Յուրի Խաչատուրովին անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում. նիստը երկու ժամով հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը երկու ժամով հետաձգվել է. այն կքննվի ժամը 18:00-ին:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Այս պահին միակ տեղեկատվությունը, որ ձեզ կարող եմ փոխանցել այն է, որ դատարան է ներկայացվել Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված: Այժմ դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքն ապահովելու եւ բավարար ժամանակ տրամադրելու ծանոթանալու առաջադրված մեղադրանքին: Մինչ այս պահը իմ պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին: Դրանից հետո նոր կկարողանամ հարցերին պատասխանել եւ որեւէ մեկնաբանություն տալ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե Յուրի Խաչատուրովն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել, Պողոսյանը պատասխանեց, որ վերջինիս պարզաբանված չի եղել մեղադրանքի բնույթն ու հիմքը. «Պարզաբանված չլինելու պարագայում իրենն անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում»,- հավելեց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ այսօր տեղի է ունեցել երկու դատական նիստ, մեկը՝ առավոտյան ժամը 11:30-ին, որին նա ծանուցված չի եղել եւ ծանուցվելուց հետո՝ 15:00-ին ներկայացել է դատարան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նա սույն գործով հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով:

Տպել
1732 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է