Մանրամասներ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր ֆիլմից

Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր կատակերգության նկարահանումները ընթացքի մեջ են: Աշխատանքները սկսվել են հուլիսի 20-ին: Դեռ 1 ամիս Էլ կտեւեն: Armtimes.com-ի հետ զրույցում ֆիլմի գծային պրոդյուսեր Վահան Գրիշկյանը ընդհանուր գծերով ներկայացրեց սյուժեն:

«Նկարահանումների ամենաբուռն շրջանն է: Դետեկտիվի ու կոմեդիայի «համով» խառնուրդ է լինելու: Գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է: Լինելու է դինամիկ ֆիլմ: Նա հանդես է գալու նոր կերպարով, ունենալու է նաեւ փոքրիկ կերպարներ: Արդեն համացանցում հայտնված լուսանկարներից երեւի պարզ է, որ 1-ից ավելի կերպար է: Մկրտիչ Արզումանյանը գործակալ է, որին հրավիրել են բացահայտելու շատ մեծ գողություն»,- պատմեց նա:

Գործակալի անունը Հենզել է: Մկրտիչի համար այս աշխատանքը նորություն է: Ընդգծում է, որ այն ունի իր նրբությունները. գործակալը ֆիլմի ընթացքում ներկայանալու է տարբեր կերպարներով, եւ ինքը պետք է ուշադիր լինի, որպեսզի իր հիմնական հերոսին «չկորցնի» մյուսներին մարմնավորելիս:

«Նման դեր երբեւէ չեմ խաղացել: Շատ ուրախ եմ հնարավորության համար: Ինչպես միշտ վախը սրտումս է, ամեն անգամ նկարահանումից առաջ կենտրոնանում եմ, որ ուժերս ճիշտ բաշխեմ: Կերպարս տարբեր ձեւերով է հանդես գալու, այսինքն՝ պետք է մաքսիմալ ուշադիր լինել, որպեսզի հիմնական կերպարից չշեղվեմ մյուսները խաղալիս: Հուսով եմ՝ կզարմացնենք մեր հանդիսատեսին: Կմատուցենք ուրախ, պայծառ, հետաքրքիր ֆիլմը, որը զերծ կլինի տարբեր տեսակի էժան հումորից, գռեհկություններից»,- ասաց նա armtimes.com-ին:  

Դերասանը կիսվեց նաեւ նկարահանման հրապարակում ընթացող աշխատանքի վերաբերյալ իր տպավորություններով: Նա գովեստի խոսքեր ասաց անձնակազմի մասին: Նշեց, որ նրանց համար շատ կարեւոր է որակ ստանալը:

«Նկարահանումները անցնում են հրաշալի կերպով: Հավաքվել է շատ լավ թիմ՝ պրոֆեսիոնալների, սրտացավ մարդկանց, որոնց համար աշխատանքը, կադրի գեղեցկությունը, որակ ստանալը առաջին տեղում է: Մի քանի օր է՝ սկսել ենք նկարահանել, արդեն զգացվում է, որ հրաշալի թիմ է: Կարծում եմ՝ նույն եռանդով կշարունակենք ու կստանանք շատ հետաքրքիր կինոկատակերգություն»,- ասաց նա:

Ֆիլմը նախաձեռնել է «PersonaJe Films» ընկերությունը: Գլխավոր պրոդյուսերը Տիգրան Համբարձումյանն է, ռեժիսորը՝ Հայկ Կբեյանը, որը նկարել է նաեւ «Փախիր կամ ամուսնացիր» եւ «Դե տժժա» ֆիլմերը: Հեղինակները նշում են, որ դերասանական կազմում կան նաեւ այլ հայտնիներ, որոնց անունները առայժմ չի նշվում, որպեսզի ֆիլմի բովանդակությունը ժամանակից շուտ պարզ չդառնա: Խոստանում են ընթացքում սոցցանցերում նաեւ նրանց մասին հայտնել: Նկարահանումները իրականացվում են հիմնականում Երեւանում, որոշ տեսարանների համար անձնակազմը լինելու է նաեւ մարզելում: Պրեմիերան լինելու է աշնանը:

Տպել
2580 դիտում

Ա. Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

Պատգամավորները ծուլացել են, ԱԺ նիստ գումարելու համար քվորում չկար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում եւ Արագածում ձյուն է տեղում

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը