Համերգասրահի փոխտնօրենը կրակոցներ է արձակել 27-ամյա տաքսու վարորդի ուղղությամբ

Հուլիսի 23-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրեն, 30-ամյա Արման Այվազյանն է: Այվազյանը մոտ երկու տարի է՝ ինչ համերգասրահի փոխտնօրեն է, այս մասին ՀԺ-ին փոխանցեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահից:

Հուլիսի 23-ին կրակոցներ արձակելուց հետո Արման Այվազյանը փախուստի է դիմել, ապա, հուլիսի 24-ի ուշ երեկոյան, ժամը 22:10-ի սահմաններում ներկայացել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ տեղեկացրել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից:

Տուժողի՝ Երեւան քաղաքի բնակիչ 27-ամյա Հ. Վարդանյանի եւ Արման Այվազյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, որտեղ Արման Այվազյանը գտնվել է մոր առողջական խնդիրների պատճառով: Արման Այվազյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Հ. Վարդանյանը տաքսու վարորդ է, Արման Այվազյանը փորձել է օգտվել վերջինիս տաքսի ծառայությունից, ինչի հետեւանքով էլ առաջացել է որոշակի վիճաբանություն:

Հիվանդանոցի մոտակայքում վիճաբանությունից հետո Ա. Այվազյանը եւ Հ. Վարդանյանը հեռացել են տարբեր ուղղություններով: Արման Այվազյանը գնացել է Էրեբունու Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարան, որից մի փոքր ավելի ուշ նշված տարածքում է հայտնվել Հ. Վարդանյանը, դարձյալ վիճաբանություն է սկսվել, որն էլ ավարտվել է կրակոցներով:

«Թե ինչպես են երկրորդ անգամ միմյանց նկատել, վիճաբանությունը ինչ հանգամանքներում է շարունակվել՝ ես դա միանշանակ ասել չեմ կարող քանի որ այդտեղ չեմ եղել, միայն գիտեմ, որ երկրորդ անգամ Արման Այվազյանին մոտենալով ՝ Հ. Վարդանյանը փորձել է հարցեր պարզաբանել»,- մեր զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբան Ալեքսանյանի խոսքով՝  տուժող Հ. Վարդանյանն իր մասնավոր ավտոմեքենան շահագործում է տաքսի ծառայության նպատակով, վիճաբանությունը գումարի հետ ոչ մի կապ չի ունեցել, սակայն հստակ մանրամասներ ասել դեռ չի կարող:

Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

«Արման Այվազյանը կոնկրետ մեղսագրվող հանցագործության հետ որեւէ առնչություն չունի, եթե նա կատարել է որեւէ արարք, ապա դա չի որակվում որպես խուլիգանություն, չնայած որ նախաքննական մարմնի կողմից գործը ներկայումս հարուցված է այդ հոդվածի հատկանիշներով, որը չի համապատասխանում թե՛ դեպքին, թե՛ նրա կողմից կատարված արարքին: Սա չի կարող որակվել որպես խուլիգանություն, որովհետեւ այնտեղ տեղի է ունեցել միջանձնային դեպք»,-ասաց փաստաբան Ալեքսանյանը:

Մեր հարցին՝ մի՞շտ է Արման Այվազյանը զենքով շրջում, փաստաբան Ալեքսանյանն պատասխանեց. «Իհարկե՝ ո՛չ, ինքը հո խուլիգա՞ն չէ, որ զենքը միշտ մոտը պահի, մինշանակ՝ ոչ: Մնացած ամեն ինչը նախաքննական գաղտնիք է, մի փոքր ուշ ամեն ինչ ամեն ինչ էլ կասենք»:

Վերջինս նշեց, որ բոլոր հանգամանքները պարզվում են, հետագայում նաեւ առերես հարցաքննություններ են կատարվելու: Գործը գտնվում է նախաքննության փուլում: Արման Այվազյանը կալանավորված չէ: Նշենք, որ Արման Այվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 23:10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է։ Հայտնաբերվել էր երեք պարկուճ։

Տպել
2436 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է