Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի. մրցույթին մասնակցել է 10 թեկնածու

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցը նոր տնօրեն ունի: Այդ պաշտոնում ընտրվել է համար 181 դպրոցի՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Միրզոյանը:

Ընտրապայքարը թեժ է եղել: Թափուր պաշտոնին ի սկզբանե հավակնել է 17 անձ: Մրցույթին, սակայն մասնակցել է միայն 10-ը: Չմասնակցողների մի մասը դիմումն է հետ վերցրել, մյուս մասը չի ներկայացրել հաստատության զարգացման ռազմավարական ծրագիրը կամ ինքը չի ներկայացել մրցույթին:  

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Փառանձեմ Ամիրջանյանից տեղեկացանք, որ Գայանե Միրզոյանի օգտին քվեարկել են խորհրդի 8 անդամից 6-ը: Թեկնածուներից Տիգրան Արմիկյանը ստացել է 2 քվե: Նա, ի դեպ, Երեւանի համար 105 դպրոցի փոխտնօրենն է: Մյուս թեկնածուների օգտին որեւէ քվե չի եղել:

Խորհրդի նախագահը վստահեցրեց, որ մրցույթն անցել է ազատ, արդար ու թափանցիկ եւ որ վճռորոշը եղել են զարգացման առաջարկված ծրագրերը: «Մրցույթից երեք օր առաջ դրանք տրամադրել եմ խորհրդի բոլոր անդամներին, որպեսզի ծանոթանան»,- նշեց Փառանձեմ Ամիրջանյանը: Նա, միեւնույն ժամանակ, դժվարացավ կարճ ներկայացնել, թե ինչով է առանձնացել ընտրված տնօրենի ծրագիրը՝ ասելով, որ դա ծավալուն թեմա է:

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ աշակերտների, ծնողների ու աշխատակիցների բողոքի ցույցերի հետեւանքով: Նրանք բարձրաձայնում էին բոլոր այն խնդիրները, որոնց բախվել են Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզան Ազիզյանի պաշտոնավարման ընթացքում՝ մարդկային վերաբերմունքի բացակայությունից մինչեւ տարբեր չարաշահումներ:

Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): 

Հավելենք, որ Ռուզան Ազիզյանը նշված դպրոցի տնօրեն է եղել երկար տարիներ: Ու չնայած պաշտոնավարման ժամկետը 5 տարի է, դպրոցում չէին հիշում, թե Ազիզյանի նշանակումից ի վեր այնտեղ երբեեւէ նոր մրցույթ է հայտարարվել: 

Լուսանկարում՝ Գայանե Միրզոյանը՝ ձախից, Ռուզան Ազիզյանը՝ աջից:

Տպել
9849 դիտում

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում