Նռնակ են նետել Զովասարի մշակույթի տան տնօրենի տան ուղղությամբ. կասկածյալը ՊՆ աշխատակից է

21/08/2018 schedule16:20

Արագածոտնի մարզում, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կ.-ն ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կ.-ի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն եւ տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պ.-ի տան ուղղությամբ: Պայթյունի հետեւանքով վնասվել է մուտքի դուռը եւ պատուհանի ապակիները:

Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի եւ Վրեժ Կ.-երին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին: ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արգիշտի եւ Վրեժ Կ.-երը ձերբակալվել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սասունիկ Պ.-ն դատապարտված է եղել եւ Արգիշտի Կ.-ի հետ խնդիրներ է ունեցել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Սասունիկ Պ.-ի կինը՝ 46-ամյա Արմինե Պ.-ն, ով աշխատում է Զովասար գյուղի մշակույթի տանը՝ որպես տնօրեն:

Ձերբակալվածներից Վրեժ Կ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող է:

Տպել
757 դիտում

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում և Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետյեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)