Հայաստանում վերջ է դրվում կոնյակի կեղծմանը․ խաղողի գինն աճելու է․ Ավագ Հարությունյան

22/08/2018 schedule16:40

Վերջին երկու ամսում հանրապետությունում քանդվել է կոնյակի սպիրտի ներմուծման եւ կոնյակի կեղծման շղթան։ Սա նշանակում է, որ 100 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է ազատվել կեղծ կոնյակից։

Այս մասին լրագրողներին ասաց «Գինու ազգային կենտրոնի» նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ դեռեւս փոքր խմբաքանակներով սպիրտը դեռ շարունակում են ներմուծել։ Բայց դրան կոմերցիոն ծավալների չեն եւ գործարաններին չեն մատակարարվում։ Այդ սխեման փակված է, նշում է բանախոսը։

Նրա խոսքով, քանի որ ռուսական շուկայում բավականին տարածում ունի հայկական կոնյակը, այդ իսկ պատճառով կեղծման գայթակղություն մեծ է եղել միշտ, ինչը չի կարելի ասել հայկական գինու մասին։ «Դա էր պատճառը, որ մեր երկրի ուժեղ դեմքերը ներդրումներ էին կատարում հենց կոնյակի արտադրության մեջ»,- ասաց նա։

Ռուսաստանում, որը հանդիսանում է հայկական կոնյակի սպառման հիմնական շուկան, Հարությունյանի խոսքով, քչերը գիտեն հայկական գինու մասին։ «Ուստի արտադրությամբ զբաղվում էին փոքր ձեռնարկությունները, որոնք պայքարում էին որակի համար։ Քանի որ եթե գինին քիչ հայտնի է, այն էլ`ցածր որակի, որեւէ մեկի պետք չէ»,- ասաց նա։

Վերջին տարիներին, նրա խոսքով, գինին ավելի որակյալ եւ թանկարժեք դարձավ։ «Այժմ մեկ շիշ գինին արտահանվում է 6-7 դոլարով։ Իսկ որակի առումով մենք կարող ենք մտածել նույնիսկ արեւմտաեվրոպական գինիների հետ մրցակցության մասին»,- նկատեց Հարությունյանը։

Հարությունյանը տպավորություն ունի, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են վերջ տալ կոնյակների կեղծման պրակտիկայի, որը կարող է հանգեցնել գյուղացուց մթերվող խաղողի գնի աճին։

«Օգոստոսի վերջին Երեւանի կոնյակի գործարանի սեփականատեր «Պեռնո Ռիկար» ընկերությունը սովորաբար հայտարարում է, թե որքանով է խաղող գնելու գյուղացիներից։ Նրանք իրենց գինն առայժմ չեն հայտնում, քանի որ պարզապես չեն հասկանում` որքանով գնեն»,- ասաց նա ու հավելեց, որ նախկինում սպիրտը ներմուծում էին, եւ եթե գյուղացին ուզում էր վաճառել բերքը 10-20 դրամով ավելի թանկ, նրան մերժում էին եւ ներմուծած սպիրտ էին գնում։

«Այժմ ստիպված են աշխատել միայն տեղի խաղողով։ Խաղողի պահանջարկը կմեծանա, նշանակում է կբարձրանա նաեւ գինը։ Այդ պատճառով էլ շուկայում դեռ պարզապես չգիտեն ինչ լինել»,- ավելացրեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ԵԿԳ-ն նախորդ տարիներին 140 դրամ էր հայտարարել մեկ կգ-ի համար։

«Գինի դարձող խաղողի տեսակներն այս տարի կարող են մի քանի անգամ թանկ արժենալ։ Վայոց Ձորում սեւ «Արենիի» համար մինչեւ 400 դրամ են պահանջելու մեկ կգ-ի դիմաց, սպիտակ տեսակների համար` 400 դրամից շատ (այսինքն՝ 70-80 ցենտ)։ Արարատյան դաշտում գուցե մի փոքր էժան լինի, բայց ամեն դեպքում 200 դրամից բարձր»,- ավելացրեց Հարությունյանը։

Նա նշում է, որ կոնյակի համար նախատեսված խաղողի տեսակները, բնականաբար, գինուց էժան են, քանի որ շատ են։ «Սակայն, ըստ Հարությունյանի, առաջվա 90-100 դրամ գինը հաստատ չի լինի»,- վստահեցրեց նա։

Միեւնույն ժամանակ նա խորհուրդ տվեց չշտապել վերջնական եզրակացություն կատարել, քանի որ միայն 3-4 տարի հետո պարզ կլինի՝ կոնյակի որակը փոխվել է, թե ոչ։ «Այդքան ժամանակ հետո այսօր մթերվող խաղողը կոնյակ կդառնա եւ շուկա դուրս կգա։ Միայն այդ ժամանակ պարզ կլինի կոնյակի որակը»,- եզրափակեց Ավագ Հարությունյանը։

Տպել
6554 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին