Վերջին շրջանի թեժ քննարկումներից հետո, վերջապես դերասան Հայկ Մարությանն անդրադարձել է իր քաղաքապետի թեկնածու լինելու հավանականությանը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քաղաքապետ չեն նշանակում, այլ՝ ընտրում են:

«Հարգելի եւ սիրելի ժողովուրդ ջաաան` քաղաքապետ չեն նշանակում, նրան ընտրում է ժողովուրդը` այսուհետ արդեն ազատ եւ անկախ ընտրությունների միջոցով: Ում ուզում է ընտրում է, ում չի ուզում` չի ընտրում»,- մասնավարապես, գրել է Կարգին Հայկոն եւ անդրադարձել այն կարծիքներին, որ ինքը դերասան է եւ պետք է զբաղվի իր գործով: 

«Այո ես էլ եմ դեմ, եթե մարդ ամբողջ կյանք զբաղվի դերասանությամբ եւ միանգամից ծավալի կառավարման կամ քաղաքական գործունեություն:  Տեղեկացնում եմ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն: Արդեն 6 տարի է ինչ դերասանական գործը զբաղեցնում է իմ կյանքի 20%, իսկ մնացած 80% ժամանակը ես կառավարել եմ մեր ընկերությունն ու պրոդյուսերական կենտրոնը եւ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ հավատացնում եմ Ձեզ: Ես ոչ պատասխանատվությունից եմ վախենում, ոչ էլ դժվարություններից միաժամանակ սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը: Միասին մենք կարող ենք սարեր շուռ տալ: Այ ստեղ մի հատ պաաաաաչ»,- գրել է նա:

Այսպիսով Հայկ Մարությանը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ ցանկանում է լինել Երեւանի քաղաքապետ եւ լծվում է թեժ պայքարի:

«Հայկական ժամանակ»-ն արդեն տեղեկացրել է, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ինքնառաջադրվել է քաղաքապետի 4 թեկնածու: Հայկ Մարությանից զատ քաղաքապետ է ցանկանում դառնալ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը:

ԲՀԿ-ի թեկնածուն էլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, Երկիր Ծիրանի կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը: Այս օրեին ստեղծվում է նաեւ «Երեւանի հնարություն» ընտրական դաշինքը, որի ցուցակը գլխավորելու է Անահիտ Թարխանյանը:

Տպել
10062 դիտում

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել