Մերկելը Բաքվում կքննարկի դեպի ԵՄ գազի արտահանման ծավալների ավելացման հարցը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 25-ին Բաքու այցի ժամանակ Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի Եվրոպական Միություն բնական գազի մատակարարման ծավալների ավելացման հարցերը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարությունում աղբյուրին։

Նշվում է, որ Բեռլինն «Հարավային գազային միջանցք»-ը դիտարկում է, որպես Եվրամիություն էներգետիկ ռեսուրսների ներմուծման դիվերսիֆիկացիայի կարեւոր աղբյուր, որով գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա: Խնդիր է դարված հնարավորինս նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։

Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիան կցանկանար նաև տվյալ գազատարի միջոցով թուրքմենական ու իրանական գազ ստանալ: Վերջերս Կասպից ծովի կարգավիճակի մասին պայմանագրի ստորագրումից հետո, առաջին հայացքից, այս ծրագրի իրականացման համար նպաստավոր պայմաններ են նաեւ ստեղծվել։ 

Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ, համաձայն պայմանագրի, Ադրբեջանը թեպետ ստանում է Կասպյան նառավել մեծ ծավալով հետազոտելու և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանելու հնարավորություն, բայց դա կարող է իրականություն դառնալ միայն Իրանի ու Ռուսաստանի համաձայնությամբ։

«Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքի, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար», - ասված է պայմանագրում։

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 40 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանցք»-ը գործարկել է ընթացիկ տարվա մայիսի 29-ին:

Տպել
812 դիտում

Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով

Գավառում վերաբացվեց Լեւոն Քալանթարյանի անվան թատրոնը. Փաշինյանը հայտարարություն արեց

Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծն իրականություն դառնա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. դեսպան

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Գեղարքունիքում «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

ԵՊՀ ուսանողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԲՀԿ-ն փորձելու է ԱԺ-ում առավել ներկայացվածություն ունենալ, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով ինչ ներգրավվածություն կունենա

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում ընդգրկած է 6 հարց

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Մարտունի գալիս սարսափեցի. Նիկոլ Փաշինյան

Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ