Պատին սեղմած Քոչարյանը չի լռի, բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում. փորձագետ

Կարծում եմ, գիշերվա ընթացքում հասցրել եք վերապրել Ռոբերտ Քոչարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու հետ կապված առաջին շոկը, եւ հիմա սկսում եք մտածել, թե ինչ է լինելու։ Ֆեյսբուքը հեղեղված է արձագանքներով, մեծ մասը, բնականաբար, ոգեւորված, սակայն այս ամենը շատ ավելի բարդ է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ԱրԱր հիմնադրամի ղեկավար, փորձագետ Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով, կասկած չկա, որ Մարտի 1-ի ուրվականը կախված է մեր երկրի վրա արդեն տաս տարի, եւ որքան շուտ կարողանանք այդ ուրվականից ազատվել, այնքան լավ։ «Երկրորդը, կասկած չկա, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է եղել Մարտի 1-ի հիմնական քաղաքական որոշումներ ընդունողը, եւ իր որոշումներն են հանգեցրել ցուցարարների եւ ուժային կառույցների միջեւ բախումներին, որոնք ավարտվել են արյունահեղությամբ եւ այսպիսի ծանր վերք են թողել բոլորիս կյանքում, եւ որ անձամբ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, առավել եւս, որ դա իր պաշտոնավարման ընթացքում միակ արյունահեղությունը չէր» - վստահ է նա։

Բայց այստեղ, նշում է Չալաբյանը, անկասկած մասը ավարտվում է, եւ սկսում են շատ ավելի բարդ հարցերը։ «Նախ, Մարտի 1-ի իրադարձություններին տարբեր կողմերից ակտիվորեն ներգրավված են եղել երկրի բոլոր երեք նախկին նախագահները, երկու նախկին պաշտպանության նախարարները, այսօրվա գործող մի շարք պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, եւ նաեւ այսօրվա գործող վարչապետը։ Եթե պետք է լինի Մարտի 1-ի գործի հետաքննություն, պետք է բոլորի գործողությունների իրավաչափությունը քննվի, եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանինը, եւ վերականգնվի իրադարձությունների ամբողջ պատկերը, եւ յուրաքանչյուրի մեղքի չափը։ Համոզված եմ, որ պատին սեղմած Քոչարյանը չի լռի, եւ մեզ բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում։

Երկրորդը, իր մասշտաբներով եւ բարդությամբ այս դատավարությունը կարգով կգերազանցի Սասնա Ծռերի դատավարությունը, քանի որ մարդկանց ներգրավվածությունը հսկայական էր, եւ այն գործողությունները, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել, եղել են հազարավոր մարդկանց ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Իհարկե, կարել է ասել, որ ամեն ինչում Քոչարյանն է մեղավոր, մնացածները պարզապես հրաման են կատարել, եւ անցնել առաջ, բայց իրականությունը այն է, որ Մարտի 1-ի բախումը դուրս եկավ վերահսկողության տակից եւ վերածվեց արյունալի խրախճանքի ոչ միայն Քոչարյանի որոշման պատճառով, այլեւ բազմաթիվ այլ գործող անձանց մոտիվացիայի՝ այն տանել արյան։ Այս կծիկը քանդելու համար հսկայական դատական պրոցես է պետք, եւ մինչեւ վերջ պարզ չի, թե մեր պայմաններում այն ինչպես է հնարավոր կազմակերպել, որ առաջին ատյանի դատավորը մարդկային եւ պրոֆեսիոնալ կարողություն ունի այդպիսի վիթխարի վարույթ իրականացնելու համար։ Տրամաբանորեն, այսպիսի իրավիճակի համար հատուկ դատարան է պետք ստեղծել, սակայն մեր Սահմանադրությունը դա արգելում է (գուցե հատուկ), եւ գուցե դրա համար նույնիսկ պետք է Սահմանադրություն հիմա փոփոխել։ 

Վերջապես, Մարտի 1-ը միակը չի։ Նրան նախորդել է 1996 թվականի կեղծված նախագահական ընտրությունները, որից սկսեց Հայաստանում քաղաքական բռնության շղթան, 1999 թ հոկտեմբերի 27-ը դիմահար գնդակահարությունը խորհրդարանում, եւ հաջորդել են բազմաթիվ այլ քաղաքական բռնության ակտեր, եւ դրանց տարբեր ձեւերով ներգրաված են եղել հսկայական քանակությամբ մարդիկ։ Արդյոք մենք կարողություն ունենք առկա քրեական օրենսգրքի եւ դատավարական պրակտիկայի պայմաններով այս ամբողջ կծիկը քանդել, արդյո՞ք դա կաթվածահար չի անի դատական համակարգը, եւ բերի այն լիակատար փակուղու։ 

Գուցե այս ամենի վերաբերյալ հատուկ օրենսդրություն է պետք ընդունել, որը թույլ կտա անցյալից մնացած քաղաքական բռնության դառը ժառանգությունը բացահայտել եւ հիմնական մեղավորներին պատժել՝ առանց կաթվածահար անելու պետությունը։ Դրա միջազգային պրակտիկան կա, եւ մեզ պետք է այն ուսումնասիրել եւ կիրառել, այլապես մենք կարող ենք այս ամենից ուղիղ հակառակ արդյունք ստանալ»,- ասված է փորձագետի գրառման մեջ։

Տպել
10527 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում