Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

10/08/2018 schedule22:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 26-ի համարում

Երեկ առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում մի քանի տասնյակ ոստիկաններ քաղաքացիական հագուստով գրոհայինների հետ համատեղ հարձակվել են Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը, ով գրոհայինների հարձակումից տուժած քաղաքացիներից մեկն է, մեզ հետ զրույցում ասաց, որ գրոհը նախապես մշակված եւ լավ կազմակերպված է եղել: Նախ քաղաքացիական համազգեստով երկու անձ գրոհից մոտ 10 րոպե առաջ եկել են Հյուսիսային պողոտա եւ սկսել են ինչ-որ գրառումներ անել, ենթադրաբար նրանք գույքագրել եւ կազմել են գրոհի վերջնական պլանը: Այնուհետեւ, երբ այդ երկուսը հեռացել են, Ազատության հրապարակի Հյուսիսային պողոտայի կողմից մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ եւ քաղաքացիական համազգեստով անձինք են խմբվել: Իսկ քիչ անց Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկի սկզբնամասում ինչ-որ ոստիկանական ավտոմեքենա է կայանվել: Ինչպես հետո է պարզվել, ոստիկանական ավտոմեքենայի նպատակը եղել է նստացույցի մասնակիցների տեսադաշտը փակելը, քանի որ գրոհայինները հենց այդ ավտոմեքենայի հետեւից էլ հարձակվել են Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա: Մի քանի րոպեում գրոհայինները ջարդուփշուր են արել Հյուսիսային պողոտայում տեղադրված ստենդները, պոկել եւ պատռել են քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառները, առեւանգել են Հայ ազգային կոնգրեսի անդամակցության եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու վերաբերյալ ստորագրահավաքի տեղում եղած մի քանի տասնյակ բլանկները: Այսինքն` գրոհայինները սովորական վնասարարի հոգեբանությամբ ջարդուփշուր են արել այն ամենը, ինչը ընկել է ձեռքների տակ, եւ հետները վերցնելով` հեռացել են: Այդ ընթացքում ոստիկան-գրոհայինները հրել, քաշքշել եւ հայհոյել են իրենց գործողությունների դեմ բողոքող քաղաքացիներին:

Ականատեսների խոսքերով, ընդհանուր առմամբ հարձակմանը մասնակցել են շուրջ հարյուր գրոհայիններ, որոնց մի մասը կրել է ոստիկանի համազգեստ: Ավելին, կարելի է ասել, որ գրոհայինների բանակը հիմնականում բաղկացած է եղել ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներից:

Ի դեպ, գրոհայինների մի խումբ Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա հարձակվել է Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկի կողմից: Նրանք նաեւ հատուկ այնպիսի պահ են ընտրել, երբ Հյուսիսային պողոտայում ոչ մի լրագրող չի եղել, եւ արագ են գործել, որպեսզի հնարավորինս հետքեր չթողնեն:

Իսկ ովքե՞ր եւ ի՞նչ իրավական հիմքով են հարձակվել եւ ջարդուփշուր արել Հյուսիսային պողոտայի նստացույցի պաստառները ու ցուցատախտակները: Այս հարցի պատասխանը տվեցին ժամը 11.20-ի սահմաններում կրկին Հյուսիսային պողոտա ժամանած գրոհայիններին գլխավորող բարձրաստիճան ոստիկանները: Բացի այդ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից եւս փորձեցինք պարզաբանումներ ստանալ ոստիկանների գործողությունների հետ կապված: Այսպես, երկրորդ անգամ գրոհայինները եկան, քանի որ նստացույցի մասնակիցները երկու հին պաստառ հայտնաբերեցին եւ փակցրեցին սյունի վրա: Արդյունքում, գրոհայիններն անմիջապես հարձակվեցին դրանց վրա, այնպես, ինչպես կատաղած ցուլն է հարձակվում կարմիր լաթի վրա: Պաստառների դեմ անհաշտ պայքար հայտարարած գրոհայինների մեջ էին ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ հանրահայտ Արայիկ Պետրոսյանը եւ ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը: Պետրոսյանը, ինչպես հայտնի է, այն գրոհայինն է, որը հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում հարձակվել եւ ծեծի էր ենթարկել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանին: Իսկ Օսիպյանը մի քանի անգամ աչքի է ընկել նրանով, որ հանուն ավազակապետության մի քանի անգամ հանրահավաքների ժամանակ հարձակվել է ցուցարարների վրա: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նրանցից հետաքրքրվեց, թե գրոհայիններն ի՞նչ հիմքով են հարձակվել պաստառների վրա, ինչին ի պատասխան Պետրոսյանն ասաց, որ իրենք Հյուսիսային պողոտայի շենքերի սեփականատերերից բողոքներ են ստացել եւ դրանց հիման վրա եկել են տարածքը պաստառներից եւ ցուցատախտակներից ազատելու: Սակայն ո՞ւր է այն որոշումը, որը կայացրել են ոստիկանները, եւ որով էլ իրականացվել են համապատասխան գործողությունները, ինչպե՞ս պետք է պաստառների եւ ցուցատախտակների տերերը պարզեն, թե ով եւ ուր է տարել իրենց սեփականությունը: Այս հարցերի պատասխանը Պետրոսյանը ոչ միայն չուներ, այլ նաեւ նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրենք գործում են առանց համապատասխան որոշման: Ավելորդ է ասել, որ Փոստանջյանն այդպես էլ չկարողացավ Պետրոսյանից պարզել, թե այդ դեպքում իրենք ինչպես եւ ինչ իրավունքով են որպես ոստիկան ուժային գործողություն իրականացնում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հետ զրույցում եւս հաստատեցին, որ Հյուսիսային պողոտայի պաստառները ջարդուփշուր անողները ոստիկաններ են: Պատճառաբանությունը նույնն էր, ինչ ասել էր Պետրոսյանը. ոստիկանությունը ստացել է բազմաթիվ բողոքներ նստացույցի հարեւանությամբ գտնվող տարածքների սեփականատերերից:

Սակայն եթե բողոքներ են ստացվել, ինչո՞ւ ոստիկանությունը դրանց օրինական ընթացք չի տվել: Մասնավորապես, խնդիրը քաղաքացիական է, եւ եթե որեւէ անձ գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, նա կարող է դիմել դատարան: Առավելագույնը, որ կարող էր անել ոստիկանությունը, տարածքների սեփականատերերի իրավունքները համապատասխան փաստաթղթերով պարզելուց հետո որոշում կայացներ եւ դիմեր նստացույցի կազմակերպիչներին, որպեսզի նրանք պաստառներից ազատեն մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքները, եթե այդպիսիք զբաղված են: Իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղադրված ցուցատախտակներին եւ դրանց վրա փակցված պաստառներին, ապա այստեղ սեփականատիրոջ բողոքի մասին խոսք գնալ չի կարող: Այսինքն` նստացույցի մասնակիցների վրա հարձակվելով` մասնակից անձինք հանցանք են գործել: Ավելին, ի վերջո, ոստիկանությունը մի մարմին է, որի ներկայացուցիչները զինված են եւ կարող են ընդհուպ զենքով ֆիզիկական ուժ կիրառել դիմացինի նկատմամբ: Սակայն այդ ուժի կիրառումը պետք է լինի բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ դեպքերում: Ոստիկանության եւ զինված ահաբեկչական խմբավորման տարբերությունը կայանում է հենց դրանում, որ առաջինը պետք է գործի օրենքի հիման վրա` ձեռքի տակ ունենալով համապատասխան փաստաթուղթ, իսկ ահաբեկիչները գործում են պահի նպատակահարմարությամբ, նրանք որեւէ օրենքի առաջ իրենց պատասխանատու չեն համարում, իրենց գործողությունները երբեք փաստաթղթերով չեն հիմնավորում: Այլ կերպ ասած, ՀՀ օրենսդրության տեսանկյունից Հյուսիսային պողոտայի վրա հարձակումը ահաբեկչական ակտ է, եւ այն հանգամանքը, որ դրա մասնակիցների մի մասը ոստիկանի համազգեստ է կրում, նրանց հանցանքը ավելի է ծանրացնում:

Երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում գրոհայինները կրկին հարձակվել են Հյուսիսային պողոտայի պաստառների եւ ցուցատախտակների վրա: Սակայն նստացույցի մասնակիցների բողոքի ալիքի տակ ստիպված են եղել հեռանալ:

Վահագն Հովակիմյան

Տպել
25329 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն