«Շիրակ» ֆուտբոլային թիմը մոռացել է անցած մրցաշրջանի խնդիրները: Մոտ էր չեմպիոնությանը, բայց մայիսին ՀՖՖ-ն հայտնեց, որ ակումբի մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել փողի դիմաց այնպես անել, որ առաջնության 27-րդ տուրում իրենք պարտվեն «Շիրակին»: Հարությունյանը ցմահ զրկվեց ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից, իսկ թիմի միավորները կրճատվեցին 12-ով, եւ գյումրեցիները զրկվեցին չեմպիոն դառնալու հնարավորությունից: «Շիրակը» հրաժարվեց մասնակցել 2018-19 մրցաշրջանի Եվրոպա լիգային եւ ՀՀ առաջնությանը: Երբ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գուցե այլեւս չպաշտոնավորի, որոշվեց առաջնությանը մասնակցել: ՀԺ-ի հետ զրույցում գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշեց, որ իրենք հետ չեն նայում:

«Դա արդեն անցած էտապ է: Չեմ էլ ուզում հետ նայել: Մենք առաջ ենք նայում, պատրաստվում ենք: Շատ քիչ ժամանակ ունենք: Փորձում ենք, որքան հնարավոր է, պատշաճ մոտենալ առաջնությանը: Ինչ վերաբերում է եվրագավաթներին, ապա ակումբը այս տարի է հրաժարվել, չեմ կարծում, որ, եթե գալիք առաջնությանը մասնակցելուց հետո մենք ունենաք մասնակցելու հնարավորություն, ակումբը նորից կհրաժարվի: Համենայնդեպս այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել ակումբի ղեկավարությանը»,- ասաց նա:

Առաջնություն վերադառնալու որոշումը բոլորովին վերջերս է կայացվել: Նախապատրաստական հավաքներ թիմը չի անցկացրել: Մարզումները սկսվել են հուլիսի 23-ից: Երբ «Շիրակը» ցրվել էր, բազմաթիվ խաղացողներ պայմանագրեր էին կնքել այլ ակումբների հետ: Վերակազմավորվելուց հետո մի շարք առանցքային խաղացողներ չեն վերադարձել: Նրանցից են Անատոլի Այվազովը, Հրայր Մկոյանը, Մարկո Պրլյեւիչը, Ռոբերտ Դարբինյանը, Սոլոմոն Ուդոն, Մուհամեդ Կաբան, Մուսա Բակայոկոն, Իգոր Ստանոյեւիչը: Ամեն դեպքում եղել են ֆուտբոլիստներ, որոնք ուրախությամբ կրկին հագել են «Շիրակի» մարզաշապիկը: Նրանց թվում են Արտյոմ Միքայելյանը, Արամ Մուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, ավագ Աղվան Դավոյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում այն թիմերի ղեկավարներին, որոնք ընդառաջեցին «Շիրակին» ու թույլ տվեցին, որ մեր խաղացողները վերադառնան»,- ասաց Բիչախչյանը:

«Շիրակին» են միացել նաեւ նոր խաղացողներ, սակայն համալրումը դեռ չի ավարտվել: Բիչախչյանը նշում է, որ դեռ անհրաժեշտ է 2 պաշտպան, 2 կիսապաշտպան եւ 1 հարձակվող: Այս շրջանում ակումբը բանակցություններ է վարում: Մասնագետը ասում է նաեւ, որ հիմա իր ղեկավարությամբ մարզվում են 22-23 հոգի, որոնցից շատերը «Շիրակ 2»-ից են: Նոր մրցաշրջանի վերաբերյալ մարզիչը կանխատեսումներ չի անում, քանի որ կազմի հնարավորությունների վերաբերյալ վերջնական գնահատական դեռ չի կարող տալ:

«Նախապատրաստական շրջան չենք անցել, ու ամեն դեպքում վերջնական տեսք դեռ չենք ստացել: Հիմա ինչ-որ կանխատեսումներ անելը մեծ սխալ կլինի: Սպասենք, առաջնությունը կսկսվի, մի քանի տուր կխաղանք, ըստ այդմ կերեւա: Սեպտեմբերին, երեւի, այս հարցին կանդրադառնանք»,- ասաց նա:

ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 4-ին: Առաջին տուրում «Շիրակը» հյուրընկալվելու է «Բանանցին»: Մինչեւ այդ 1 ընկերական հանդիպում է նախատեսել: Վաղը՝ հուլիսի 28-ին՝ 17:00-ին, Գյումրիում պատրաստվում է ընդունել Վանաձորի «Լոռիին»:

Տպել
4897 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է