Ֆորպոստի ցանցերը. կառավարությունը փաստաթղթեր չի պահանջել

27/07/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 23-ի համարում

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Մանտրովը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Գլադունչիկը երեկ ասուլիս էին հրավիրել՝ պարզաբանումներ տալու բաշխիչ ցանցերի վաճառքի կամ, ինչպես պաշտոնապես ձեւակերպվում է, կառավարման հանձնելու աղմկահարույց պատմության շուրջ: Մ.Մանտրովի մասնակցությունը այս ասուլիսին պայմանավորված է նրանով, որ «ՀԷՑ»-երի կառավարումը ստանձնած «Ինտերէներգո Բի Վի» ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: Ու պետք է նկատել, որ լիովին արդարացան այն սպասումները, թե այդ ասուլիսը ոչ թե վերջակետ կդնի այս պատմության վրա, այլ, մեղմ ասած, ավելի կխճճի ու ավելի կխորացնի այս մութ գործարքի շուրջ կասկածները:

Ըստ էության, Մանտրովն ու Գլադունչիկը նորություններ գրեթե չհայտնեցին: Մինչ օրս հայտնի փաստերին ավելացավ միայն այն, որ «վարձակալության» պայմանագիրը կնքված է 99 տարով, եւ որ ՌԱՕ ԵԷՍ-ը պատրաստվում է «ՀԷՑ»-երի բաժնետոմսերը հետագայում ձեռք բերել ի սեփականություն: «Առայժմ մենք չենք հանդիսանում բաժնետոմսերի սեփականատերը, եւ ցավով եմ ասում՝ առայժմ»,- ասաց Մանտրովը: Ահա այս վերջին արտահայտությունը ուշագրավ է: Եթե ՌԱՕ ԵԷՍ-ը ցավով է խոսում այն մասին, որ սեփականատեր չէ, ապա ինչո՞ւ «ՀԷՑ»-երը ձեռք չի բերել, այլ ընդամենը «վարձակալել է»: «...Պետք չէ շտապել, եւ այս իրարանցումը ավելորդ է, հավատացնում եմ ձեզ»,- թափանցիկ ակնարկ արեց պրն Մանտրովը: Այդուհանդերձ, ինչո՞ւ է ՌԱՕ ԵԷՍ-ը 73 մլն դոլար վճարել վարձակալության եւ ոչ թե սեփականության իրավունք ստանալու համար. «Որպեսզի հետագայում ունենանք գնման առաջնահերթ իրավունք»,- անակնկալ եւ անկեղծ պատասխանեց պրն Մանտրովը:

Այս հայտարարությունը ուշագրավ է գոնե այնքանով, որ, ըստ այս խոսքերի, ՌԱՕ ԵԷՍ-ը հաստատ գիտի, որ ՀՀ կառավարությունը «ՀԷՑ»-երը ՌԱՕ ԵԷՍ-ին վաճառելու համաձայնություն երբեք չի տա: Ոչ թե չի ուզում, ընդհակառակը, շատ է ուզում: Չի տա այն պարզ պատճառով, որ այդ գործարքին կտրականապես դեմ է Համաշխարհային բանկը, եւ կառավարությունը չի կարող արհամարհել այդ հանգամանքը: ՀԲ-ն պարզապես չէր ցանկանա Հայաստանում տեսնել մի ընկերության, որը տիրապետում է մեր ամբողջ էներգետիկային՝ սկսած արտադրությունից, վերջացրած բաշխումով: Դա չպետք է ցանկանար տեսնել նաեւ ՀՀ յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի: Սա երկրի անվտանգության խնդիր է: Իսկ երկարատեւ վարձակալության հանձնելուց հետո սեփականատիրոջ փոփոխությունը կդառնա պարզապես անխուսափելի:

Ինչո՞ւ: Հիմա պատկերացնենք սցենարը, երբ ՀՀ կառավարությունը իր համաձայնությունը չի տալիս, որ Միդլենդը իր բաժնետոմսերը վաճառի «Ինտերէներգոյին»: Ինչ կլինի դրանից հետո՝ դժվար չէ պատկերացնել. «Չեք թողնո՞ւմ, որ վաճառենք, դե, հիմա կտեսնեք»,- ասելու են Միդլենդն ու Ինտերէներգոն եւ կազմալուծելու են «ՀԷՑ»-երի ամբողջ աշխատանքը: Ընդ որում, այնպես, որ իրավական առումով որեւէ բանում ոչ մեկին, ոչ էլ մյուսին մեղադրել չես կարողանա: Ու ի՞նչ կմնա կառավարությանը: Իհարկե, թույլ տալ գործարքը: Անշուշտ, գործը սրան չի հասնի: Առանց խնդիրներ հարուցելու թույլ կտան ու վերջ: Եւ սա կլինի գլոբալ մակարդակի շանտաժի արդյունքում իրականացված գործարք, որի դեմն առնելու որեւէ ռեսուրս ՀՀ կառավարությունն այլեւս չի ունենա, եթե, իհարկե, ուզենա դրա դեմն առնել:

Սա է Ռուսաստանի ֆորպոստ լինելու տրամաբանությունը: Ֆորպոստ, որին այդքան ձգտում էին մեր «անկախական»` նժդեհական, դաշնակցական եւ օրինաց երկրական իշխանությունները իրենց «վոյին» նախագահի գլխավորությամբ: Ի դեպ, մեր իշխանություններին «չես մեղադրի» ցանցերի վարձակալության այս աբսուրդ գործարքին չաջակցելու կամ գոնե դրան չխոչընդոտելու կամ, նույնիսկ, ճշմարտությունն իմանալու ցանկության բացակայության համար: Միդլենդը կամ Ինտերէներգոն ներկայացրե՞լ են արդյոք ՀՀ կառավարությանը իրենց միջեւ կնքված պայմանագրի կրկնօրինակը «ՀԷՑ»-երի կառավարումը հանձնելու կամ ընդունելու մասին: «Պայմանագրի կրկնօրինակը մենք չենք ներկայացրել, որովհետեւ համապատասխան հարցում չի եղել»,- հայտարարեց Մանտրովը: Լավ կառավարություն ունենք, չէ՞:

Մեր կառավարությունը պաշտոնական պարզաբանումներ ստանալու իր խնդրանքին ի պատասխան Միդլենդից ստացել է կես էջանոց մի շարադրանք եւ դրանով բավարարվել է: Բա որ խաբած լինեի՞ն, մանավանդ, որ ՌԱՕ ԵԷՍ-ի ամենապաշտոնական փաստաթղթում` տարեկան հաշվետվության մեջ, նշվում է հենց վաճառքի մասին: Բա պայմանագրի պատճենը չուզե՞ս, աչքովդ չտեսնե՞ս, թե այդ ինչ խորհրդավոր պայմաններով են վարձակալության հանձնել: «Ի՞նչ է, տնտեսվարող սուբյեկտների միջեւ ամեն մի առեւտրային պայմանագիր պետք է ներկայացվի կառավարությա՞նը»,-զարմացած հարցնում է Մանտրովը ու ճիշտ էլ անում է: Մեր իշխանությունը ո՞վ է, որ նրան ինչ-որ փաստաթղթեր ներկայացնես:

Ու ընդհանրապես, արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի ֆորպոստն է, այլ ՌԱՕ ԵԷՍ-ի: Անցնենք մանր-մունր հարցերին: Իսկ ո՞վ է որոշելու «ՀԷՑ»-երում տարվող, ասենք, կադրային քաղաքականությունը: «Գործող կանոնադրությամբ, տնօրենների նշանակումը որոշում է տնօրենների խորհուրդը, տնօրենների խորհրդին ընտրում է սեփականատերը, սեփականատերը Միդլենդն է»,- պարզաբանեց Մանտրովը: Այսինքն՝ ստացվում է, որ ՌԱՕ ԵԷՍ-ը 73 մլն դոլար է վճարել «ՀԷՑ»-երի դիմաց, բայց իրավական տեսանկյունից չի կարողանալու նույնիսկ կադրային փոփոխություններ անել: Սա իրավական առումով, բայց իրականում կադրային հարցերը, իհարկե, կորոշի հենց ՌԱՕ-ն: «Եթե ինձ առաջարկեն, ես կմնամ»,- իր պաշտոնավարման հեռանկարի մասին համեստորեն նշեց «ՀԷՑ»-երի ներկայիս գլխավոր տնօրեն Ե.Գլադունչիկը:

Վերջինս ի դեպ երեկ զարմանում էր, թե ժամանակին դժգոհություն կար, որ Միդլենդը դառնում է «ՀԷՑ»-ի սեփականատեր, իսկ հիմա դժգություն կա, որ թողնում է այդ բիզնեսը: Դե, ինչպե՞ս բացատրենք պրն Գլադունչիկին, որ դժգոհությունները ամբողջությամբ արդարացան: Եթե այն ժամանակ «ՀԷՑ»-երի սեփականատերը դառնար մի ճանաչված, հեղինակավոր, ռուսների հետ սիլի-բիլի անելուն ոչ ընդունակ մի ընկերություն, այսօր նման խնդիր չէր ծագի: 

Հայկ Գեւորգյան

Տպել
4008 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է