Ով կփոխարինի Արա Ասոյանին. գլխավոր մասնագետների ինստիտուտը հիմնովին կփոփոխվի

Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստի հաստիքը մարտից ի վեր թափուր է: Արա Ասոյանի մահից հետո այդ պաշտոնում նոր նշանակում չի կատարվել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը, անդրադառնալով խնդրին, պարզաբանեց, որ նախատեսվում է հիմնովին փոփոխել գլխավոր մասնագետների ինստիտուտը:

Նկատենք, որ մայիսին նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո գլխավոր մասնագետների փոփոխություն չի եղել, բացառությամբ արյունաբանի, երբ Սմբատ Դաղբաշյանին փոխարինեց Սամվել Դանիելյանը, ինչը ժամանակին պատճառաբանվեց այն իրողությամբ, որ Դաղբաշյանը մասնագիտացմամբ արյունաբան չէր: «Գլխավոր մասնագետների փոփոխություններ սպասվում են: Փաստաթուղթ է մշակվում, հաստատվում են նոր չափորոշիչներ` ովքեր կարող են լինել գլխավոր մասնագետ»,- տեղեկացրեց Լիանա Եղիազարյանը` այլ մանրամասներ առայժմ չներկայացնելով:

Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, որը նույնպես ղեկավարում էր Արա Ասոյանը, տնօրենի պաշտոնում նշանակվել է Մհեր Դավիդյանցը (լուսանկարում՝ աջից):

Տպել
1712 դիտում

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին