«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մոտ բողոքի ցույց է, այն գլխավորում է պատգամավոր Ս. Ֆարմանյանը

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին հայտնի դառնալուց հետո այդ բուժհատատությունում բողոքի ցույց է սկսվել: Հավաքվածները վանկարկում են՝ «Մենք բոլորս Արա Մինասյան ենք», «Մինասյանը մերն է»: 

Բողոքի ցույցը գլխավորում է տվյալ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը: «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրավիրում եմ այստեղ՝ իր կայացրած որոշումը նաեւ իմ օգնությամբ բժշկական համայնքին բացատրելու համար: Եթե նա ունի ողջամիտ բացատրություն, ապա ինչն է խանգարում սիրո եւ թավշյա նախարարին շփվելու իր ժողովորդի հետ»,- հայտարարեց Սամվել Ֆարմանյանը: «Կոլեկտիվը իրավունք ունի իմանալու պատճառը, լսելու հիմնավորումները»,- հավելեց ավելի ուշ բժշկական կենտրոնի մոտ ցուցարարներին միացած մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը:   

Ֆարմանյանն անընդունելի է համարում, որ ամենամեծ բժշկական կենտրոնի տնօրենին նախարարն ազատում է պաշտոնից՝ դեռ ուսումնասիրությունները չավարտված եւ առանց հանդիպելու կենտրոնի անձնակազմի հետ: 

Ավելի ուշ բողոքի ցույցին միացան նաեւ նշված բուհիմնարկից ու դրա տնօրենից դժգոհություններ ունեցող քաղաքացիներ, որոնցից, իրենց համոզմամբ, ժամանկին այդ հիվանդանոցում անհիմն գումարներ են գանձվել: Նրանք նաեւ նշում էին, որ Մինասյանը շրջայցի է գնում թիկնապահների ուղեկցությամբ: 

Նշված բուժհաստատությունում առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրության միջանկյալ արդյունքները ուղարկվել են իրավապահ մարմիններին: Ինչպես հայտարարվել էր՝ խոսքը երկու տարվա ընթացքում պետությանը պատճառված 545 միլիոն դրամի մասին է: 

Տպել
3505 դիտում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է