Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում Ոստկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ՝  պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկում Ռոբերտ Քոչարյանին «կալանքից ազատելու» վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ «մոռանում է» «ահաբեկչական խմբի որոշ անդամների՝ դատարանի կողմից ազատ արձակվելու» հանգամանքը: Քանի որ պարոն Շարմազանովը հարցադրումներն արել է հրապարակային, հարկ ենք համարում պատասխանել նույն կերպ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր հայտարարությունները մոռանալու վերաբերյալ պարոն Շարմազանովի ենթատեքստային ակնարկները դիտարկում ենք որպես քաղաքական հռետորաբանության դրսևորում: ԱԺ ամբիոնից արված Գլխավոր դատախազի բոլոր հայտարարությունները, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահի կողմից հիշատակվող խնդրի վերաբերյալ, եղել են հրապարակային, դրանք առկա են համացանցում՝ հասանելի ցանկացած հետաքրքրվողի: Համոզմունքն առ այն, որ ՊՊԾ զորամասի գրավման և պահման գործողության ընթացքում իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների սպանությունը կատարող անձինք պետք է ենթարկվեն խիստ պատժի, ինչի ապահովումը նաև դատախազության պարտականությունն է, մնում է անխախտ և անփոփոխ:

Սակայն դա ոչ մի ուղղակի առնչություն չունի և չի կարող ունենալ ՊՊԾ զորամասի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու գործընթացի, առավելևս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հետ՝ ներքոնշյալ հիմնական պատճառներով:

Առաջին՝ պարոն Շարմազանովը միտումնավոր կամ սխալմամբ անտեսում է այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել և նրանք շարունակում են գտնվել կալանքի տակ:   

Երկրորդ՝ չենք զլանում ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ լայն հանրության համար հերթական անգամ պարզաբանել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով: Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի՞ն, ՊՊԾ զորամասը գրավելու մեջ մեղադրվող խմբի անդամների՞ն, թե՞ որևէ այլ անձի: Դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերն ընթերցելու արդյունքում:

Ցավալի է, որ ԱԺ հարգելի փոխնախագահն ակնհայտորեն տուրք է տվել նաև խափանման միջոց կալանքը որպես անձի նկատմամբ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ հանրային վտանգավոր մտայնություններին՝ այդպիսով նաև իր հերթին նպաստելով մոլորեցնող այդ թյուրընկալումների ամրապնդմանը:

Երրորդ՝ նշված քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազները խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին չեն առարկել բացառապես այն պատճառով, որ, ելնելով նոր փաստական տվյալներից, գործի քննության տվյալ փուլում ունեցել են համոզմունք, որ վերացել են կոնկրետ մեղադրյալների նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի շարունակման հիմքերը, էապես նվազել են նրանց կողմից քննությանը խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու հիմքերը, նոր հանցանք կատարելու ռիսկերը: Նման մոտեցման հնարավորության մասին, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազն առիթ ունեցել է հստակ արտահայտվելու նաև ԱԺ ամբիոնից՝ ՀՀ դատախազության 2017թ. գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ: Որևէ կասկած չպետք է լինի, որ նշված գործով ազատության մեջ հայտնված ցանկացած անձի պարագայում, նրանց հետագա վարքագծով պայմանավորված, հիմքեր առաջանալու դեպքում ՀՀ դատախազությունն իր իրավասությունների սահմաններում անմիջապես կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցներ:

Բացի դրանից, հարկ է ընդգծել, որ գործ ունենք բացարձակապես տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ: ՊՊԾ գնդի տարածքը գրավելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու որոշումները կայացվել են դատաքննության փուլում, շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո, երբ էականորեն նվազել էր քննությանը խոչընդոտելու նրանց հնարավորությունը: Մինչդեռ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նախնական քննության ամենաակտիվ փուլում, երբ իրականացվում են բազմածավալ քննչական, այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որի պարագայում չափազանց մեծ է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից դատավարության մասնակիցների վրա ներգործելու, քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, ինչը բացառելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված Ռոբետ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը:        

 Հետևաբար, ելնելով վերոգրյալից, անտեղի և անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու մասին ՀՀ ԱԺ փոխնախագահի ակնարկները:          

Տպել
5490 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում