Հրամանատարը զինծառայողների հետ չի եղել. մահացած զինածառայողների հարազատները կասկածում են

27/07/2018 schedule11:07

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2018 թ.-ի հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային 1999 թ.-ին ծնված Ժորիկ Վահագի Պետրոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումով:

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեմքի շրջանում՝  ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով։ Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի եղբոր՝ Սամվել Պետրոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու նպատակով:

Ինչպես հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, զինծառայողը զորակոչվել էր 6 ամիս առաջ՝ 2018 թ.-ի հունվարին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի տարածքային զինվորական կոմիսարիատից։ Ծառայում էր Վայքի զորամասում։ Ժորիկ Պետրոսյանը ընտանիքի հետ բնակվում էր Գոգարան գյուղում։ Եղբոր խոսքերով՝ մոտ մեկ ամիս առաջ Ժորիկ Պետրոսյանին տրամադրվել էր արձակուրդ, որի ընթացքում որեւէ դժգոհություն զինծառայողը չի հայտնել իր ծառայության մասին։  

Արձակուրդից վերադառնալուց հետո՝ հուլիսի 22-ին, առաջին անգամ Ժորիկ Պետրոսյանին ներգրավել են մարտական հերթապահության մեջ, ըստ եղբոր խոսքերի՝ իր իսկ ցանկությամբ։ Հաջորդ օրը՝  հուլիսի 23-ի երեկոյան ժամը 17։30-18:00-ի սահմաններում, զինծառայողի մայրը հեռախոսով խոսելիս է եղել որդու հետ, երբ լսել է տղամարդու բարձր ձայն, որին հաջորդել է ուժգին աղմուկ՝ «դմբոց», եւ հեռախոսազանգն ընդհատվել է: Դրանից հետո հարազատներին այլեւս չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։

Հուլիսի 24-ին զինծառայողի հարազատներին Սպիտակի տարածքային զինվորական կոմիսարը հարազատներին հայտնել է զինծառայողի մահվան լուրը: Հաջորդ օրն արդեն մահացածի մարմինը մի քանի հոգով տեղափոխել են գյուղ, որոնց մեջ են եղել Վայքի զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, 2 այլ սպաներ, Ժորիկ Պետրոսյանի 2 համածառայակիցներ, 2 հոգի ռազմական ոստիկանությունից եւ եւս 1 ուղեկցող ՃՈ աշխատակից։ Նրանք շատ կարճ՝ մոտ 5 րոպե տեւողությամբ զրույց են ունեցել զինծառայողի հոր հետ եւ հեռացել։ Դիակի զննության ժամանակ արձանագրվել են ճակատի աջ մասում երկու փոքր քերծվածք, որին նաեւ ներկա են եղել զինծառայողի հարազատները։ Դիահերձարանի աշխատակիցը նրանց ցույց է տվել  զինծառայողի ճակատի հատվածում եւ ականջից քիչ վեր ընկած՝ մազածածկ հատվածում առկա վնասվածքները, որոնք, ըստ դիահերձարանի աշխատակցի, վկայում են բութ գործիքով հարվածի մասին, որը սակայն ենթադրություն է։

Այս հանգամանքը զինծառայողի հարազատներին ստիպում է չհավատալ զենքի հետ վարվելու կանոնների խախտման մասին պաշտոնական վարկածին: Բացի դրանից՝ զինծառայողի եղբայրը կասկածի տակ է դնում այդ վարկածը՝ հաշվի առնելով մահացած եւ զենքը կիրառող զինծառայողների միջեւ հեռավորությունը եւ հրազենային վնասվածքի տեղակայումը: Սամվել Պետրոսյանի խոսքերով՝ դատաբժշկական փորձաքննության ժամանակ Վայքի զորամասից Երեւան ժամանած սպաներից մեկը իր այն հարցին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, հայտնել է, թե «դեպքի պահին Ժորիկ Պետրոսյանը եղել է կապի պատասխանատու։ Գետնատնակի («բլինդաժ») արթուն հերթափոխ հանդիսացող իր ծառայակիցը ժամանակից շուտ լքել է դիրքը՝ գնալով լվացվելու։ Ժորիկ Պետրոսյանն այդ ընթացքում լիցքաթափել է ծառայակցի ԴԴՀ (СВД) հրացանի փամշտատուփը՝ այնտեղ շփոթմամբ թողնելով 1 փամփուշտ։

Վերադառնալով ծառայակիցը հարցրել է Պետրոսյանին, թե արդյոք նա է դատարկել իր հրացանի փամփշտատուփը, վերջինս տվել է դրական պատասխան։ Այնուհետեւ դեռեւս անհայտ պատճառով ծառայակցի կողմից արձակվել է կրակոց, որը դիպել է Ժորիկ Պետրոսյանին՝ դեմքի հատվածում եւ դուրս եկել նույն ուղղությամբ մեջքից՝ թիկունքի հատվածում՝ առաջացնելով երկու անցք»։ Սամվել Պետրոսյանը ենթադրում է, որ Ժորիկ Պետրոսյանը կրակոցի արձակման պահին գտնվել է կրակողից ցածր եւ գլուխը թեքած դիրքում։ Ընդ որում, ելքային՝ թիակի շրջանում առկա է եղել ոչ թե մեկ, այլ երկու անցք։ Ըստ դատական բժշկի ենթադրության՝ դա կապված կարող է լինել փամփուշտի հարվածի արդյունքում ոսկորը վնասվելու հետ, ինչի արդյունքում թիակի հատվածում երկրորդ վնասվածքն առաջացրել է վնասված ոսկորը։

Սամվել Պետրոսյանի համար տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս ջոկի հրամանատարը զինծառայողների հետ չի եղել։ Այնտեղ գտնվել է դիրքի ավագը եւ եւս 6-7 զինծառայողներ։ Սամվել Պետրոսյանի խոսքերով՝ դիրքի ավագը, որը զինծառայողների համար անմիջականորեն պատասխանատու անձն է մարտական դիրքում, այս ողջ ընթացքում զորամասից իրենց այցելածների թվում չի եղել, նրա մասին որեւէ մանրամասնություն չի ներկայացվում։ Ավելին՝ հուլիսի 25-ին զորամասի սպաներից մեկն առանձին հանդիպել է զինծառայողի եղբորը, եւ Սամվել Պետրոսյանի այն հարցին, թե որտեղ է այժմ դիրքի ավագը, սպան հայտնել է, որ նա իրեն մտերիմ անձ է եւ ինչպես Սամվել Պետրոսյանն է ենթադրել իրենց խոսակցությունից, փորձել է  հասկացնել, որ քանի որ գործով արդեն իսկ կա ձերբակալված անձ, ապա կարիք չկա այլ անձանց ներգրավելու գործի մեջ։ Այսօր՝ 2018 թ. հուլիսի 27-ին, կայանալու է զինծառայողի հուղարկավորությունը:

Տպել
2159 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին