Օրակարգում չկա հրաժարականի խնդիր. Անիի համայնքապետը՝ իր հրաժարականը պահանջելու մասին

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի մի քանի բնակիչներ այս պահին ցույց են անցկացնում համայնքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Որպես պատճառ բնակիչները նշել են քաղաքի մաքրությունը եւ համայնքապետի կոռուպցիոներ լինելու հանգամանքը: ՀԺ-ն զրուցեց Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հետ:

- Պարոն Գեւորգյան, ինչո՞ւ են Մարալիկի մի շարք բնակիչներ ձեր հրաժարականը պահանջում:

- Մեզ մոտ խոշորացումը եղել է մոտ 9 ամիս առաջ, օրինական ընտրություններ են տեղի ունեցել, որի ժամանակ մասնակցել են նաեւ այդ ցուցարարների ներկայացուցիչներից: Մենք ուղղակի բացարձակ հաղթանակ ենք տարել` 4 հազարը 2 հազարի տարբերությամբ: Եւ այստեղ, եթե երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերի գումարային փորձեք ամփոփել, դարձյալ այն ցուցանիշը չի կարող ապահովել, որը ունեցել ենք:

Մշտապես տարիների մեջ ընտրվել եմ լեգիտիմ ձեւով, եւ հավաքվածների մեջ այն տեսակներն են, որոնք բոլոր տարիներին մասնակցել են քաղաքական պայքարին, հաջողություն չեն ունեցել եւ չեն կարողացել ուղղակիորեն վաստակել ժողովրդի վստահության քվեն:

- Դուք ո՞ր կուսակցության ներկայացուցիչ եք:

- Ես Արտակ Գեւորգյանն եմ եւ այսօրվա դրությամբ բոլոր համայնքներում` Անի համայնքում եւ Մարալիկում, որպես Մարալիկի քաղաքապետ, կուսակցական ընտրությունների ժամանակ գուցե կուսակցական շահն է գործել, բայց մեր ունեցած տեղական ինքնակառավարման մեջ գործող շահը մարդկային անհատականության, մարդկային անուն ազգանունների վրա են գրվում:

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում կան այդ շրջանի ունեցած քաղաքական խնդիրներ եւ քաղաքական շահ: Ներկա եկողները քաղաքականության մեջ գտնվող մարդի՞կ են, իհարկե` ոչ: Բոլոր ժամանակներում տարբեր քաղաքական ճամբարներ վազվզող մարդիկ են:

Ամիսներ հետո, եթե տարբեր քաղաքական վիճակ լինի, իրենք հայտնվելու են այլ ճամբարում, այստեղ ուղղակիորեն չկա քաղաքական պայքար: Ընդամենը գոյություն ունի աթոռապաշտություն, որի հետ կապված 10 հոգի են, 10-ն էլ իրենց մեջ տեսնում են քաղաքական խնդիր եւ քաղաքական աթոռին հավակնելու խնդիր:

- Այսինքն, բողոքողների թիվը քի՞չ է:

- Շատ քիչ է, եւ բողոքողների թվի մեջ ուղղակիորեն մեր ունեցած նոր ժամանակաշրջանի շունչը կամ հնարավորությունը չէր, այլ բոլոր տարիներին հաջողության չհասած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին: Իրենց ներկայացուցիչը եկավ բանակցությունների, փորձեցինք զրուցել եւ նրան ես հարցեր տվեցի, թե արդյո՞ք տեղյակ են, թե Անի համայնքը ինչ հիմնախնդիրներ ունի, հարցրեցի ժողովրդավարական նորմերը:

- Նշվում է նաեւ, որ դուք կոռուպցիոներ եք, կա՞ նման բան:

- Իրենք անցել են այդ պրոցեսը, բավականին դիմում-նամակներ են գրել, դրա հետքերով եկել են ուսումնասիրություններ են կատարել: Կա՞ գեթ մեկ քրեական գործ հարուցված, խնդրեմ, եթե կան, ներկայացրեք, անցածի մեջ յուրաքանչյուր մարդ ունի ապրելու կարողություն, ապրածի ժամանակ սխալ թույլ տալու կարողություն, ապրածի համար պատասխանատվություն կրելու կարողություն:

- Նոր իշխանությունների հետ ստացվո՞ւմ է աշխատել՝ հաշվի առնելով, որ դուք նախկին իշխանության ներկայացուցիչ եք:

- Ես բոլոր ժամանակներում աշխատել եմ մեկ ընտանիքի սկզբունքով: Ինձ համար կարեւորագույն շահը եղել է համայնքի ազգաբնակչությունը, մեր մեծ ընտանիքի` համայնքի զարգացման գործընթացը, ՀՀ պետականությունը: Եթե ապրում ես եւ աշխատում ես, դու պարտավոր ես ծառայել նաեւ ՀՀ իշխանությանը եւ համահունչ ձեւով կարողանալ բոլոր ուղղություններն ու նպատակները ուղղել համայնքային կարողություններին ու զարգացումներին: Աշխատել ենք եւ աշխատում ենք ՀՀ-ում, ՀՀ իշխանության հետ, հանուն ժողովրդի, հանուն ժողովրդի զարգացման եւ հանուն մեր համայնքների կայունության:

- Ի՞նչը կարող է ձեզ ստիպել, որ հրաժարական տաք:

- Գոյություն չունի օրակարգում հրաժարականի խնդիր եւ չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ մենք աշխատում ենք նման արժեքների, նման հնարավորությունների մեջ՝ ծառայելով պետությանը, ծառայելով ժողովրդին եւ բնականաբար աշխատելով մեր իշխանության հետ:

Տպել
2109 դիտում

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում