Արցախի պետնախարարը ՀՀ ՏԿԶ նախարար Ս. Պապիկյանի հրավերով աշխատանքային այց է կատարել Գորիս

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 27-ին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով աշխատանքային այց է կատարել քաղաք Գորիս։

ԱՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, պետնախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանային վարչակազմերի ղեկավարներ Վլադիմիր Կասյանը, Գեղամ Բեգլարյանը, Մհեր Օհանյանը, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, պետական նախարարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։ Գորիսի մատույցներում արցախյան պատվիրակությանը դիմավորել է քաղաքապետ Առուշ Առուշանյանի ղեկավարած շքախումբը։

Նախարար Ս․ Պապիկյանի հրավերը հուլիսի 11-ին Ստեփանակերտում վերջինիս և պետնախարար Գ․ Մարտիրոսյանի պաշտոնական անդրանիկ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արգասիքն էր։ Պետնախարարն այս առթիվ շնորհակալություն հայտնեց երևանյան գործընկերոջը՝ հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այսօրինակ հետևողական հանդիպումներն ու միջոցառումները կայուն ու արդյունավետ փոխգործակցության երաշխիք են։

Գորիսյան հանդիպման նպատակն այդ համայնքի օրինակով ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների շուրջ կուտակված ինստիտուցիոնալ փորձն արցախյան կողմին փոխանցելն էր։ Պետնախարարի գլխավորությամբ ստեփանակերտյան պատվիրակությունը ներկա է գտնվել հրավիրող կողմի կազմակերպած «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկմանը։ ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակիցների կազմած հաշվետվության մեջ հանգամանալից անդրադարձ է կատարվել վարչատարածքային բարեփոխումների, ի մասնավորի՝ համայնքների խոշորացումների ռազմավարությանը, մեխանիզմներին, ուժեղ կողմերին ու արդյունքներին, ինչպես նաև առկա ու հնարավոր ռիսկերին։ Ներկայացման ավարտին Գ․ Մարտիրոսյանը հետաքրքրվել է ներդրված էլեկտրոնային ապահովման լուծումների, խոշորացված համայնքների սեփական բյուջեների մեծացման երևույթի և իրականացված մեծամասշտաբ բարեփոխումների ֆինանսավորման և համաֆինանսավորման հարցերի մասին, որոնց բոլորին երևանյան կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։

Գորիսի համայնքապետարանում պետնախարարը շրջել է բարեփոխումների արդյունքում բացված քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), որտեղ «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվում են բարձրորակ քաղաքացիական ծառայություններ։ Ծանոթանալով ՔՍԳ գործառնական մեխանիզմին՝ Գ․ Մարտիրոսյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների աջակցությամբ երևանյան կողմի իրականացրած բարեփոխումները։

Միջոցառման ավարտին, պատասխանելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին, Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երևանյան կողմի փորձը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ այս պահին Արցախում վարչատարածքային բարեփոխումները հասունացած օրախնդիր են։ Պետնախարարը չի բացառել, որ Արցախում նույնպես տեղ կգտնի առանձին բնակավայրերի միավորման գործընթացը միասնական համայնքներում՝ հավելելով, որ նախքան այդպիսի գործընթացների մեկնարկը հարկավոր են տարբերակված մանրազնին ուսումնասիրություններ և տվյալ բնակավայրերի բնակչության կամքի հաշվառում։ 

Տպել
2892 դիտում

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը