Երևան
16 °C
Երեւանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունն արձագանքել է բուհի կազմում գործող «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության բուժաշխատողների բողոքին, որոնք նշում էին, թե իրենց վճարվող բոնուսները կրճատվել են, իսկ արդյունքում նվազել աշխատավարձը:
Համալսարանից նախ ներկայացրել են որոշ վիճակագրություն: Մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության դուրս գրված հիվանդների թիվը, ըստ տարիների, հետեւյալն է՝ 2016 թվականին՝ 1 010 հիվանդ, 2017 թվականին՝ 1 109 հիվանդ : 2016 թվականին բուժքույրերի միջին աշխատավարձը կազմել է շուրջ 207 հազար դրամ, իսկ 2017 թվականին՝ շուրջ 225 հազար:
Մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության աշխատակիցների կազմը, 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ, ըստ նույն տվյալների, հետեւյալն է՝ Կլինիկայի ղեկավար՝ 1, բժիշկ՝ 12, կլինիկական օրդինատոր՝ 2 , ավագ բուժքույր՝ 1, բուժքույր՝ 34, մայրապետ՝ 6: «Էապես բարելավվել են այդ բաժանմունքի պայմանները, վերանորոգվել եւ հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման էլ ավելի բարձր որակ եւ էֆեկտիվություն ու անվտանգություն ապահովելու նպատակով ավելացվել են հերթապահ պոստերը՝ մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը ծառայությունում գործել է բուժքույրական 8 հերթապահ պոստ, 2016-ի նոյեմբերից առ այսօր գործում է բուժքայրական 9 հերթապահ պոստ (ավելացել են 4 բուժքույր)»,- մանրամասնում են Բժշկական համալսարանից:
Ինչ վերաբերում է տվյալ ծառայության աշխատակիցների վարձատրությանը, նշվում է, որ աշխատավարձը հաշվարկվում է Առողջապահության նախարարի 31.01.2011 թվականի N101-Ա հրամանի համաձայն: «Այսինքն մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության համար հատկացվում է ծառայության ամսական եկամտի 40%-ը: Սակայն ԵՊԲՀ-ի ռեկտորի հրամանով մինչեւ 2014 թ-ի հունիսի 30-ը հատկացվել է ծառայության ամսական եկամտի 50%-ը: Նշենք, որ հրամանը կրկին փոփոխության է ենթարկվել եւ ներկա պահին ծառայության ամսական եկամտի 55%-ն է հատկացվում: Սահմանաչափը գերակատարելու մասով տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի N74-Ա հրամանի 14–րդ կետի ՝ պետպատվերի շրջանակներում աշխատակիցների աշխատավարձի հաշվարկման համար հիմք են հանդիսանում տվյալ ամսում բուժված այն հիվանդների դեպքերը, որոնք պատվիրատուի ՝ ՀՀ ԱՆ –ի կողմից ընդունվել են փոխհատուցման եւ չեն գերազանցել ՀՀ ԱՆ պայմանագրով նախատեսված պայմանագրային գումարի կատարման ամսական համամասնությունները»,- պարզաբանում են բուհի լրատվական ծառայությունից՝ հավելելով.
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատությունում որոշ աշխատակիցներ ունեն դժգոհություններ վարձատրության հաշվարկման վերը նշված ձեւի հետ կապված, նշենք, որ կազմակերպվել է քննարկում ՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: Ներկա պահին քննարկվում են աշխատավարձի հաշվարկման ձեւի փոփոխության տարբերակները: Համապատասխան քննարկումներից եւ հաշվարկներից հետո կկայացվի որոշում, որի մասին կիրազեկվեն շահագրգիռ անձիք»:
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
© 2024 Հայկական ժամանակ