Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

13/08/2018 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

Մարտի 1-ի դեպքերին հաջորդած այս վեց ամիսների ընթացքում բազմիցս անդրադարձել ենք այդ ողբերգական իրադարձությունների տասը զոհերին: Սակայն, կարծում ենք, արժե եւս մեկ անգամ համախմբված ներկայացնել սպանվածներից յուրաքանչյուրի մահվան պատճառները եւ դեպքի վայրի վերաբերյալ տվյալները, որոնք վերցված են պաշտոնական եզրակացությունից: Այսպես, սպանվածներից 5-ի մահը վրա է հասել հրազենային վնասվածքից.

Դավիթ Աֆրենտի Պետրոսյան` ծնված  1975 թվականին: Մահը վրա է հասել կրծքավանդակի աջ կեսի թիկունքի կողմից հասցված հրազենային վնասվածքից: Մարմնից հանվել է 9 միլիմետր տրամաչափի մեկ գնդակ: Պետրոսյանը վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ` Աշտարակ գնացող միկրոավտոբուսների կանգառի հատվածում: Փամփուշտի տրամաչափը թույլ է տալիս ասել, որ Դավիթ Պետրոսյանը գնդակահարվել է ատրճանակից:

Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան` ծնված 1980 թվականին: Սպանվել է գանգի միջանցիկ հրազենային վնասվածքից: Պաշտոնական եզրակացության համաձայն, դեպքը տեղի է ունեցել Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմացի մասում: Չի բացառվում, որ Գրիգոր Գեւորգյանը ոչ թե պատահական գնդակի զոհ է, այլ նրան ուղղակի սառնասիրտ գնդակահարել են: Բանն այն է, որ մարտի 1-ին Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում տեղակայված են եղել տարբեր զորամիավորումների գրոհայինները, իսկ ցուցարարները այդտեղից գտնվել են մոտ կես կիլոմետր հեռավորության վրա:

Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան` ծնված 1961 թվականին: Սպանվել է կրծքավանդակի ձախ կեսի առջեւի մասից պատճառված հրազենային վնասվածքից: Մարմնից հանվել է 5,45 միլիմետր տրամաչափի մեկ փամփուշտ: Հովհաննես Հովհաննիսյանը սպանվել է Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում: Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ չնայած պաշտոնապես չի նշվում, թե գնդակը ինչ տիպի հրազենից է արձակված եղել, սակայն տրամաչափը թույլ է տալիս ասել, որ այն եղել է ավտոմատ հրազեն, մասնավորապես` «Կալաշնիկով» տեսակի: Հրազենային վնասվածքի բնույթը, իր հերթին, վկայում է, որ Հովհաննիսյանը եւս սառնասիրտ գնդակահարվել է, քանի որ կրակն արձակվել է ուղիղ սրտի հատվածում:

Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան` ծնված 1977 թվականին: Սպանվել է որովայնի շրջանում հասցված հրազենային վնասվածքից: Մարմնից հանվել է 9 միլիմետր տրամաչափի մեկ գնդակ: Դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի մասում: Գնդակի տրամաչափը վկայում է, որ Զաքար Հովհաննիսյանին եւս գնդակահարել են ատրճանակից:

Տիգրան Էդիկի Աբգարյան` ծնված 1989 թվականին, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զինծառայող: Սպանվել է պարանոցի միջանցիկ հրազենային վնասվածքից: Գնդակի պատճառած վնասվածքն ուղեկցվել է պայթյունով, ինչի արդյունքում Տիգրան Աբգարյանը հրազենային վնասվածքից ստացել է պարանոցային 6-րդ եւ 7-րդ ողերի թափանցող կոտրվածքներ: Դեպքը տեղի է ունեցել Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում գտնվող «Սվին» որսորդական խանութի մոտ: Աբգարյանը մոտ մեկուկես ամիս անգիտակից մնալուց հետո ապրիլի 11-ին Երեւանի Միքայելյան հիվանդանոցում մահացավ: Այն հանգամանքը, որ Աբգարյանի հրազենային վնասվածքը հասցվել է պարանոցի հատվածում, այն էլ` վերը նշված վայրում, որտեղ, ինչպես արդեն նշեցինք, տեղակայված են եղել տարբեր զորամիավորումների զինծառայողները, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Բանն այն է, որ մարտի 1-ից անմիջապես հետո հանրության շրջանում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ներքին զորքերի զինվորների թիկունքում ինչ-որ գրոհայիններ են կանգնած եղել, որոնք կրակել են զինվորների ոտքերի տակ եւ նրանց ստիպել, որպեսզի առաջ շարժվեն դեպի Մյասնիկյանի արձան եւ կրակ բացեն ժողովրդի վրա: Նույնիսկ ասվում էր, որ եղել է դեպք, երբ չենթարկվելու համար զինվորին ցուցադրական գնդակահարել են, որպեսզի մյուս զինվորների համար դաս լինի:

Մարտի 1-ի զոհերից 4-ի մահը, ըստ պաշտոնական եզրակացության, վրա է հասել, այսպես կոչված, հատուկ միջոցների կիրառումից: Այսպես.

Տիգրան Հովսեփի Խաչատրյան` ծնված 1985 թվականին: Մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից: Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին` մետաղի կտոր: Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը, որը արցունքաբեր գազ արձակող նռնակ է: Պաշտոնական եզրակացությունում նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց: Այս դեպքում տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ մարդը սպանվել է մի զենքից, որը նախատեսված է մարդուն վախեցնելու համար: Ըստ փորձագետների, ցուցարարներին ցրելու նպատակով օգտագործվում է «Չերյոմուխայի» երկու տեսակ` նռնականման, որը նետվում է ձեռքով, մյուս տեսակն էլ արձակվում է հատուկ հրազենի միջոցով: Անկախ տեսակից, «Չերյոմուխան» միայն մեկ դեպքում կարող է մարդուն վնասել, եթե այն պայթի անմիջապես մարմնի վրա: Տիգրան Խաչատրյանի եւ համանման դեպքերում կարելի է ենթադրել, որ ժողովրդի վրա գրոհած որոշ անձինք «Չերյոմուխան» օգտագործել են ոչ թե իր նշանակությամբ եւ գցել մարդկանց կողքը, որից հետո այն արցունքաբեր գազ կարձակեր ու ոչ մեկի չէր վնասի, այլ այն կիրառել են ուղղակի մարդ սպանելու նպատակով` այդ պայթուցիկով հարվածելով մարդկանց գլխին կամ, այլ կերպ ասած, դրանք պայթեցնելով մարդկանց գլխի վրա:

Արմեն Վաչագանի Ֆարմանյան` ծնված 1974 թվականին: Մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին: Կրկին որպես մահվան պատճառ նշվում է «Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը: Իսկ դեպքը տեղի է ունեցել Պարոնյան 24 հասցեում: Ավելի կոնկրետ` Ֆարմանյանը սպանվել է «Ձորագյուղ» ռեստորանի դիմացի մասում: Այս դեպքում սպանությունը տեղի է ունեցել ցույցի վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, մի վայրում, որը զորքերի հսկողության տակ է եղել:

Գոռ Սարգսի Քլոյան` ծնված 1979 թվականին: Մահացել է ձախ աճուկային շրջանում հասցված բեկորային վնասվածքից: Նրա մարմնից հանվել են մետաղի կտորներ: Պաշտոնական վարկածով, Քլոյանը եւս մահացել է «Չերյոմուխա» պայթուցիկի պատճառած վնասվածքներից: Իսկ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վրա: Եթե գլխի մասում «Չերյոմուխայից» պատճառված վնասվածքներից մարդկանց մահացության դեպքերը մասնագիտորեն ընդունելի տարբերակ են, ապա տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ արցունքաբեր գազ արձակելու համար նախատեսված այդ պայթուցիկից մարդը աճուկի շրջանում այնպիսի վնասվածքներ է ստացել, որոնց արդյունքում տեղում մահացել է:

Համլետ Աղասու Թադեւոսյան` ծնված 1977 թվականին, ՀՀ ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար: Մահացել է վերին եւ ստորին վերջույթների շրջանում ստացած բեկորային վնասվածքներից: Դեպքի վայր է նշվում Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկը` Գ. Լուսավորիչի սկզբնամասում: Ի տարբերություն մյուս զոհերի, Թադեւոսյանի դեպքում պաշտոնական եզրակացությունում չի նշվում, թե նա ինչ տիպի պայթուցիկից է բեկորային վնասվածքներ ստացել: Ավելին, որոշակի տվյալներ կան, որոնք թույլ են տալիս պնդելու, որ ոստիկանության զորքերի վաշտի հրամանատարը մահացել է իր կամ իր գործընկերների ձեռքում պայթած «Զարյա» տեսակի նռնակից: Այս նռնակը եւս նախատեսված է մարդուն վախեցնելու համար, պայթյունն ուղեկցվում է թույլ բոցով եւ ծխով, ինչպես նաեւ ուժեղ ձայն է արձակում` ստեղծելով մարտական նռնակի պայթյունի տպավորություն: Այս պայթուցիկն էլ մարդուն կարող է վնասել միայն մեկ դեպքում, եթե այն պայթի անմիջապես մարմնի վրա:

Սամվել Էդիկի Հարությունյան` ծնված 1979 թվականին: Մահվան պատճառ են դարձել նրա մոտ առկա գանգուղեղային բաց-թափանցող վնասվածքը եւ գանգի կոտրվածքը: Սամվել Հարությունյանը մահացել է ապրիլի 11-ին` այդպես էլ գիտակցության չգալով: Դեպքի պաշտոնական վայրը նշվում է Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասը: Հարությունյանի սպանությանը մենք նախկինում անդրադարձել ենք: Նրա հայրը` Էդիկ Հարությունյանը, հայտարարել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա մասին հեռուստաընկերություններով հեռարձակված կադրերում, մասնավորապես` այն մեկում, որում ցուցադրել են ձերբակալված քաղաքացիները, ճանաչել է իր որդուն, նա ձերբակալվածների մեջ է եղել: Էդիկ Հարությունյանի մատնանշած կադրերը, ըստ հեռուստաընկերությունների, իրենց է տրամադրել է ոստիկանությունը: Մասնավորապես, խոսքը մարտի 2-ին եւ 3-ին ցուցադրված կադրերի մասին է, որոնց մեծ մասը հետագայում անհետացավ, եւ դրանց փոխարեն հայտնվեցին, այսպես կոչված, մաքուր եւ ավելորդ բաներ չպատկերող նոր կադրեր:

Ինչպես նկատեցիք, պաշտոնական տվյալներով, սպանության դեպքերը հիմնականում տեղի են ունեցել երկու վայրում` Պարոնյան եւ Լեո փողոցների, Մաշտոցի պողոտա եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկներում: Երբ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց սպանված ութ քաղաքացիների եւ երկու զինվորականների մահվան պատճառներն ու դեպքի կոնկրետ վայրերը, հենց այդ ժամանակ տարակուսանք առաջացրեց այն, որ նրանցից հինգի սպանության վայրում մշտապես գտնվել են զորքերը: Ի՞նչ էր տալու մարդկանց սպանության վայրի նման «կենտրոնացումը»: Այս հարցի պատասխանը պարզ դարձավ երեկ, երբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ հայտարարվեց, թե իբր մարտի 1-ի քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ցուցարարները Գրիգոր Լուսավորիչ, ապա Պարոնյան փողոցներով առաջ են շարժվել դեպի Պռոշյան փողոց եւ ցանկացել են գրոհել կառավարական առանձնատների վրա, այնտեղից` Պռոշյան փողոցով, հետո` Մարշալ Բաղրամյան պողոտայով` դեպի ԱԺ: Թերեւս միայն հիվանդ երեւակայություն եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ արյունարբու ատելությամբ լցված մարդու մտքով կանցներ մարտի 1-ը նման լույսի ներքո ներկայացնել:

Ցուցարարները ոչ մի տեղ չեն գրոհել, եւ դա կարող են հաստատել Մյասնիկյանի արձանի մոտ եղած հարյուր հազարավոր քաղաքացիները, լրագրողները: Սակայն ժողովրդի սպանդ կազմակերպած անձանց համար իրականությունը էական չէ: Սրանք մի սցենար են գծել, որով ցանկանում են սպանությունները ներկայացնել իբրեւ կառավարական ամառանոցների վրա գրոհած անձանց վնասազերծում: Սակայն իրավապահի դիրքերից հանդես եկող այս հանցագործներին խորը հիասթափություն է սպասում: Որոշ տեղեկությունների համաձայն, կան տեսագրություններ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են գրոհայինները քաղաքացիների մի խմբի գցում ծուղակի մեջ եւ փորձում ուղղորդել դեպի կառավարական ամառանոցների կողմը` Մյասնիկյան արձան տանող ճանապարհը փակելով: Սակայն նույնիսկ այդ պարագայում մարդիկ, որոնք թերեւս Կոնդի բնակիչներ են լինում, տարբեր ուղղությամբ փախչում են, բայց, միեւնույն է, դեպի ամառանոցներ չեն բարձրանում, չնայած այդ ուղղությամբ ճանապարհը ազատ է լինում: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրությամբ հաստատվում է այն վարկածը, որ մարտի 1-ի երեկոյան ջարդերը եւս իշխանությունները որոշակի սցենարով են կազմակերպել:

Նպատակը եղել է ժողովրդի սպանդը ներկայացնել իբրեւ զինված հեղաշրջման փորձի կանխում: Հենց այդ սցենարն է դրվել մարտի 1-ի քրեական գործի նախաքննության հիմքում: Այդ քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությանը նախաքննությունը անհրաժեշտ է եղել միայն, որ սպանդի սցենարն ի վերջո ներկայացնեին իբրեւ քրեական գործ:

Վահագն Հովակիմյան

Տպել
14332 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում