Երևան
13 °C
Երեկ կեսգիշերին Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նման որոշում կայացրեց դատավոր Վաչե Մարգարյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին առաջինը լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա այլ տեղեկություններ չհայտնեց, խոստանալով դետալներին անդրադառնալ այսօր տեղի ունենալիք ասուլիսում: Մյուս պաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել իրեն կալանավորելու որոշմանը: Հարցին, թե նրա համար սպասելի՞ էր այսպիսի որոշում, պաշտպանը դրական պատասխան տվեց: Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը՝ Քոչարյանը:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Սա անշուշտ արտառոց իրադարձություն է: Ու բնական է, որ հանրությունը դրան շատ սուր է արձագանքում: Մասնավորապես սոցիալական ցանցերում օգտատերերի բացարձակ մեծամասնությունը Քոչարյանի կալանավորումից հետո բառացիորեն ցնծում էր: Ու միայն հատուկենտ օգտատերեր հանդես էին գալիս ի պաշտպանություն Քոչարյանի:
Բայց եթե մի կողմ թողնենք հուզմունքները, նույնիսկ Քոչարյանի կալանավորմանը խիստ դրական վերաբերվողներից շատերին մտահոգում էր, թե որքանով են հիմնավոր, կամ, այսպես ասած, «ամուր» կալանավորման իրավական հիմքերը: Շատերի կարծիքով եթե հիմքերը թույլ լինեն, ապա դա կարող է հարվածել հենց գործող իշխանությանը: Այսօր տեղի ունենալիք ասուլիսում Քոչարյանի պաշտպանները, անշուշտ, հայտարարություններ կանեն, որ նրան կալանավորելու հիմքերը ոչ միայն թույլ են, այլեւ ընդհանրապես բացակայում են, որ նա անմեղ է եւ այլն: Դա բնական է:
Քիչ հավանական է, որ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն հանդես կգա պատասխան հայտարարություններով եւ ներկայացնի Քոչարյանին կալանավորելու հիմքերը: Բայց կարելի է ենթադրել, որ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, ՀՔԾ-ն հազիվ թե կալանավորման միջնորդություն ներկայացներ առանց ամուր հիմքերի:
Չեն երեւում ոչ իրավական, կամ պարզ ասած՝ քաղաքական դրդապատճառներ Քոչարյանին գոնե այս պահին կալանավորելու համար: Եթե նա չկալանավորվեր, շարունակել մնալ վկայի կարգավիճակում, ապա դա որեւէ ազդեցություն չէր ունենա ներքաղաքական գործընթացների վրա: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործող իշխանությունը այդ քայլին գնացել է առաջիկա արտահերթ խորհրդարանական կամ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իր վարկանիշը բարձրացնելու համար, ապա հաստատ կսխալվենք: Անկախ ամեն ինչից, առաջիկայում Փաշինյանի թիմի վարկանիշը լինելու է շատ բարձր, եւ իշխանությունը դրանում մտահոգվելու պատճառ դեռ չունի:
Այդուհանդերձ, առաջիկայում պարզ կդառնա, թե Քոչարյանի կալանավորման իրավական հիմքերի «ամրության» կամ «թուլության» շուրջ մտահոգությունները որքանով են պատճառաբանված:
Բայց կարելի է ենթադրել նաեւ, Քոչարյանի շուրջ զարգացումները չեն սահմանափակվի Մարտի 1-ի գործով: Քոչարյանի հետ այլ հարցեր էլ կան: Խոսքը նրա ունեցվածքի մասին է: Սա արդեն բոլորովին այլ հարթություն է: Գործարար աշխարհում չափազանց համառ լուրեր են շրջանառվում, որ Քոչարյանին ուղղակիորեն կամ միջնորդավորված պատկանում են մի քանի հանքեր աֆրիկյան երկրներում, մասնավորապես Տանզանիայում: Ըստ այդ լուրերի դրանք հիմնականում ալմաստի հանքեր են, որոնց կից գործում են նաեւ ադամանդագործական արտադրամասեր: 2010 թ. հետո, ինչպես պնդում են ոլորտից տեղյակ գործարարները, Հայաստանից, մասնավորապես Կոտայքի մարզից ադամանդագործների խմբեր են ժամանակին մեկնել Տանզանիա, որտեղ աշխատել են հենց Քոչարյանի անվան հետ կապվող արտադրամասերում: Նրա անվան հետ են կապվում նաեւ այլ խոշոր բիզնեսներ եւ ունեցվածք ինչպես արտասահմանում, այնպես էլ ՀՀ-ում: Իրավապահների մեջ կարող են հարցեր առաջանալ դրանց ծագման վերաբերյալ:
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ