Երևան
13 °C
Սահմանադրական իրավունքում եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված դրույթներով ենթադրվում էր՝ չի կարելի մարդուն որպես վկա կանչել, եթե դու գիտես, որ ինքը կասկածյալ է. ըստ էության, իրավապահ մարմինները չպետք է խաբեն քաղաքացիներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նա ասաց, թե գործի նյութերում նշված է, որ կոնկրետ անձը ասում է՝ լսել է, որ ինչ-որ մեկը ասել է ինչ-որ բան. «Ու անուն-ազգանուն չկա, հենց գրված է, որ ինչ-որ մեկն է ասել: Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, միգուցե ձեր միջնորդությունը հիմա չքննարկենք: Գործը պետք է քննվի, բացահայտվի: Մարտի 1-ի գործի չբացահայտելն ամբողջությամբ Հայաստանի զարգացման համար խնդիրներ է առաջացնում»:
Օրբելյանն ասաց, որ ինքն անձամբ մինչեւ վերջ չի հասկանում, թե ինչում են մեղադրում Քոչարյանին. «Ինչ-որ փաստեր են նշված եւ մեջբերվում է 300.1 հոդվածը: Մոտավորապես նույնն է, որ ասեն՝ Արամ Օրբելյանը առավոտյան վեր կացավ, գնաց ցնցուղ ընդունեց, սափրվեց, իջավ նստեց ավտոմեքենա, ճանապարհին բենզին լցրեց եւ դրա համար ինքը մեղադրվում է գողության համար: Մոտավորապես նման տեքստ է: Որեւէ պատճառահետեւանքային կապ չկա, ես չեմ կարողանում հանցագործության էլեմենտը մինչեւ վերջ հասկանալ, որ դետալացված կարողանամ քննարկել: Մինչեւ վերջ չեմ հասկանում՝ մեղադրվում է զորք օգտագործելո՞ւ մեջ, արտակարգ իրավիճակ մտցնելո՞ւ մեջ: Չի կարող արարքը հստակ չլինի: Այսինքն, մինչեւ վերջ չենք կարողանում հասկանալ, թե որ արարքն է, որ հիմք է դարձել՝ արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրն է, ինչ-որ խորհրդակցություն անելու որոշումն է: Ի՞նչն է կոնկրետ, չկա, գրված չէ, թե հստակ որ արարքն է, որ կարողանանք վիճել կամ չվիճել: Որ կարողանանք ասել՝ այդ արարքը հանցանք համարվում է, թե՝ ոչ: Գործը բավարար ուսումնասիրված ու մշակված չէ քննչական մարմինների կողմից: Այսինքն, կան բազմաթիվ գործողություններ, որոնք պետք է կատարվեն, կամ գործը լավ ուսումնասիրված է, բոլոր գործողությունները կան, բայց դատարան ներկայացվել են միայն նրանք, որոնք ինչ-որ ձեւով կարող է ինչ-որ բան ենթադրվել»- ասաց փաստաբանը:
Նա ընդգծեց, որ այդ ապացույցների մեջ Ռոբերտ Քոչարյանի մասով որեւէ բան չկա, որեւէ ապացույց չկա. «Առաջադրված հոդվածի՝ 300.1-ի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ»:
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
© 2024 Հայկական ժամանակ