ԱՄՆ-ը, Իսրայելն ու ՌԴ-ն համամիտ են Սիրիայից ու Իրաքից Իրանի զորքերի դուրս բերման հարցում

Ջոն Բոլթոնն այցելել է Իսրայել Սիրիայում Իրանի ուժերի շարունակական ներկայության ու Գազայի տարածքում լարվածության աճի հետ կապված հարցերը քննարկելու համար: Նա նախատեսում է այնուհետեւ հանդիպել ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւի հետ , որից հետո այցելել Ուկրաինա:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ՝ընդգծելով, որ Վաշինգտոնը աշխատանքներ է տանում եվրոպացի իր դաշնակիցների հետ Իրանի վրա ճնշումներ գործադրելու համար:

Այս օրերին Ջոն Բոլտոնը գտնվում է Երուսաղեմում, ուր հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Իսրայել մեկնելուց առաջ ABC News հեռուստաընկերության եթերում, Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելն ու Ռուսաստանը համակարծիք են, որ իրանյան բանակն ու Իրանին զորակցող զորամիավորումները պետք է դուրս բերվեն Սիրիայից եւ Իրաքից: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը պետք է դադարեցնի իր աջակցությունը Հեզբոլահ խմբավորմանը:

Իսրայել կատարած այցից հետո այս շաբաթ նախատեսված է Բոլթոնի հանդիպումը Ժնեեւում նրա ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշեւի հետ: Այնուհետեւ նա պատրաստվում է այցելել Ուկրաինա:

Վերլուծաբանների կարծիքով այս պահին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերն իրոք համընկնում են Սիրիայից Իրանի ուժերի դուրս բերման հարցում: Ըստ նրանց, նախագահ Պուտինն ունի իր սեփական պատճառները նման զարգացմանը կողմ լինելու համար:

Բացի այդ, փորձագիտական շրջանակներն արձանագրում են, որ Իրանի անգործությունն ի պատասխան Իսրայելի հրթիռակոծումների, կարող է նշանակել, որ Թեհրանը չունի համապատասխան կարողություն ՝ համաչափ պատասխան տալու համար:

Տպել
618 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը