Սեւ կրուասանից մինչեւ հայկական գաթա եւ հայկական ծիրանով ֆրանսիական տորթ

27/07/2018 schedule21:10

Գյումրու «Բոն Ապետի» հացի սոցիալական արտադրամասում ֆրանսահայ հրուշակագործ Գրեգ Գերգերյանը վարպետության դաս է անցկացրել: Արտադրամասը 2017 թվականին բացվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակներում հատուկ նպատակով: Այստեղ հացթուխի մասնագիտություն են ձեռք բերում մանկատների, խնամքի եւ սոցիալական հոգածության կենտրոնների շրջանավարտները, հաշմանդամություն ունեցողները:Այս պահին 3 աշակերտ ունի արտադրամասը: Երբ նրանք տիրապետեն մասնագիտությանը, նորերը կընդունվեն:  Ցանկացողները կարող են մնալ եւ տեղում աշխատել, մյուսների համար «Միասին» հիմնադրամն է աշխատատատեղ գտնում:  «Բոն Ապետի» հացի սոցիալական արտադրամասում թխված հացը եւ տեղում վաճառվում եւ անվճար բաժանվում է:  Եթե պայմանները բավարար լինեն, արտադրամասը կարող է նաեւ ընդարձակելու հարց քննարկվի:Այս արտադրամասում թխվող հացը դուր եկավ վարպետության դաս անցկացնելու նպատակով Գյումրի եկած Գրեգ Գերգերյանին: Իր փորձով նաեւ կիսվեց եւ ֆրանսիական տորթեր պատրաստել սովորեցրեց գյումրեցի հացթուխներին եւ նրանց աշակերտներին:Հայկական ծիրանով ֆրանսիական տորթ: Բաղադրությունը պարզ է: Բայց ամենակարեւոր բաղադրիչը երբեք չպետք է մոռանալ՝ մի քիչ աղ եւ անսահման սեր: Գերգերյանի հաջողության գաղտնիքներից է սա:Ի՞նչ առանձնահատուկ թխվածք ունեք, որ Ֆրանսիայում հենց տեսնեն, կհասկանան, որ ձեր ձեռքի գործն է,ՀԺ-ի հարցին, Գերգերյանը լայն ժպիտով եւ հպարտ պատասխանեց՝ սեւ կրուասաններ:

«Դա միայն ես եմ թխում: Հազիվ եմ գտել սեւ գույն ստանալու ելքը: Տարիներ շարունակ երազում էի այդ մասին: Ես իմ խմորին ավելացնում եմ սեւ ածուխ, այն, որ վաճառում են դեղատներում: Սա եւ առողջարար է, եւ օգտակար, եւ իմ ուզած սեւ գույնն եմ ստացել վերջապես: Այդ գույնի մակարոններ էլ եմ արտադրում, միայն տեսնել է պետք դրանք»:

Կարողանում ե՞ք հայկական գաթա թխել: Հարցից անակնկալի եկած Գերգերյանն անկեղծացավ՝ ոչ, չի ստացվում: «Այստեղ Հայաստանում մի ընկեր ունեմ, գյուղում է ապրում, երեկ էլ փորձեց ինձ թոնրի մեջ գաթա թխել սովորեցնել: Չեղավ: 3 հատ փչացրեցի, թոնիրն ընկան, ափսոս էին»,-պատմեց ֆրանսահայ հրուշակագործը: Գերգերյանը գնալուց առաջ խոստացավ հաջորդ այցին հայկական գաթա պատրաստելու հմտություններին եւս տիրապետել:

Նշենք, որ ֆրանսահայ հրուշակագործն Ինդոնեզիայի Բալի կղզու «Մսյո Սպուն» հացի արտադրամաս-սրճարանի հիմնադիրն է: Գրեգ Գերգերյանը նաեւ Արցախում բացված «Roots», («Արմատներ») սրճարանի համահիմնադիրն է:

Տպել
3781 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համարկծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա