Մենաշնորհներ. երբեք մի ասեք` երբեք

22/08/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 20-ի համարում

Որպես կանոն, սահմանադրական բարեփոխումները դիտարկվում են իշխանությունների տարանջատման, տեղական ինքնակառավարման, ընտրությունների անցկացման նորմերի տեսանկյունից: Եւ սա բնական է: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա բարեփոխված Սահմանադրությունը Հայաստանի տնտեսության վրա: Նկատենք, որ չբարեփոխված, այսինքն՝ ներկայումս գործող Սահմանադրության մեջ տնտեսությանը ուղղակի վերաբերող դրույթների լիություն չի զգացվում: Ավելի ճիշտ, գործող Սահմանադրությունը միայն մեկ հոդվածով է ուղղակիորեն անդրադառնում տնտեսությանը` 8-րդ հոդվածի վերջին պարբերությամբ: Այն ձեւակերպված է այսպես` «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»:

Այն, որ Սահմանադրությամբ տնտեսությանը վերաբերող ուղղակի նորմերը քիչ են, արտառոց ոչինչ չկա` Սահմանդրությունը պետք է ընդամենը սահմանի տնտեսական հարաբերությունների հիմնական սկզբունքը, որը ժամանակակից աշխարհում տնտեսական մրցակցությունն է: Գործող Սահմանադրությունը այդ հարցը լուծում է: Այլ խնդիր է, որ այդ դրույթը Հայաստանում խիստ մեծ վերապահումներով է իրականացվում: Հիմա տեսնենք, թե ինչպես է լուծվում այս հարցը բարեփոխվելիք տարբերակով: Այստեղ նույն հոդվածը ձեւակերպված է այսպես. «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»:

Կարելի է ասել, բովանդակային փոփոխություն չկա: Սակայն նույն հարցին բարեփոխված նախագիծն անդրադառնում է նաեւ 33.1 հոդվածով: «Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք»,- ավետում է հոդվածի առաջին պարբերությունը: Հիասքանչ ձեւակերպում է, չնայած 8-րդ հոդվածով երաշխավորված «տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը» արդեն իսկ այդ հարցը լուծել էր: Բայց դա խնդիր չէ` լավ բանը կարելի է Սահմանադրության մեջ մի քանի անգամ տարբեր ձեւակերպումներով տալ: Դրանից վնաս չկա: Անցնենք նույն` 33.1 հոդվածի երկրորդ պարբերությանը: «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է»,- գրված է այդտեղ:

Ավելի հիասքանչ է: Բայց ստիպված ենք հիասթափեցնել ընթերցողին, որովհետեւ կա նաեւ երրորդ` վերջին պարբերությունը. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»: Սա ի՞նչ ձեւակերպում է: Ինչո՞ւ առաջացավ նման դրույթ մտցնելու անհրաժեշտությունը: «Կարող է անհրաժեշտություն առաջանալ որոշակի մենաշնորհների սահմանման համար, եւ բնական է, որ այն պետք է կարգավորվի օրենքով»,- Սահմանադրության բարեփոխված նախագծում այս դրույթը մտցնելու անհրաժեշտությունն այսպես բացատրեց եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Իսկ ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել, որ մենաշնորհի սահմանումը դառնա անհրաժեշտություն:

«Դժվարանում եմ ասել»,- դժվարացավ ասել պրն Թորոսյանը: Այդուհանդերձ, ի՞նչ իրավիճակում կարող է տնտեսական որեւէ գործունեության ոլորտում մենաշնորհ սահմանելու անհրաժեշտություն առաջանալ: Նորմալ երկրում, նորմալ իշխանության պարագայում նման իրավիճակ ստեղծվելու որեւէ, նույնիսկ տեսական հնարավորություն պարզապես չկա: Ցանկացած իրավիճակից կա ելք առանց մենաշնորհ սահմանելու: Իրավիճակների ու գործունեությունների թվարկումներ չիրականացնելու համար ընդամենը բերենք ամենաարտառոց գործունեություններն ու իրավիճակները: Ասենք, մեր ատոմակայանի համար միջուկային վառելիքի մատակարարումը, զենքի ու հոգեմետ դեղամիջոցների պատրաստումը, ներմուծումն ու վաճառքը եւ այլն:

Նման տեսակի  գործունեությամբ զբաղվելուց պատահական տնտեսվարողներին հեռու պահելու համար կա մի այնպիսի հասկացություն, ինչպիսին լիցենզավորումն է: Պետությունը լիցենզավորում է այն տնտեսվարողին, որի նկատմամաբ վստահություն ունի, եւ դրանով խնդիրը փակվում է: Շատ դեպքերում պետությունը կարող է ինքը հանդես գալ որպես տնտեսվարող ու շուկայում ստեղծված բազմաթիվ արտառոց իրավիճակներ հարթել եւ այլն եւ այսպես շարունակ: Ինչ վերաբերում է բնական մենաշնորհներին, ասենք, կոյուղի, ջրամատակարարում, ապա այստեղ եւս սահմանադրական դրույթի անհրաժեշտություն չկա. ոչ ոք չի ասում, թե ջրամատակարարումը մենաշնորհ է, պարզապես գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգին զուգահեռ համակարգ կառուցելը տնտեսապես շահավետ չէ:

Բայց եթե ուզում ես կառուցել, կառուցիր, որքան սիրտդ կուզի: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված հնարավոր մենաշնորհների մասին դրույթը բարեփոխված Սահմանդրության մեջ ներառելու անհրաժեշտությունը: Հնարավո՞ր է, որ իշխանությունը սրանով հետագայում կգնա գոյություն ունեցող մենաշնորհները լեգալիզացնելու ուղղությամբ: Ասենք սահմանի, որ, օրինակ, ցորենի, շաքարավազի, բենզինի ներկրումը օրենքով պետք է իրականացնեն այս կամ այն ընկերությունները եւ ուրիշ ոչ ոք, բնականաբար, դա պատճառաբանելով «հանրային շահերի պաշտպանության» անհրաժեշտությամբ: Շատերը կասեն՝ երբեք` նման բան հնարավոր չէ: Բայց երբեք մի ասեք՝ երբեք: Պետք չէ մոռանալ, թե ում հետ գործ ունենք: Այս իշխանություններից ամեն ինչ է սպասելի: Մանավանդ այն դեպքում, երբ նման դրույթ բարեփոխումների նախագծում արդեն ներառվել է:

Հայկ Գեւորգյան

Տպել
567 դիտում

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ