ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայությունների շրջանակը, հաճախորդներին է առաջարկում նոր հնարավորություններ. Բանկից հետադարձ զանգի պատվեր, հաշվի վերաբերյալ տեղեկանքի/քաղվածքի պատվեր, ավտոմատ եղանակով քարտային հաշվի իրական մնացորդի ստուգում:

«Պատվիրել զանգ» ծառայություն

Բանկից հետադարձ զանգի պատվերի ծառայությունը զգալիորեն կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը և հնարավորություն կընձեռի հաճախորդներին խնայել Բանկ զանգահարելու հետ կապված իրենց ֆինանսական միջոցները: Բանկից հնարավոր է զանգ պատվիրել հաճախորդին հարմար  ժամի. աշխատանքային օրերին՝ 09:00-20:00 ժամանակահատվածում,  և շաբաթ օրերին  10:00-17:00՝  ոչ միայն Հայաստանի տարածքից, այլ նաև արտասահմանից:

Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի www.vtb.am կայքը և լրացնել կարճ հայտ, թողնելով հետադարձ զանգի համար անհրաժեշտ  տեղեկատվություն (ԱԱՀ, հեռախոսահամար, զանգի համար հարմար ժամ): «Պատվիրել զանգ» ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաև այն դեպքում, եթե չեն կարողացել կապ հաստատել Բանկի հետ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ Բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարը անմիջապես կկատարի հետադարձ զանգ:

«Պատվիրել տեղեկանք» ծառայություն

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք  հեռահար եղանակով: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է Բանկի՝ www.vtb.am կայքի միջոցով, հարցման մեջ նշելով արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար հարմար ժամը և մասնաճյուղը: Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ` Բանկի www.vtb.am կայքի «Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք» բաժնում և կատարել հետագա ցուցումները, ինչը կզբաղեցնի ընդամենը մի քանի վայրկյան: Տեղեկանքը պատվիրելուց հետո հաճախորդը կարող է հայտում նշված ժամին այցելել մասնաճյուղ և անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ, ի լրումն Բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների ստացման ստանդարտ սակագնին: Սակագինը կգանձվի հարցման մշակման պահին՝ հաճախորդի կողմից նշված հաշվից: 

Քարտային հաշվի մնացորդի ստուգում  56 07 08 համարին զանգի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ցանկացած ժամի աշխարհի ցանկացած կետից ստուգել իրենց քարտային հաշվի մնացորդը մի քանի վայրկյանում:

Քարտային հաշվի իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի Պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի ետնամասում և, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը: Ձայնային մենյուի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ արագ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության:

Տպել
1090 դիտում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 8 լրագրող. ովքե՞ր են նրանք

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ

Ստեփանավանի 2 բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

Ձյուդոյի ՀՀ առաջնության որակը լավացել է, խոստումնալից մարզիկներից 1-ը գուցե պատժվի. մարզիչ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Անակնկալ ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ բողոքը, ուղարկել նոր քննության. Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար