Հասունության թեսթ. զգուշացեք, դռները փակվում են

27/07/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 23-ի համարում

«Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծն անառարկելի բարեփոխում է Վենետիկի հանձնաժողովի կողմից մեկնաբանված նախորդ նախագծերի համեմատությամբ: Հանձնաժողովի կարծիքով այդ նախագծի ընդունումը երկրորդ ընթերցմամբ եւ այդ տեքստի հիման վրա հաջող սահմանադրական հանրաքվեն լավ հիմք կհանդիսանան Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում ՀՀ Սահմանադրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն եւ ճանապարհ կհարթեն դեպի հետագա եվրոինտեգրացում»,- արձանագրված է Վենետիկի հանձնաժողովի եզրափակիչ եզրակացության նախագծում:

Երեկ ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ընթերցելով հաղթական այս փաստաթուղթը՝ ԱԺ եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ բոլոր այն ուժերը, որոնք չեն մասնակցի թիվ մեկ քաղաքական խնդրին, չեն հասկացվի ո՛չ ներսում եւ ո՛չ էլ դրսում ու կգործեն քաղաքական ինքնասպանություն:  Այսպիսով, եվրոկառույցների պարտադրանքով ընդունված սահմանադրական նախագիծը հանրաքվեով հաստատվելու դեպքում մենք կունենանք եվրոպական արժեքներին համապատասխան հիմնական օրենք: Իսկ թե որո՞նք են այն քաղաքական երաշխիքները, որ այդ փաստաթուղթը չի վերածվի սովորական թղթի, դա, բնականաբար, դուրս է եվրոկառույցների ցանկությունից կամ պարտադրանքից:

Ուստի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում ակնարկ կա նաեւ հենց այդ քաղաքական կամքի անհրաժեշտությանը. «Անշուշտ, լավ Սահմանադրությունն առաջին վճռական քայլն է դեպի ժողովրդավարություն: Այնուամենայնիվ, դա բավարար չէ: Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական եւ սոցիալական  հիմք կառուցեն՝ կառավարման նոր հաստատվող համակարգի իրացման համար: Հանձնաժողովը պատրաստ է աջակցել նրանց այս վճռորոշ խնդրում»,- արձանագրում է եզրակացության վերջին դրույթը: Ինչ վերաբերում է Սահմանադրության նախագիծը քաղաքական կոնսեսուսով ընդունելու պարտադիր անհրաժեշտությանը, ապա Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ կրկին կա կոչ՝ ուղղված թե՛ խորհրդարանական մեծամասնությանն ու թե՛ ընդդիմությանը.

«Հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ սահմանադրական բարեփոխումների այս գործընթացի հաջողությունը կախված է եւ հայելին է Հայաստանի քաղաքական դասի հասունության: Ոչ միայն մեծամասնությունը, այլ նաեւ ընդդիմությունը պետք է ապացուցեն աշխատունակ քաղաքական մթնոլորտ ունենալու համար փոխզիջումների գնալու իրենց ունակությունը, քանզի միայն դա կարող է Հայաստանին բերել իրական ժողովրդավարություն»,- ասված է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ: Ընթերցելով եզրակացության այդ կոչը՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ ինքը հավատում է իր ընդդիմադիր գործընկերների ողջամտությանը, որ նրանք, մի կողմ դնելով իր համար միանգամայն հասկանալի հոգեբանական դրդապատճառները, կմասնակցեն սահմանադրական փոփոխությունների գործընթացին.

«Ես համոզված եմ, որ Հայաստանի ապագան կարող են ապահովել միայն արմատական  սահմանադրական բարեփոխումները: Այլապես, որոշ ժամանակ անց մենք լսելու ենք մի զգուշացում. «Զգուշացե՛ք, դռները փակվում են»: Մենք պետք է հասցնենք մինչեւ դռների փակվելն ավարտել մեր բոլոր կարեւոր գործերը, որպեսզի չմնանք դռան այն կողմում»,- զգուշացնում է ԱԺ փոխնախագահը: Ինչեւէ, պատրա՞ստ է ընդդիմությունը, ինչպես պահանջվում է եզրակացության տեքստում, Վենետիկի հանձնաժողովին իր քաղաքական հասունությունն ապացուցելու համար, մասնակցել սահմանադրական «այո՛» քարոզարշավին:

«Ազգային միաբանությունը» պատրաստ է եւ իր «այո»-ն ռեալիզացնելու է՝ ««այո՛» ասելով Սահմանադրությանը՝ ասում ենք «ո՛չ» այս իշխանություններին» առայժմ միայն իրենց հասկանալի կարգախոսով, «Արդարության» «այո»-ն կախված է մի քանի թիթիզ ուլտիմատումներից, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը չի պատրաստվում այդ գնով Վենետիկի հանձնաժողովին ապացուցել իր քաղաքական հասունությունը: Սահմանադրական էպոպեայի հաջորդ սերիային սպասենք օգոստոսի 29-ին՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում:    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
5376 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են