Նյարդայնացանք Թրամփի սպառնալիքներից ու հարձակվեցինք ԱՄՆ դեսպանատան վրա. Ահմեդ Չելիքթեն

22/08/2018 schedule11:38

Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած անձանց այդ քայլին դրդել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջեւ շարունակվող առեւտրային պատերազմը: Ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով վերջին շրջանում թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է դոլարի նկատմամբ, որը տնտեսական լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել երկրում։

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած անձանցից 39-ամյա Ահմեդ Չելիքթենը: Այդ մասին նա խոստովանել է իր ցուցմունքում: Թուրքական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ հարձակման պահին Չելիքթենի հետ միասին եղել է նրա հանցակից 38-ամյա Օսման Գյունդաշը։

Երկուսն էլ նախկինում եղել են դատված՝ մեղադրվելով անօրինական ճանապարհով զենք ձեռք բերելու ու պահելու, թմրանյութերի օգտագործման, մեքենաների առևանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու մարդկանց սպառնալու համար, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Ցուցմունքում Չելիքթենը խոստովանել է նաև, որ միջադեպի օրն ինքն ու իր ընկերն ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Այնուհետեւ նա պատմել է, թե ինչպես են զարգացել դեպքերն այդ օրը.

«Զանգեցի Օսմանին, հանդիպեցինք։ Սկսեցինք նրա մեքենայով շրջել ու մեքենայում ալկոհոլ խմել։ Խոսում էինք վերջին շրջանում դոլարի ճգնաժամի, Թուրքիայի հասցեին ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքների, Թրամփի ելույթների մասին»,- ասել է Չելիքթենը ու հավելել, որ մի քիչ էլ ալկոհոլի ազդեցության տակ «նյարդայնացանք ու որոշեցինք նման բան անել»։ «Դեսպանատան շենքի մոտով անցնելիս որոշեցի կրակ բացել, մեզ ուղղորդող, հրաման տվող մեկը չկա»,- ասել է նա:

Տպել
787 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք