«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր տարբերանշան ունի: Ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Նոր մեկնարկած 2018-19 մրցաշրջանում հանդես է գալու այս տարբերանշանով.

Նոր տարբերանշան

Հին տարբերանշան

Նոր տարբերանշան ու անվանում ունենալու մասին ակումբը հայտնել էր նախորդ՝ 2017-18 մրցաշրջանի վերջում: Տարբերանշանի համար մրցույթ էր հայտարարվել, իսկ ինչ վերաբերում է անվանը, ապա ակումբը տեղեկացրել էր, որ 2018-19 մրցաշրջանից սկսած «Փյունիկը» կոչվելու է «Երեւան»:

Նոր տարբերանշանն արդեն իրողություն է, բայց նոր անվանման հետ կապված խնդիրներ կան: Անվանափոխության մասին խոսակցություններ կային դեռեւս 2017-18 մրցաշրջանից առաջ, երբ գործարար Արթուր Սողոմոնյանը նոր էր «Փյունիկը» ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքից:

Ի վերջո, նոր անունով ներկայանալ չստացվեց: Վերջերս «Փյունիկի» ղեկավարությունը այդ կապակցությամբ հրապարակավ խոսեց իր դժգոհությունների մասին: Պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ իրենք կատարել են անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները, ՀՖՖ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ողջունում է որոշումը, սակայն 2018 թ. հուլիսի 13-ին իրենք ծանուցում է ստացել, որ իրավունք չունեն օգտագործել «ՖԱ Երեւան» անունը, քանի որ Առաջին խմբի առաջնությունում հայտավորվել է նույն անվամբ ակումբ:

Տպել
962 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը