Ստոմատոլոգները բաց նամակով դիմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Մի քանի տասնյակ ստոմատոլոգներ ու ստոմատոլոգիական կլինիկաների ղեկավարներ բաց նամակով դիմում են առողջապահության նախարարին՝ ակնկալելով, որ նրա միջամտությամբ կվերանայվի նախորդ կառավարության որոշումներից մեկը, որով էապես սահմանափակվում են սոցիալապես անապահով խավին պետպատվերով սպասարկելու հնարավորոթյունները: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի պարոն նախարար,

Ձեզ են դիմում մեր հանրապետության պետական պատվեր իրականացնող մի շարք խոշոր ստոմատոլոգիական կլինիկաների տնօրեններ, բժիշկներ, ցանկանալով ներկայացնել ստոմատոլոգիական ծառայությունում առկա մարտահրավերները, որոնք առաջացել են վերջին տարիներին, հատկապես՝ 2017 – 2018թթ. ընթացքում, առողջապահության նախարարության վարած քաղաքականության արդյունքում: Նախորդ կառավարության՝ ամեն գնով խնայողություններ անելու, բյուջետային ծախսերը կրճատելու միտումներն ու ջանքերը գուցե որոշ դեպքերում գնահատանքի արժանի էին, սակայն ստոմատոլոգիական ծառայության մասով դրանք ուղղակի կործանարար ազդեցություն ունեցան:

Հիմնական գլոբալ խնդիրը, որով մտահոգված և անհանգստացած են ստոմատոլոգիայի բնագավառի բոլոր մասնագետներն ու ծառայության ղեկավարները, վերջին մի քանի տարիներին ստոմատոլոգիայի՝ որպես բժշկության կարևորագույն ճյուղերից մեկի, դերի ստվերումն ու թերագնահատումն է: Դա, մասնավորաբար, արտահայտվեց և՛ հարկային քաղաքականության փոփոխությամբ, որի արդյունքում ստոմատոլոգիական ծառայությունները տեղափոխվեցին արտոնագրային հարկման դաշտ, և՛ ստոմատոլոգիային ուղղված ֆինանսավորման կտրուկ կրճատմամբ: 2017 թվականին առանց որևէ հիմնավորման ստոմատոլոգիայի բյուջեն կրճատվեց 15 տոկոսով, 2018 թվականին՝ արդեն 500 միլիոնով, այսինքն՝ մոտ 60 տոկոսով, ինչն աննախադեպ էր և անհամեմատելի առողջապահական համակարգի որևէ այլ ճյուղում կատարված կրճատումների հետ:

Այսպիսի խոշորածավալ կրճատումը զուգորդվեց պետպատվերով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների ցանկի (նոզոլոգիաների քանակի) ջախջախիչ կրճատմամբ: Նախկին 20-ից ավել տեսակներ ընդգրկող ցանկը ներկայումս ընդգրկում է ընդամենը 5 տեսակի ծառայություն (ատամի հեռացում, պուլպիտի և պերիոդոնտիտի բուժում, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների պատրաստում: Մասնավորապես, այդ ծառայությունների ցանկից հանվել են բոլոր տեսակի ատամնաշապիկների, անշարժ կամրջաձև պրոթեզների պատրաստման, պրոթեզների վերանորոգման, պրոթեզների վերաբազավորման, մեծահասակների կարիեսի բուժման, ատամնաքարերի հեռացման, պարադոնտիտի, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման, ատամի կիստայի հեռացման ծառայությունները և մի շարք այլ ծառայություններ: Ծառայությունների տեսակների նման կրճատումը գրեթե հավասարազոր է ստոմատոլոգիական ծառայությունների պետպատվերով իրականացման վերացմանը:

Բացի այդ, 2018 թվականից ներմուծվեց 35 տոկոս համավճար, որը վերաբերում է կառավարության կողմից սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերի գերակշիռ մասին: Համավճարով սպասարկվող խմբերում չեն ներառված միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 35.01 և ավելի միավոր ունեցող նպաստառուները և 30.01-ից 35.00 միավոր ունեցող 65 և ավել տարիք ունեցող նպաստառուները: Մնացած բոլոր խմբերը (կառավարության 318-Ն որոշմամբ սահմանված), այդ թվում՝ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամները, ընտանեկան նպաստների համակարգում 30.00ից ցածր միավոր ունեցող, կամ ընդհանրապես չընդգրկված ծերերը և այլն, պետք է վճարեն ծառայության արժեքի 35 տոկոսը:

Անապահով բնակչության լայն խավերը, որոնք դիմում են մեզ պետպատվերով սպասարկման ակնկալիքով, իրենց զայրույթն ու դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած այս փոփոխությունների վերաբերյալ: Նման բողոքները, փոփոխությունների մասին մեր կողմից տրվող պարզաբանումները, մարդկանց բացասական արձագանքներին ու հիասթափությանն ականատես լինելը դարձել են մեր առօրյա աշխատանքի անբաժանելի մասը:

Մեր փորձը ցույց է տալիս, որ համավճարային գումարները սոցիալապես անապահով անձինք կամ մեծ դժվարությամբ են վճարում, կամ պարզապես հրաժարվում են սպասարկվել՝ գումարի բացակայության պատճառով: Այսինքն, ստացվում է, որ այս անձինք գումար չունենալու հետևանքով զրկվում են ստոմատոլոգիական ծառայություներ ստանալուց, այն է՝ նորմալ ծամողական ֆունկցիա ունենալու հնարավորությունից:

Արդյունքում ներկայումս խիստ կրճատվել է մեր կլինիկաներում պետպատվերի շրջանակներում սպասարկման համար դիմող հիվանդների թիվը: Օրինակ, անվճար չէ նորակոչիկների սպասարկումը, ավելին, կարիեսի բուժումը, ինչն ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է այդ տարիքում, մեկ կամ երկու բացակայող ատամների վերականգնումը, կամ անշարժ կամրջաձև պրոթեզներով պրոթեզավորումը: Այս և այլ ծառայություններ, ցավոք սրտի, ամբողջությամբ վճարովի են, քանի որ չեն ընդգրկված պետպատվերով մատուցվող ծառայությունների ցանկում: Օրինակները բազմաթիվ են. մեզ են դիմում ապրիլյան պատերազմի մասնակիցներ, առաջին խմբի հաշմանդամներ՝ ատամնաշապիկների, կամրջաձև պրոթեզների, կարիեսի բուժման համար, որոնց մենք մերժում ենք պետպատվերի շրջանակներում սպասարկել՝ նույն պատճառաբանությամբ: Դժվար է պատկերացնել, թե ինչ են զգում կլինիկաների տնօրենները կամ բժիշկները, երբ այս խմբերի մարդկանց ստիպված են բացատրել, որ նրանք պետք է սպասարկվեն 100% վճարովի հիմունքներով:

Մեր նոր իշխանությունները կոչված են երջանկության և ժպիտի երկիր ստեղծելուն: Մինչդեռ գաղտնիք չէ, որ այսօր վճարովի ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի չեն մեր բնակչության առնվազն 30 – 40%-ին: Արդյո՞ք մարդը, ով զրկված է կենտրոնական կտրիչներ ունենալուց, դրանց վերականգնման համար անհրաժեշտ գումարից, պետպատվերով դրանք վերականգնելու հնարավորությունից, կարող է լայնորեն ժպտալ:

Բնակչության առողջության պահպանումը մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, և ստոմատոլոգիական ծառայությունը, մասնավորապես՝ ստոմատոլոգիական հիվանդությունների ժամանակին բուժումը, պրոթեզավորումը, ծամողական ֆունկցիայի վերականգնումը, առողջության պահպանման կարևորագույն օղակներից է:

Հուսով ենք, որ կկարևորեք մեր կողմից բարձրացված այս խիստ հրատապ և անհետաձգելի լուծում պահանջող հարցերը: Որպես առաջին քայլ, առաջարկում ենք վերականգնել պետպատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների նախնական ցանկն ամբողջությամբ:

Ուզում ենք նշել, որ անվերապահորեն սատարում ենք մեր նոր կառավարությանն ու վարչապետին, որոնք հռչակել են, որ մեր երկրում բարձրագույն արժեքը մարդն է, մեր երկրի քաղաքացին: Կառավարության ծրագիրը նպատակաուղղված է մարդու կյանքի որակի, սոցիալական պայմանների բարելավմանը, կենսամակարդակի բարձրացմանը: Ուստի, կարծում ենք, որ մեր իշխանությունների համար պետք է անհանդուրժելի լինի գումար չունենալու պատճառով սոցիալապես անապահով խավին, հատուկ խմբերում ընդգրկված հաշմանդամներին զրկել իրենց սահմանադրական իրավունքից, մարդու համար կենսական նշանակություն ունեցող ծամողական ֆունկցիա ունենալու հնարավորությունից:

Կանխավ շնորհակալ ենք:

Տպել
5713 դիտում

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի