«Հանրապետությունը» ինքնամեկուսանում է

26/07/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 22-ի համարում

Հարցազրույց ք/խ կուսակցության անդամ Ալբերտ Բազեյանի հետ:

- Պարոն Բազեյան, դուք, որպես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կիսո՞ւմ եք կուսակցության վճռական «ո՛չ»-ը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ:

- Ոչ, չեմ կիսում եւ կարծում եմ, որ այդ վճռական «ո՛չ»-ը այս պահին խիստ ժամանակավրեպ է: «Հանրապետություն» կուսակցությունն իր այդօրինակ դիրքորոշմամբ հայտնվելու է ինքնամեկուսացման մեջ՝ դրանով փակելով իր համար մանեվրելու ցանկացած դաշտ: Նման քաղաքական վարքագիծը նշանակում է թքած ունենալ Եվրախորհրդի եւ միջազգային այլ կառույցների տեսակետների վրա: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ չի կարելի այրել կամուրջներն այդ կառույցների հետ, որովհետեւ  հետագայում, ընդդիմության ակտիվ գործողությունների ժամանակ, երբ կրկին լինեն ձերբակալություններ եւ ապօրինություններ, ինչպե՞ս է  ընդդիմությունը դիմելու եվրոպական կառույցներին, ի՞նչ ակնկալիքներով:

Բացի այդ, ես համոզված եմ, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունները եւս «ո՛չ» են ասելու Սահմանադրության հանրաքվեին, ուստի ինչո՞ւ ժամանակից շուտ հայտարարություններ անել, երբ կարելի է գործել միասնական եւ ճիշտ ժամանակին հանդես գալ միասնական տեսակետով: Այս պահին այդ ժամանակը չէ, եւ ժամանակից շուտ փակելով ընդդիմության մանեվրների ճանապարհը՝ դրանից ընդդիմությունը հաստատ ոչինչ չի շահելու: Ուստի, երբ նախօրեին «Հանրապետություն» կուսակցությունն ընդունեց իր հայտարարությունը՝ քվեարկության ժամանակ ես ձեռնպահ եմ մնացել:

- Ձեր կուսակիցների դիրքորոշումն այն է, որ չի կարելի բովանդակային քննարկման մեջ մտնել ոչ լեգիտիմ իշխանությունների հետ եւ դրանով լեգիտիմացնել նրանց:

- Մենք իշխանությունների հետ չենք մտնում քննարկումների մեջ. մենք ընդամենը գտնում ենք, որ պետք է փոխել կառավարման համակարգը, եւ ես այն կարծիքին եմ, որ երկրում օրինական իշխանության հաստատումից պակաս կարեւոր չեն նաեւ սահմանադրական բարեփոխումները:

- Դուք վստա՞հ եք, բարեփոխված Սահմանադրությունը եւս չի վերածվի  թղթի կտորի, ինչպես գործող Սահմանադրությունն է:

- Ես հակառակում եւս համոզված չեմ: Ես համոզված չեմ, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, դա նշանակելու է Ռոբերտ Քոչարյանի վախճանը: Ի վերջո, մեկ անգամ արդեն նրա ներկայացրած սահմանադրական նախագիծը մերժվեց, բայց դա պատճառ չհանդիսացավ, որ Քոչարյանը հեռանա: Իսկ այս պարագայում մենք իշխանություններին տալիս ենք հնարավորություն, որ հանրաքվեն տապալվելու դեպքում վերջիններս Եվրախորհրդի առաջ արդարանան, որ նման դեստրուկտիվ եւ հակաժողովրդավարական ընդդիմության պարագայում երկրում որեւէ բարեփոխում իրականացնել հնարավոր չէ:

- Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ դուք գաղափարական տարաձայնություններ ունեք «Հանրապետություն» կուսակցության հետ:

- Այո, ունեմ, եւ ես չեմ կրում «Հանրապետություն» կուսակցության գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն, քանզի գտնում եմ, որ այդ գործողությունները կուսակցությանը տանում են դեպի բացարձակ ինքնամեկուսացում:

- Կոնկրետ ո՞ր գործողությունները ձեզ չեն գոհացնում:

- Ինձ մտահոգում է այսօր ընդդիմության դաշտում առկա փոխադարձ մեղադրանքների եւ անվստահության մթնոլորտը, երբ սկսել ենք  տարաբնույթ մեղադրանքներ ուղղել մեր գործընկերներին: Եթե մենք մեր ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ չենք համագործակցելու, ապա ո՞ւմ հետ ենք համագործակցելու՝ կոալիցիայի՞: Մեկ տարի է խոսում էին նոր դաշինք ձեւավորելու մասին, բայց ինչո՞ւ  չձեւավորեցին: Ես կարող եմ ընդհանրապես մի կողմ քաշվել եւ որեւէ քաղաքական գործընթացի չմասնակցել, սակայն յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր դիրքորոշումն ու համոզմունքները, եւ այդ համոզմունքների համար վերջինիս մեղադրելն ու քավության նոխազներ փնտրելը ճիշտ չէ: Մարդուն համոզմունքների համար չի կարելի մեղադրել՝ մտքում ունենալով ենթադրություն, որ նա իշխանությունների հետ գնացել է ինչ-ինչ համաձայնությունների: Եւ այս առումով «Հանրապետություն» կուսակցության որդեգրած քաղաքականությունը ես համարում եմ ոչ ճիշտ:

- Ձեր կուսակիցները գտնում են, որ ընդդիմության օրակարգում մեկ հարց կա՝ հեղափոխություն, իսկ սահմանադրական քննարկումները շեղելու են այդ հիմնախնդրից:

- Դատելով թե՛ «Հանրապետություն» կուսակցության եւ թե՛ ընդդիմադիր  դաշտի գործողություններից, ես հեղափոխության որեւէ հնարավորություն այս պահին չեմ տեսնում: Այն ինքնամեկուսացման ուղին, որ բռնել է «Հանրապետություն» կուսակցությունը, այդ ճանապարհով նա հեղափոխության խնդիր լուծել չի կարող:

- Պարոն Բազեյան, ինչո՞ւ դուք այլեւս չեք մասնակցում «Արդարություն» դաշինքի նիստերին:

- «Հանրապետություն» կուսակցությունն ինձ չի լիազորում մասնակցել այդ նիստերին:

-  «Հանրապետության» հետ ունեցած ձեր գաղափարական հակասությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ դուրս գաք կուսակցությունից:

- Քիչ հավանական է, բայց եւ ոչինչ չեմ բացառում. ժամանակը եւ հետագա գործընթացները ցույց կտան: Համենայնդեպս, ես պատասխանատվություն եմ կրում «Հանրապետություն» կուսակցության եւ նրա շարքերի առաջ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
4348 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում