Հեղափոխության ընդդիմադիր կողմը սոցցանցը օգտագործում է հեղափոխության դեմ. Ս. Մարտիրոսյան

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ մարդիկ «փողեր են ծախսում, լրատվամիջոցներ ու ֆեյքեր են առնում»: Եւ, իրոք, թերեւս անզեն աչքով էլ նկատելի է, որ հաճախակի տարբեր ինֆորմացիաներ են տարածվում անհայտ աղբյուրներից եւ կեղծ էջերից: Որքանո՞վ է արդյունավետ ֆեյքերով ինչ-ինչ տրամադրությունները փոխելը: ՀԺ-ն զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, որպես մեդիափորձագետ, նկատե՞լ եք ֆեյքերի ակտիվությունը սոցցանցերում, այս մասին անգամ երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվեց:

- Այո, ակնհայտ է, որ արշավներ կան: Խնդիրը, կարծում եմ, ավելի կոմպլեկտ է՝ այն առումով, որ տեղեկատվական լուրջ հակամարտություն է, ընդ որում՝ միանգամից մի քանի խմբեր են տարբեր կողմերից աշխատում: Խոսքը միայն ֆեյքերին չի արդեն վերաբերվում, ներգրավված են լրատվամիջոցներ, անձինք, որոնք չեն թաքցնում իրենց անունը կամ հասարակական դիրքը: Այսինքն, ֆեյքերը այս ամեն ինչի միայն մի հատվածն են: Ֆեյքերը ավելի շատ ապահովում են նյութերի տարածումը, ապահովում են զանգվածայնությունը, որ տպավորություն ստեղծվի, որ, օրինակ, այդ նյութը շատ կարդացվել եւ տարածվել է: Եւ մի կարեւոր բան՝ դրանք հոգեբանական ճնշման գործիք են, շատ դեպքերում ինչ-որ մեկի բերանը փակելու կամ լրատվամիջոցի բերանը փակելու ձեւ է, երբ որ զանգվածային հարձակվում են ֆեյք էջերով` հայհոյանքներով, զրպարտանքներով եւ այլն: Բնականաբար, բոլորը չեն, որ կարող են դիմադրել հոգեբանորեն:

- Իսկ որքանո՞վ է արդյունավետ ֆեյքերի միջոցով իշխանության դեմ պայքարելը:

- Ֆեյքերի միջոցով արդյունավետ չէ, կարծում եմ՝ հասարակությունը քիչ թե շատ սովորել է այդ ֆեյքային պայքարներին այս տարիների ընթացքում: Դրա համար հիմա ֆեյքերը ավելի շատ օժանդակ ուժ են, իսկ ռեալ պայքարի մեջ մղվում են արդեն ռեալ մարդիկ եւ լրատվամիջոցներ: Այսինքն, այդ տեսանկյունից հետաքրքիր փոփոխություն է կատարվել ներքին քաղաքական տեղեկատվական պատերազմների մեջ:

- Ի՞նչ քանակությամբ ֆեյքերի մասին է խոսքը:

- Շատ դեպքերում դժվար է նորմալ մարդուն ֆեյքից տարբերել, որովհետեւ շատ մարդիկ կան, որ իրենց էջերը փակել են եւ այն հասանելի է միայն ընկերների համար, կողքից նայողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դա ֆեյք է, բայց իրականում այն ֆեյք չէ: Այս տեսակի մարդիկ շատ են, դրա համար կարող է տպավորություն ստեղծվել, որ ֆեյքերը շատ են: Բայց կարծում եմ՝ ռեալ ֆեյքերի թիվը, որոնք օգտագործվում են հենց քաղաքական գործընթացների մեջ, մի քանի հազար է, մոտ 10 հազարի է հասնում: Հաշվի առնենք նաեւ, որ ֆեյսբուքը անընդհատ այդ ֆեյք էջերը փակում է:

- Իսկ այդ էջերը ղեկավարողների թիվը որքա՞ն է:

- Կարծում եմ՝ ղեկավարողների թիվը մեծ չէ: Մի քանի հոգի, որ քրտնաջան այդ գործի վրա նստեն, կարող են բավականին մեծ քանակի ֆեյքերի բանակ ունենալ:

- Փաստորեն, կարող ենք ասել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում սկսել է ավելի շատ մեդիապատերա՞զմ:

- Միանշանակ, սա նոր բան չէ: Նմանատիպ բան եղել է 2013 թվականի նախընտրական եւ ընտրական շրջանում, պարզապես այն ժամանակ սոցցանցերը այսքան մեծ ազդեցություն չունեին, հիմա մարդկանց ներգրավվածությունն է ավելի մեծ:

- Ի՞նչ եք կարծում, սա կապ ունի՞ այն բանի հետ, որ հեղափոխության հիմնական զենքերից մեկը եղել է համացանցը:

- Հեղափոխությունը մարդկանց բերեց սոցցանց եւ, բնականաբար, հեղափոխության ընդդիմադիր կողմը այդ դաշտը հիմա օգտագործում է հենց նույն հեղափոխության դեմ: Այսինքն, հեղափոխությունը ստեղծեց կախվածությունը սոցցանցերից ու, բնականաբար, հակահեղափոխական ուժերը պետք է օգտագործեն այդ նույն դաշտը:

- Ֆեյքերը միայն ՀՀԿ-ի մտացածին հակահեղափոխությա՞նն են սպասարկում:

- Հակահեղափոխությունը մի բեւեռ չի, ինձ մոտ առնվազն այդպիսի տպավորություն է: Կարծում եմ՝ հեղափոխական թիմեր կան, որոնք հիմնականում ֆեյքեր չեն, այլ մարդիկ են, որոնք փորձում են հակահեղափոխականների դեմ աշխատել, համախմբվում են: Նրանք մոտավորապես անում են նույն բանը, ինչ-որ հակահեղափոխական ֆեյքերն են անում: Իրենք, չլինելով ֆեյքեր, հենց նույն հասարակական ճնշումն են իրականացնում, ինչը շատ լրագրողների է մտահոգում: Որովհետեւ փաստացի ամեն մի քննադատություն բերում է նրան, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ենթարկվում են զանգվածային հարձակման, պիտակավորման` հակահեղափոխական, ինչը շատ մտահոգիչ երեւույթ է:

- Ֆեյքերի միջոցով նաեւ փորձում են ինչ-որ տրամադրություններ ստեղծել, վերջերս օրինակ սոցցանցերում տարածեցին, որ Ռոբերտ Քոչարյանը 6-7 լրատվամիջոց է ձեռք բերել եւ անգամ «Հայկական Ժամանակ»-ին էին այդ ցուցակում ներառել, սա ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Խնդիրը նրանում է, որ աղբյուրները արդեն չես հասկանում, թե որը որ կողմից է գալիս: Կան մարդիկ, որոնք ուզում են տեղեկացված մարդու տպավորություն թողնել ու հաճախ ինչ-որ բաներ են ստեղծում, որ ցույց տան, թե իրենք թույն դեմքեր են եւ ինչ-որ բաներ գիտեն: Պարզապես այդ մարդկանց փառասիրությունը բերում է ապատեղեկատվության ձեւավորման:

Կան, որ ասեկոսեները իրար գլխի աճում են եւ ճիշտն ու սխալը իրար հետ խառնվում են, սա ուրիշ մի բան է: Երբ ուզում են իրականությունը թաքցնել, դարձնում են աբսուրդի նման` ավելացնելով ինչ-որ լրացուցիչ մի բան: Օրինակ, այս դեպքում, ՀԺ-ն ավելացնելով, նրանք հեղինակազրկել են ընդհանուր բովանդակությունը:

Տպել
8860 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ