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք։ Մենք վարչարարություն իրականացնող մարմին ենք, քաղաքականություն իրականացնող մարմին չենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՊԵԿ-ից կարող են առաջարկել կառավարությանը՝ օրենսդրությունը բարելավել, Անանյանը նշեց. «Փոքր եւ միջին բիզնեսի մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում, իսկ այն գործարարները, որոնք կարծում են՝ իրենց նկատմամբ կոշտ վարչարարություն է իրականացվում, թող դիմեն ՊԵԿ կազմհսկողության վարչություն, իրենց բոլոր հարցերը կքննարկվեն»։

Դավիթ Անանյանը պնդեց՝ ինքը բունտերից չի վախենում. «Մենք բունտերով չպիտի շարժվենք, մենք պետք է շարժվենք օրենքի տառը լիակատար պահպանելու պահանջով։ Եթե օրենսդրությունը լավը չի, պետք է փոխենք, դրա համար կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերին օրենսդրական փաթեթով գնալու է ԱԺ, իսկ մինչ այդ մենք պարտավոր ենք կիրառել օրենսդրության տառը։ Եթե հարկատուների դուրը դա չի գալիս, կներեք, բայց մենք դուրը չգալու, բունտ անելու կատեգորիաներով չենք շարժվում»։

Տպել
1919 դիտում

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է