Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

                                                ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ.

Ազատամարտիկների Դաշինքը անվերապահորեն սատարում է Հայաստանում ձևավորված նոր իշխանությանը և կոչ է անում օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Բոլորս, բացառությամբ վերջին երկու տասնամյակների ընթացքում ձևավորված կլանի անդամների ու նրանց արբանյակների, մեր համառ ջանքերի և ի վերջո աննախադեպ միասնականության շնորհիվ, մոտեցրինք այն օրը, որը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի շնորհիվ պիտի վերածվեր համազգային տոնախմբության: Այժմ ունենք նոր իրավիճակ, որն արմատապես տարբերվում է նախորդներից. տարբերվում է ապագայի տեսլականով, իշխանության գործառույթների տրամաբանությամբ, մեր ժողովրդի վերջին տարիների մտահոգություններին լուծում տալու, իրապես ժողովրդավար և բարեկեցիկ հայրենիք-պետություն ունենալու պատրաստակամությամբ:

Ազատամարտիկներ Դաշինքը գտնում է, որ անցած 100 օրերի ընթացքում տեղի ունեցածը ինքնիշխան ու ժողովրդավար պետություն ունենալու ճանապարհի առաջին, բայց ոչ ամենադժվար փուլն է: Մենք հիմա ավելի լուրջ խնդիր ունենք, այն է՝ տեղի ունեցած իրողությունն անշրջելի դարձնելը, ինչը մեր համոզմամբ ավելի մեծ ջանքեր ու եռանդ է պահանջում: Անցած տարիների փորձը հուշում է, որ այսպիսի իրավիճակներում նախկին իշխանության վերնախավի և նրանց տանիքի տակ տաքացածների մոտ սկսում է գլուխ բարձրացնել ռևանշի ցանկությունը, այսպես կոչված հակահեղափոխականությունը: Հաշվի առնելով նախկինների դեռևս չհայտնաբերված ու չվերադարձված ահռելի ֆինանսական հնարավորությունները, լրատվական դաշտում գլուխ բարձրացրած որոշ ծախու լրատվամիջոցների բացահայտ հակահեղափոխական վայնասունը և քաղաքական դաշտում դեռևս գործող իրենց կողմնակիցների ակտիվությունը, սա կարող է լուրջ մարտահրավեր դառնալ նոր իշխանությունների և Հայաստանի ապագայի համար:

Ազատամարտիկների Դաշինքը խորապես համոզված է, որ այսպիսի գործընթացների ժամանակ գլուխ են բարձրացնում նաև բազմաթիվ պատեհապաշտներ, ովքեր ամենահեղափոխականների դիմակով, տարբեր ճանապարհներով սողոսկում են պետական համակարգ և արդեն ներսից վարկաբեկում նոր իշխանությանը: Մենք հասկանում ենք նաև, որ բազմաթիվ կուտակված խնդիրների լուծումը ժամանակ է պահաջոմ: Գտնում ենք, որ կոռուպցիայի և մոնոպոլ տնտեսության դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերը հանգեցնելու են տնտեսության իրական ակտիվացմանը և ժողովրդի բարեկեցության շոշափելի բարձրացմանը: Վստահ ենք, որ մեր մտահոգությունները կիսում են նաև նոր կառավարության հաջողությամբ շահագրգիռ բոլոր քաղաքացիները, ուստի, կոչ ենք անում՝ օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին՝ ռևանշի հույսեր փայփայողներին ցույց տալու մեր միասնականությունն ու միասին ուղենշելու մեր հետագա քայլերը: 

Ազատամարտիկների Դաշինքի խորհուրդ

Տպել
12798 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան