Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

13/08/2018 schedule16:36

«Ազատանում տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բանջարաբոստանային կուլտուրաները հողին է հավասարեցրել: Կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ եւ  մրգեր են ոչնչացել: Կարկուտը մոտ 15 րոպե է տեւել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Վարդան Իկիլիկյանը: Ըստ նրա, սովորական կարկուտ չի եղել, այլ՝ խոշոր սառցաբեկորներ: «Հզոր ամպեր էին, մենք էլ ժամանակին կրակեցինք: 9 հակակարկտային կայանք աշխատեց, բայց՝ անօգուտ: Սառցաբեկորներն էլ այնքան ամուր էին եւ մեծ, որ մինչեւ հիմա էլ պահպանվում են, չեն հալվել»:Ոչինչ վերականգնել հնարավոր չէ: Կարտոֆիլը դեռ հասունացած չէր, հիմա գյուղացին ինչ էլ անի, թեկուզ լրացուցիչ պարարտացման միջոցով չի կարողանա բերքը վերականգնել, շուտով սեպտեմբեր է, իսկ Շիրակի մարզում այդ ամսին նոր բերք ստանալն իրատեսական չէ: Կոտրված կաղամբը, վարունգն ու ծաղկակաղամբն էլ, հասկանալի է, որ ոչ  ապրանքային տեսք ու արժեք ունի այլեւս, ոչ էլ հնարավոր է հեկտարներով մասնատված բանջարեղենն արագ օգտագործել, սպառել:Նախնական տվյալներով մոտավորապես 800 հա ցանքս է կարկտահարվել, 8000 տոննա կարտոֆիլ է վնասվել: 2հա էլ հացահատիկ է ոչնչացել: Մարդիկ չէին հասցրել քաղել,-ասաց Վարդան Իկիլիկյանը: Շատ տների ապակիներ են կոտրվել, նաեւ մեքենաներ են ծռմռվել:

Ներկա պահին Ազատանում իրականացվում  է վնասի չափի ճշտում՝ Շիրակի մարզպետարան ներկայացնելու համար: Համայնքապետն ասում է, թվերը կներկայացեն, սակայն փոխհատուցման հույս պետք չէ ունենալ: Այս հացում, ըստ նրա, մարզպետարանն իրենց չի օգնի:

Տպել
5144 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին